Դանիլո Ավելար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիլո Ավելար
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիլո Ֆեռնանդո Ավելար
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Պարանավաի, Բրազիլիա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Բրազիլիա Պարանավաի
2007-2007 Բրազիլիա Ժոինվիլ
2007 Բրազիլիա Պարանա
2008-2010 Բրազիլիա Ռիու-Կլարու
2010  Ուկրաինա Կարպատի 18 (0)
2010-2013 Ուկրաինա Կարպատի 5 (2)
2011  Գերմանիա Շալկե 04 II 4 (0)
2011  Գերմանիա Շալկե 04 3 (0)
2012-2013  Իտալիա Կալյարի 20 (0)
2013-2015 Իտալիա Կալյարի 51 (4)
2015-մ.հ. Իտալիա Տորինո 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հուլիսի 25-ի:

Դանիլո Ֆեռնանդո Ավելար (պորտ.՝ Danilo Fernando Avelar, հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2], Պարանավաի, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի պաշտպան։ Դանիլո Ավելարը ձախլիկ է և հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում[3], սակայն Բրազիլիայում անցկացրած տարիներին նա հանդես էր գալիս նաև ձախ պաշտպանի դիրքում[4]։ Խաղացել է բրազիլական, ուկրաինական, գերմանական ու իտալական տարբեր ակումբներում։ «Շալկե 04» ակումբի կազմում դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող (2010-11)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը նա հանդես է եկել «Պարանավաի» ակումբում, այնուհետև խաղացել «Ժոինվիլ» և «Պարանա» ակումբներում։ 2008 թվականից մինչև 2010 թվականը նա խաղացել է «Ռիու-Կլարու» ակումբի կազմում։ 2009 թվականին Սերիա A2-ի Պաուլիստայի Լիգայում հեղինակում է երկու գոլ[5]։ 2010 թվականին Լիգա Պաուլիստայի շրջանակներում նա անցկացնում է 13 խաղ[6]։

2010 թվականի մայիսին կնքելով կիսամյա վարձավճարային պայմանագիր՝ Դանիլոն իր հայրենակից Նենոյի հետ տեղափոխվում է Լվովի «Կարպատի»[7]։ 2010 թվականի հուլիսի 15-ին եվրագավաթային մրցություններում կատարում է իր նորամուտը «Կարպատիի» կազմում՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում մասնակցելով իսլանդական «Ռեյկյավիկի» դեմ խաղին[8]։ «Կարպատին» հաջողությամբ հաղթահարում է իսլանդական ակումբի արգելքը, այնուհետև նրանք հաղթում են վրացական «Զեստաֆոնի» ակումբին և շշմեցուցիչ կերպով[9] կարողանում են հաղթել թուրքական «Գալաթասարային»։ Այդ սենսացիոն հաղթանակի շնորհիվ Դանիլոյի ակումբը դուրս է գալիս Եվրոպա Լիգայի 2010-11 մրցաշրջանի խմբային փուլ։ Վրաստանում անցկացված խաղից հետո, երբ Դանիլոյի ակումբակից Իգոր Օշիպկոն վնասվածք է ստանում, նա դառնում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ[10]։

2010 թվականի հուլիսի 18-ին Դանիլոն կրիվոյռոգյան «Կրիվբասի» դեմ արտագնա խաղում կատարում է իր նորամուտը ուկրաինական Պրեմիեր Լիգայում։ Եվրոպայի լիգայի իրենց խմբում «Կարպատին» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ զիջելով Դորտմունդի «Բորուսիային», «Սևիլյային» և «Պարի Սեն-Ժերմենին»։ Եվրոպայի լիգայի ամբողջ ընթացքում Դանիլոն մասնակցում է 11 հանդիպման։

2010-11 մրցաշրջանի կեսին Դանիլոն ուկրաինական ակումբի կազմում մասնակցում է Ուկրաինայի առաջնության 18 հանդիպման և Երկրի գավաթի մրցության երկու հանդիպման։ Դանիլոն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը 2010 թվականի Ուկրաինայի առաջնության լավագույն ձախ պաշտպանների ցանկում[11]։

2010 թվականի նոյեմբերին «Կարպատին» գնում է Դանիլո Ավելարի տրանսֆերը, և ֆուտբոլիստն այս անգամ արդեն կնքում է լիարժեք պայմանագիր։ «Կարպատիի» գլխավոր տնօրեն Իգոր Դեդիշինը Դանիլոյի տրանֆերի վերաբերյալ ասել է.

Իր խաղով նա ցուցադրում էր իր խաղային բարձր մակարդակը։ Նա ուներ պոտենցիալ, որը նրան թույլ տվեց ստանալ տեղ թիմի հիմնական կազմում։ Մենք տեսնում ենք, որ Ավելարն ունի առաջ գնալու հնարավորություն, այդ պատճառով էլ մտածում ենք, որ այս ֆուտբոլիստը մեծ ձեռքբերում է մեր ակումբի համար։ «Կարպատցին» չսպասեց վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուն և արդեն գնել է նրա տրանսֆերը։ Այդ իսկ պատճառով էլ Ավելարն այժմ «Կարպատիի» լիարժեք խաղացող է[12]:

2010 թվականի դեկտեմբերին Դանիլոն «Կարպատիի» հետ կնքում է երեք տարի ժամկետով պայմանագիր՝ այն պայմանով, որ ցանկության դեպքում պայմանագրի ժամկետը կարող էր երկարաձգվել երկու տարով[13]։

2011 թվականի հունվարին տարվածվել էին լուրեր, թե Դանիլոն վարձավճարային իրավունքներով պետք է տեղափոխվի գերմանական «Շալկե 04»[14]։ Հունվարի 24-ին «Կարպատի» և «Շալկե 04» ֆուտբոլային ակումբների պաշտոնական կայքերը հաստատում են ֆուտբոլիստի տեղափոխման մասին լուրը[15][16]։ Նրա վարձավճարի ժամկետը նշված էր մինչև 2011 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրա նոր ակումբը կարող էր գնել նրա տրանսֆերը։ Այս գերմանական ակումբից բացի Դանիլոյով հետաքրքրված էին մի շարք իտալական ակումբներ[17]։

Երբ Դանիլո Ավելարը տեղափոխվեց Գերմանիա, նա ուներ առողջական խնդիրներ, այդ պատճառով սկզբնական հատվածում նա իր ժամանակը տրամադրում էր բուժմանը և ապաքինմանը[18]։ Սկզբում Դանիլոն հանդես էր գալիս գերմանական ակումբի երկրորդ թիմում, որի կազմում անցկացնում է չորս հանդիպում (այդ խաղերին նա մասնակցում է բաց չթողելով ոչ մի րոպե և երկու անգամ (տարբեր խաղերում) ստանում է երկու դեղին քարտ)։ 2011 թվականի ապրիլի 16-ին նա «Վերդերի» դեմ արտագնա խաղում կատարում է իր նորամուտը Գերմանիայի առաջնությունում[19]։ Ամբողջ խաղը նա անցկացնում է պաշտպանելով ձախ եզրը։ Մյուս տուրում նույնպես Դանիլոն մասնակցում է «Կայզերսլաուտերնի» դեմ խաղին[20]։ Ինչպես նախորդ տուրում, այնպես էլ այս դեպքում նա մասնակցում է ամբողջ խաղին, սակայն այս անգամ նա հանդես է գալիս որպես հենակետային կիսապաշտպան[21]։ «Շալկեի» կազմում Դանիլոյի վերջին խաղը դառնում է «Քյոլնի» հետ հանդիպումը[22]։ Այս խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 66-րդ րոպեին՝ փոխարինելով Սերխիո Էսկուդերոյին։ Այս ակումբի հետ մրցաշրջանի վերջում Դանիլոն դառնում է 2011 թվականի Գերմանիայի գավաթի դափնեկիրը, չնայած չէր մասնակցել եզրափակչին։

2011 թվականի ամռանը Դանիլոն վերադառնում է «Կարպատի»։ Վերադարձից հետո առաջին պաշտոնական խաղը նա անցկացնում է 2011 թվականի հուլիսի 16-ին երկրի երիտասարդական ակումբների առաջնության շրջանակներում՝ ընդդեմ Օդեսսայի «Չերնոմորեցի»[23]։ Դանիլոն մասնակցեց այդ խաղի առաջին խաղակեսին, իսկ ընդմիջումից հետո նրան փոխարինեց Յարոսլավ Կոնկոլնյական։ 2011 թվականի հուլիսի 24-ին Ուկրաինայի առաջնության 2011-12 մրցաշրջանի երրորդ տուրի «Շախտյորի»[24] դեմ խաղում Ավելարը սկսում է խաղը հիմնական թիմի կազմում և հանդիպման 38-րդ րոպեին գրավում է Ալեքսանդր Ռիբկայի պաշտպանած դարպասը։ Այդ գոլը դառնում է տվյալ մրցաշրջանում Ալեքսանդր Ռիբկայի կողմից բաց թողնված առաջին գնդակը։ Դեռևս առաջին խաղակեսում Դանիլոն սկսում է զգալ, որ ոտքի մկաններում առաջացած ջղաձգությունները սկսում են խանգարել իրեն[25], և հետագայում վնասվածքային խնդիրներից խուսափելու համար հանդիպման 56-րդ րոպեին նրան փոխարինում է Սամսոն Գոդվինը։

2012 թվականի հուլիսին Դանիլոն երկարաձգում է իր պայմանագիրը վովյան ակումբի հետ մինչև 2016 թվականը և տեղափոխվում է իտալական «Կալյարի»՝ կնքելով վարձավճարային պայմանագիր։ 2013 թվականի հուլիսին նա կնքում է լիարժեք ֆուտբոլային պայմանագիր «Կալյարիի» հետ[26]։

2015 թվականի հունիսի 17-ին Դանիլոն տեղափոխվում է բրազիլական «Տորինո»՝ կնքելով քառամյա պայմանագիր։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 2-ի դրությամբ[27]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիու Կլարու 2010 Լիգա Պուալիստա 13 0 0 0 0 0 13 0
Կարպատի 2010–11 Ուկրաինայի Պրեմիեր լիգա 18 0 2 0 11[Նշում 1] 0 31 0
Շալկե 04 (վարձավճար) 2011 Բունդեսլիգա 3 0 0 0 0 0 3 0
Կարպատի 2011–12 Ուկրաինայի Պրեմիեր լիգա 5 2 2 1 1[Նշում 1] 0 8 3
Ընդհանուր 23 2 4 1 12 0 39 3
Կալյարի 2012–13 Սերիա A 20 0 1 0 21 0
2013–14 20 0 0 0 20 0
2014–15 31 4 1 0 32 4
Ընդհանուր 71 4 2 0 73 4
Տորինո 2015–16 Սերիա A 6 0 1 0 7 0
Ընդհանուր կարիերայում 114 6 6 1 12 0 132 7
  1. 1,0 1,1 Եվրոպայի լիգա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Львівські фанати недалеко втекли від бразильських» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 13.05.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Дали шанс проявити себе новачкам» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 23.07.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Paulista - Série A2 2009» (պորտուգալերեն). futebolpaulista.com.br. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  6. «Դանիլոյի էջը» (ռուսերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.
  7. ««Карпати» підсилились захисником і хавбеком» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 10.05.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Протокол матча» (գերմաներեն). worldfootball.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.
  9. ««Карпаты» вырвали у «Галатасарая» путевку в Лигу Европы» (ռուսերեն). prosport-ru.tsn.ua. 27.08.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 18.05.2011-ին.
  10. «Даніло Авелар. З корабля на бал» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 26.11.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Разван Рац — лучший левый защитник 2010-го года по версии читателей UA-Футбол» (ռուսերեն). UA-Футбол. 18.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.
  12. «Даніло Авелар — повноцінний гравець «Карпат»» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 02.11.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Авелар підписав з «Карпатами» новий контракт» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 17.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Авелар: «„Шальке" — моё новое место работы»» (ռուսերեն). Football.ua. 22.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.
  15. «Даніло Авелар став гравцем «Шальке 04»» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 24.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «S04 verpflichtet Danilo Avelar» (գերմաներեն). Официальный сайт ФК «Шальке 04». 24.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.
  17. «Ми даємо нашим футболістам розвиватися» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 24.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.01.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Авелар: «Немецкий футбол интеллигентнее украинского»» (ռուսերեն). Football.ua. 13.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  19. «Խաղի հաշվետվություն» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25.04.2011-ին.
  20. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  21. «Авелар: «Хочу остаться в „Шальке"»» (ռուսերեն). Football.ua. 29.04.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  22. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  23. «Протокол матча» (ռուսերեն). Официальный сайт Премьер-лиги Украины. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  24. ««Шахтёр»: волевая победа над «Карпатами»» (ռուսերեն). Football.ua. 24.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  25. «Авелар: «Пребывание в „Шальке" не прошло даром»» (ռուսերեն). Football.ua. 25.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 13.08.2011-ին.
  26. ««Кальярі» викупив трансфер Даніло Авелара». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  27. Դանիլո Ավելարի էջը soccerway.com կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Ավելար» հոդվածին։