Բորիս Դանիելյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Դանիելյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Բորիս Դանիելյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1950(1950-09-07) (69 տարեկան)
ԾննդավայրՆերքին Հոռաթաղ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՊարգևներՄարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Բորիս Դանիելյան Շահենի (սեպտեմբերի 7,1950, գ. Ներքին Հոռաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), վիրաբույժ-ուրոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության փոխգնդապետ (1997

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը 1975-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի ուռուցքաբանության դիսպանսերում, քաղաքային պոլիկլինիկայում, շտապ բուժօգնությունում, մարզային հիվանդանոցում։ 1992-1995 թվականներին՝ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ, 1995 թվականից՝ պետ։ 1988-1990 թվականներին նկուղային հարկերում ընդհատակյա բուժօգնություն է ցույց տվել կամավոր ազատամարտիկներին։ 1992-1994 թվականներին Շահումյանի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ ռազմադաշտային շարժական հրապիտալներում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png