Դայան Քենոն
Դայան Քենոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 4, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, մոդել, մոնտաժող և կինոսցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001007 |
Դայան Քենոն (հունվարի 4, 1937[1][2][3][…], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայան Քենոնը ծնվել է Թաքոմա քաղաքում, ապահովագրական գործակալի և տնային տնտեսուհու ընտանիքում[4]։ Մայրը ծագումով հրեա էր, ով ԱՄՆ էր տեղափոխվել Ռուսաստանից։
Նրա դերասանական առաջնելույթը տեղի է ունեցել 1950-ականների վերջին՝ հեռուստատեսությունում, որտեղ նա աշխատել է հետագա տասը տարիների ընթացքում։ 1965 թվականին ամուսնացել է դերասան Քերի Գրանտի հետ, ով մեծ էր Դայանից 33 տարով։ 1966 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ ապագա դերասանուհի Ջենիֆերը, իսկ երկու տարի անց զույգը բաժանվել է։
Քենոնը մեծ էկրաններին է հայտնվել 1969 թվականին, իր առաջին և հաջողակ դերի շնորհիվ՝ «Բոբ և Քերոլ, Թեդ և Էլիս» կատակերգական դրամայում Էլիսի կերպարի մարմնավորմամբ։ Այս դերի շնորհիվ դերասանուհին ստացել է «Օսկարի»՝ մեկ և «Ոսկե գլոբուսի»՝ երկու անվանակարգեր։ Երկու տարի անց Քենոնը կրկին առաջադրվել է «Ոսկե գլոբուսի», «Նման լավ ընկերներ» ֆիլմում դերակատարման համար։ 1979 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ինչպես նաև Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի Ուորեն Բիթիի «Երկինքը կարող է սպասել» ֆիլմում դերակատարման համար։
Դերասանական գործունեությանը զուգահեռ Դայան Քենոնը հանդես է եկել իբրև ռեժիսոր՝ 1976 թվականին նկարահանելով «Համար առաջին» կարճամետրաժ ֆիլմը, որը ներկայացվել է «Օսկարի» լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում[5]։
Դերասանուհու հետագա աշխատանքները կինոյում և հեռուստատեսությունում մեծ հաջողություն չունեին։ Նա խաղացել է քիչ ճանաչում ունեցող ֆիլմերում՝ «Մահացու թակարդ» (1982), «Գոլֆ ակումբ 2» (1988), «Վարունգ» (1993), «Այդ վայրի կատուն» (1997) և «Դեսպանորդ» (1998)։ 1990-ական թվականների վերջից Դայան Քենոնը նկարահանվել է բացառապես հեռուստատեսությունում՝ հանդես գալով «Էլլի Մակբիլ» և «Երեք քույր» հեռուստասերիալներում։
Դայան Քենոնի ներդրումը ամերիկյան կինոարտադրության մեջ նշանավորվել է Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղի տեղադրմամբ[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե գլոբուս» 1979 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Երկինքը կարող է սպասել»)
- «Սատուրն» 1979 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Երկինքը կարող է սպասել»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ «Dyan Cannon». Filmreference.com.
- ↑ Dyan Cannon Eschews Limits: DYAN CANNON Saunders, Dick. Los Angeles Times 7 Jan 1977: f18.
- ↑ «Hollywood Walk of Fame - Dyan Cannon». walkoffame.com. Hollywood Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայան Քենոնը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Հունվարի 4 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ