Էդուարդ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիելյան Էդուարդից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Դանիելյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1944(1944-02-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 25, 2017(2017-07-25) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1966), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1972) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ (1971)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունպատմաբան

Էդուարդ Լիպարիտի Դանիելյան (փետրվարի 18, 1944(1944-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2017(2017-07-25), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 1961-1966 թթ. սովորել և  ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, 1966-1972 թթ.՝ Երևանի պետական Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը (անգլերեն), 1968-1971 թթ.՝ Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունում» և «Աշխարհացոյց»-ում թեմայով։ 1988 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին և Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով։

1972 թվականից Է. Դանիելյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում՝ 1972-1978 թթ. կրտսեր, 1978-1989 թթ.`ավագ գիտաշխատող, 1989-2000 թթ.՝ գիտական խմբի ղեկավար, 2000-2010 թթ.՝ առաջատար գիտաշխատող։ 2010-2017 թթ. ինստիտուտի «Հին դարերի պատմության» բաժնի վարիչն էր, 2015-2017 թթ.՝ գլխավոր գիտաշխատող, և «Հիմնարար հայագիտություն» (անգլերենով) էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիրը։ Միևնույն ժամանակ 1980-2000 թթ. դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում, իսկ 2000-2006 թթ. ղեկավարել է համալսարանի Երկրագիտության ամբիոնը[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտել է Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերը` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության լուսապաշտական ակունքների և Հայ Առաքելական Եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների և բազում այլ հարցեր։ Հինգ մենագրության և շուրջ 200 գիտական հոդվածների հեղինակ է[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily, AZG. «ԷԴՈՒԱՐԴ ԼԻՊԱՐԻՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Հայ գիրք».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]