Բորիս Դանիելյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Դանիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1950 (74 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 10, 2014 | (տարիքը 63)
Մահվան վայր | Ստեփանակերտ, ԼՂՀ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Բորիս Շահենի Դանիելյան (սեպտեմբերի 7, 1950, Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), վիրաբույժ-ուրոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության փոխգնդապետ (1997)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը 1975-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի ուռուցքաբանության դիսպանսերում, քաղաքային պոլիկլինիկայում, շտապ բուժօգնությունում, մարզային հիվանդանոցում։ 1992-1995 թվականներին՝ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ, 1995 թվականից՝ պետ։ 1988-1990 թվականներին նկուղային հարկերում ընդհատակյա բուժօգնություն է ցույց տվել կամավոր ազատամարտիկներին։ 1992-1994 թվականներին Շահումյանի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ ռազմադաշտային շարժական հոսպիտալներում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |