Jump to content

Դանիլո Դոնչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիլո Դոնչիչ
սերբ.՝ Данило Дончић
Քաղաքացիությունը  ՀՍՖՀ,  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 20, 1969(1969-08-20)[1]
Ծննդավայր Վրանե, Սերբիա
Մահվան ամսաթիվ մայիսի 1, 2024(2024-05-01)[2] (54 տարեկան)
Մահվան վայր Սոֆիա, Բուլղարիա
Դիրք հարձակվող

Դանիլո Դոնչիչ (սերբ.՝ Данило Дончић / Danilo Dončić, օգոստոսի 20, 1969(1969-08-20)[1], Վրանե, Սերբիա - մայիսի 1, 2024(2024-05-01)[2], Սոֆիա, Բուլղարիա, հարավսլավացի և սերբ ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուց ապրել է Բելգրադում։ Ֆուտբոլ սկսել է խաղալ «Բելգրադ» ակումբում։ Կարիերայի սկզբում նա խաղացել է Հարավսլավիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռուդարի» ակումբի կազմում, իսկ հետո մի քանի տարի հանդես է եկել ցածր լիգաներում հանդեսցեկող «Նապրեդակ», «Չուկարիչկի» ակումբներում։

1994 թվականին նա տեղափոխվել է Մալթայի «Վալետտա» ակումբ, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։ 1996/97 թվականների մրցաշրջանում հարձակվողը 32 գոլով դարձել է Մալթայի առաջնության լավագույն ռմբարկու։ Այնուհետև նա խաղացել է բուլղարական «Լոկոմոտիվ» (Սոֆիա) և պորտուգալական երկրորդ դիվիզիոնի «Իմմորտալ» ակումբներում։ 1997/98 թվականների մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում 13 գոլով դարձել է Բուլղարիայի առաջնության երրորդ ռմբարկուն։ 2001 թվականին նա վերադարձել է Մալթա և ընդգրկվել «Սլիմա Ուոնդերերս» ակումբի կազմում, որտեղ խաղացել է հինգ տարի և դարձել երկրի եռակի չեմպիոն և երկու անգամ՝ լավագույն ռմբարկու՝ 2002/03 (18 գոլ) և 2003/04 (2003/04) 19 գոլ)։

37 տարեկանում Դանիլո Դոնչիչն ավարտել է իր խաղային կարիերան։ Ընդհանուր առմամբ Մալթայի բարձրագույն դիվիզիոնում նա անցկացրել է 196 հանդիպում և դարձել 151 գոլի հեղինակ։ 2020-ականների սկզբի դրությամբ նա պատմության մեջ երկրի առաջնության լավագույն ռմբարկուների տասնյակում էր, իսկ թոշակի անցնելու պահին երկրորդ տեղում էր Թոնի Նիկոլից (173) հետո։

Իր խաղային կարիերայի ավարտից հետո նա որպես մարզիչ աշխատել է Մալթայի տարբեր ակումբներում, ինչպես նաև օգնել է սերբ մասնագետ Դրագան Օկուկային Սոֆիայի «Լոկոմոտիվում» և հունական «Կավալայում»։ Հետագայում նա կրկին աշխատել է Մալթայում, ինչպես նաև ղեկավարել է Բահրեյնի «Ան-Նաջմա» և հունական «Էթնիկոս» ակումբները։ «Վալետա» ակումբի հետ 2017/18 մրցաշրջանում նա նվաճել է «ոսկե դուբլ» մրցանակը։ 2018/19 մրցաշրջանում ակումբը նորից դարձել է չեմպիոն, սակայն Դոնչիչը լքել է ակումբն առաջնության ավարտից մեկ ամիս առաջ։ 2023 թվականին նա գլխավորեց Սոֆիայի «Լոկոմոտիվը» և հրաժարական տվեց մահից մեկ շաբաթ առաջ։

Դանիլո Դոնչիչը մահացել է 2024 թվականի մայիսի 1-ին Սոֆիայում, 55 տարեկան հասակում, սրտի կաթվածից[3]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մալթայի չեմպիոն՝ 1996/97, 2002/03, 2003/04, 2004/05
  • Մալթայի գավաթակիր՝ 1995, 1996, 1997, 2004 թթ.
  • Մալթայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1996/97 (32 գոլ), 2002/03 (18 գոլ), 2003/04 (19 գոլ)

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մալթայի չեմպիոն՝ 2017/18 թթ
  • Մալթայի գավաթակիր՝ 2017/18 թթ
  • Մալթայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2021/22

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Внезапно почина бившият футболист и треньор на Локомотив София Данило Дончич
  3. Camilleri, Valhmor (2024-05-01). «Watch: Former Valletta FC and Sliema Wanderers legend Danilo Doncic dies, aged 54». SportsDesk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-05-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Դոնչիչ» հոդվածին։