Դանիլա Կորսունցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Դանիլա Կորսունցև
Данила Корсунцев
Ծնվել է1973
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետմայստեր
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՈւզբեկական պարի ուսումնարանը
ԹատրոնՄոսկվայի Դասական բալետի թատրոն
Ներկայացումներ«Ժիզել», «Ծովահեն», «Բայադերա», «Քնած գեղեցկուհի», «Կարապի լիճ», «Ռեյմոնդ», «Սպարտակ», «Լեոնիդ Յակոբսոն»
ՊարգևներԲրազիլիայի ազգային բալետի Փառատոնի դափնեկիր, «Մայա» բալետի արտիստների միջազգային մրցույթի դափնեկիր, բալետի արտիստների Միջազգային մրցույթի դիպլոմ, Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

Դանիլա Կորսունցև (ռուս.՝ Данила Викторович Корсунцев, 1973, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստ, Մարինյան թատրոնի առաջատար մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականին Ուզբեկական ԽՍՀՏաշքենդում (այժմ՝ Ուզբեկստան) պարողի ընտանիքում, Տաշքենդի Նավոյի անվան մեծ թատրոնի առաջատար մենակատարի ընտանիքում [1]։ 1992 թվականին ավարտել է Ուզբեկական պարի ուսումնարանը Կ. Սագատովի դասարանը։ 1992-1998 թվականներին եղել է Նատալիի Կասադկինի և Վլադիմիր Վալիևի գլխավորած Մոսկվայի Դասական բալետի թատրոնի մենապարորդը։ Նրա խաղացանկում են այնպիսի բալետների գլխավոր արական դերերը, ինչպիսիք են «Ժիզել», «Ծովահեն», «Բայադերա», «Քնած գեղեցկուհի», «Կարապի լիճ», «Ռեյմոնդ», «Սպարտակ», «Լեոնիդ Յակոբսոն» բալետները։ Հանդես է եկել, Բուլղարիայի Ազգային բալետի թատրոնում, Ճապոնիայի Ազգային թատրոնում, շրջել է Բրիտանիայի Հունաստանի, Չինաստանի թատրոններում։ 2014 թվականին Սոչիում մասնակցել է XXII-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, Նատաշա Ռոստովավայի առաջին պարում դերակատարելով Անդրեյ Բալկոնսկուն [2] :

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականին ստացել է Բրազիլիայի ազգային բալետի Փառատոնի դափնեկիր
  • 1996 թվականին` «Մայա» բալետի արտիստների միջազգային մրցույթի դափնեկիր Սանկտ Պետերբուրգ
  • 1997 թվականին ստացել է բալետի արտիստների Միջազգային մրցույթի դիպլոմ
  • 2008 թվականին ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]