Դայակը։ Անիծվածների թագուհին
Դայակը։ Անիծվածների թագուհին անգլ.՝ The Babysitter: Killer Queen | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | ֆիլմ անչափահասների համար, սարսափ ժանրի կատակերգություն, կինոկատակերգություն, սարսափ ֆիլմ և սլեշեր |
| Թվական | սեպտեմբերի 10, 2020 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Մակջի |
| Սցենարի հեղինակ | Ջիմի Ուորդեն |
| Դերակատարներ | Հուդա Լյուիս, Ջեննա Օրտեգա, Էմիլի Էլին Լինդ և Սամարա Ուիվինգ |
| Երաժշտություն | Բեր ՄակՔրիրի |
| Տևողություն | 101 րոպե |
| Նախորդ | Դայակ |
«Դայակը։ Անիծվածների թագուհին» (անգլ.՝ The Babysitter: Killer Queen, բառացի՝ Դայակը։ Մարդասպանների թագուհին), ռեժիսոր Մակջիի ամերիկյան կատակերգական սարսափ ֆիլմ, որի սցենարի հեղինակը Դեն Լագանն է[1], 2017 թվականին թողարկված «Դայակը» ֆիլմի շարունակությունն է։ Գլխավոր դերակատարներն են Ջուդա Լյուիսը, Ջենա Օրթեգան և Էմիլի Ալին Լինդը։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տարի անց՝ այն բանից հետո, երբ Քոուլը հաղթում է սատանայական պաշտամունքին, որը ղեկավարում էր իր դայակ Բին, տղան փորձում է մոռանալ իր անցյալը։ Բայց երբ հին թշնամիները հանկարծ վերադառնան, Քոուլը ստիպված կլինի կրկին առաջ անցնել չարի ուժերից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ջուդա Լյուիս | Քոուլ |
| Ջեննա Օրթեգա | Ֆիբի |
| Էմիլի Ալին Լինդ | Մելանի |
| Սամարա Ուիվինգ | Բի |
| Ռոբբի Ամելլ | Մաքս |
| Բելա Թորն | Էլիսոն |
| Էնդրյու Բեչելոր | Ջոն |
| Հանա Մեյ Լի | Սոնյա |
| Քեն Մարինո | Արչի Քոուլի հայրը |
| Լեսլի Բիբ | Ֆիլիս Քոուլի մայրը |
| Քրիս Ուայլդ | Խուան Մելանիի հայրը |
| Մաքսիմիլիան Ասևեդո | Ջիմի |
| Խուլիոսեզար Չավես | Դիեգո |
| Ջենիֆեր Ֆոսթեր | Բում Բում |
| Կարլ ՄաքԴաուել | բժիշկ Մաքմանուս |
| Ռեյմոնդ Փաթերսոն | պարոն Նորդի |
| Հելեն Հոնգ | տնօրեն Հայբրիջ |
| Ջեյսոն Ռոգել | սպա Ֆիլ |
| Սքոթ ՄաքԱրթուր | Լիրոյ բռնաբարող |
| Ամանդա Չերնի | Վայլետ վաճառող |
| Վալենտինա Մանդալա | պատանի Ֆիբի |
| Շոն Բուրգոս | Ֆիբիի հայրը |
| Մելանի Հերերա | Ֆիբիի մայրը |
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերին հայտարարվել է այն մասին, որ Ջուդա Լյուիսը, Հանա Մեյ Լին, Ռոբբի Ամելլը, Բելա Թորնը, Էմիլի Էլին Լինդը, Էնդրյու Բեչելորը, Լեսլի Բիբը և Քեն Մարինոն շարունակությունում վերադարձել են ֆիլմի առաջին մասի իրենց դերերին։ Շարունակությունը Մակջին նկարահանել է Դեն Լագանի սցենարով, այն ֆինանսավորել և պրոդյուսերավորել են Wonderland Sound and Vision и Boies/Schiller Film Group ընկերությունները[2]։ 2019 թվականի հոկտեմբերին Ջեննա Օրտեգան միացել է ֆիլմի դերասանական կազմին[3]։
Նկարահանման շրջանն սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 14-ին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Babysitter: Killer Queen» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Kit, Borys (2019 թ․ սեպտեմբերի 25). «Judah Lewis Returning for Sequel to Netflix Horror Flick 'The Babysitter' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Galuppo, Mia (2019 թ․ հոկտեմբերի 18). «'Jane the Virgin' Actress Jenna Ortega Joins 'The Babysitter' Sequel (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 25). «Ken Marino Returning For Netflix's 'The Babysitter 2'». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր բուլինգի մասին
