Դանաբլյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանաբլյու
Տեսակպանիր կովի կաթից, կապույտ պանիրներ և pasteurized milk cheese?
Առաջացման երկիր Դանիա
Կաթկովի կաթ և P. roqueforti?
ՍերտիֆիկացումPDO[1]
 Danish Blue Վիքիպահեստում

Դանաբլյու (դան․՝ Danablu)` կապույտ պանրի տեսակ` բորբոսով, որը պատրաստվում է Դանիայում[2] : Միջազգային անվանումն է ` Danish Blue: Նման է Ռոկֆորի, սակայն արտադրվում է կովի կաթից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ պանիրներն արտադրվում են Դանիայում արդեն մի քանի հարյուր տարի։ Դանաբլյու` կապույտ բորբոսով դանիական պանրի արտադրությունը սկսել է Մարիուս Բոելը Ֆյուն կղզում 1915 թվականին։ 1927 թվականին կապույտ պանրի արտադրմոն համար օգտագործվող կաթը ստանդարտացվել է։ Այդ պահից կապույտ բորբոսով պանիրների արտադրությունը մեծացավ, և այսօր դանաբլյուն հայտնի է ամբողջ աշխարհում։ 1922 թվականին դանաբլյուն գրանցվեց Եվրոպական Խորհրդի կողմից որպես պաշտպանված աշխարհագրական ծագում ունեցող պանիր, ինչը հաստատված է «PGI» (Protected Geographical Indication) նշանի շնորհմամբ։ Դա նշանակում է, որ պանիրն արտադրվում է միայն Դանիայում, որ նա օրենսդրականորեն պաշտպանված է այլ երկրներում արտադրվելուց։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանաբլյուի արտադրությունը բավականին աշխատատար գործընթաց է։ Կապույտ բորբոսի մշակաբույսի աճը պահանջում է մեծ քանակով թթվածին, ուստի պանրի մեջ պետք է անել շատ դատարկություններ (ճաքեր)` բորբոսի զարգացման համար։ Պանիրը ծակում են հատուկ հարմարանքով` երկար պողպատե ասեղներով, որոնք իրենցից հետո թողնում են շատ օդային խոռոճներ։ Դրանից հետո պանիրը հանգիստ են թողնում, որպեսզի բորբոսը կարողանա «շնչել»։ Բորբոսը զարգանում է գլխի կենտրոնից դեպի մակերես։ Պահանջվում է մոտ մեկ ամիս, որպեսզի բորբոսը սկսում է երևալ պանրի մակերեսին։ Նախքան պանիրը լքում է պանրի գործարանը, նրա մակերեսը լվանում են ու չորացնում։ Վերջապես, պանիրը կտրտում են պետկական չափի կտորների (եթե դա անհրաժեշտ է) և փաթեթավորում փայլաթիթեղի մեջ։ Ձյունաճերմակ պանիրը վառ հակադրություն է կազմում կապույտ բորբոսի հետ` հավասարաչափ ցրված ամբողջ կտրվածքով, ինչի համար Դանիայում այն անվանում են նաև մարմարե։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ բորբոսով պանիրների հիմնական ծավալն արտադրվում է կովի կաթից։ Առկա են նաև տարբերակներ` պատրաստված ոչխարի կաթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20170116172752/https://www.fsai.ie/uploadedFiles/About_Us/forums/artisan/PDO_PGI_TSG_Info_Note.pdf
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]