Դամիեն Սարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դամիեն Սարգ
Damien Sargue.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Damien Sargue
Ծնվել էհունիսի 26, 1981(1981-06-26) (38 տարեկան)
Կան
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրերմյուզիքլ և լատինոամերիկյան երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱմուսինJoy Esther?
Կայքdamiensargue.art.pl
Damien Sargue Վիքիպահեստում

Դամիեն Սարգ (ֆր.՝ Damien Sargue, իրական անվանումը՝ Դամիեն Գրա, ֆր.՝ Damien Gras; հունիսի 26, 1981(1981-06-26), Կան), ֆրանսիացի երգիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիեն Սարգը ծնվել է 1981 թվականի հունիսի 26-ին Ֆրանսիայի Կան քաղաքում: Նրա մայրը՝ Միրիամը եղել է անշարժ գույքի գործակալ, իսկ հայրը՝ Պիեռը եղել է շինարարության ղեկավար: Նրա ծնողները բաժանվել են, երբ երեխան եղել է դեռ մեկ տարեկան: Դամիենը ունի եղբայր՝ Ժուլիենը և երկու քույր՝ Սառան և Ժյուլին: Մոր կամքով ութ տարեկանից սկսել է զբաղվել վոկալով:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը տարեկանում Դամիենը, «Emmen-moi» երգով, «Sacrée soirée» (հայ․՝ Սուրբ երեկո) հաղորդաշարի ժամանակ հաղթել է TF1 հեռուստաընկերության «Les numeros 1 de demain» (հայ․՝ Վաղվա օրվա համար 1) մրցույթը և ստացել հրավեր՝ ձայնագրելու սինգլ: «Emmene-moi» սինգլը ձայնագրվել է 1992 թվականին: Բացի այդ, Դամիենը հանդես է եկել Դանցա մականունով: Այդ մականունը նա վերցրել էր «Ո՞վ է այստեղ ղեկավարը» հեռուստասերիալի դերասաններից մեկի Տոնի Դանցայի անվանումից: Դամիենը համատեղել է դպրոցը և երաժշտական կրթությունը՝ մշտապես մասնակցելով տարբեր փառատոնների և երաժշտական մրցույթների, որոնք տեղի էին ունենում ողջ Ֆրանսիայով մեկ: Կաննում տեղի ունեցած ֆրանսիական երգի փառատոնում, Սարգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

1996 թվականին Դամիենը ստացել է հրավեր մասնակցելու «Notre-Dame de Paris» մյուզիքլում, որտեղ պետք է կատարեր Ֆեբայի և Գրինգուարի հատվածները: Այսպիսի շանսի համար, Դամիենը կիսատ է թողել դպրոցական կրթությունը: Նրա նոր բեմական անունը դարձել է Սարգը:

Դամիենը սկսել է ավելի հայտնի դառնալ, երբ ստացել է Ռոմեոյի դերը Ժերար Պրեսգուրվիկի «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլում: 2000 թվականին թողարկվել է նրա «Romeo & Juliette — De la haine a l’‘amour» ալբոմը: Սկավառակի երգերը ֆրանսախոս երկրներում մեկը մյուսի հետևից դարձել են ոսկե, պլատինե և ադամանդե: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է ներկայացման 37 երգերով երեք կոմպակտ սկավառակ:

2004 թվականին Սարգը ձայնակցել է կոմս Ռաուլ դե Շանիին «Օպերայի ուրվականը» ֆիլմի ֆրանսիական տարբերակում: 2007 թվականին Դամիենը թողարկել է իր սոլո «Damien Sargue» ալբոմը: 2009 թվականին Դամիենի կատարմամբ «Les rois du monde» երգը դարձել է «Ինկոգնիտո» ֆիլմի սաունդթրեքը:

2012 թվականին Դամիենը ստավել է Պինոկիոյի դերը՝ «Պինոկիո: Վերածննունդ» մյուզիքլում[1][2]:

2013 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Պարեր աստղերի հետո» մրցույթի ֆրանսիական տարբերակի չորրորդ եթերաշրջանում, որտեղ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[3][4]:

2016 թվականին ստացել է Արամիսի դերը՝ «Երեք հրացանակիրներ» մյուզիքլում[5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2000 թվականներին հանդիպել է երգչուհի էլեն Սեգարայի հետ[6]: 2001 թվականին հանդիպել է պարուհի Քրիստին Ասսիդի հետ: 2009 թվականին Դամիենը և երգչուհի Ջոյ Էսթերը ամուսնացել են Լաս Վեգասում: 2011 թվականին զույգը բաժանվել, այդպես էլ պաշտոնապես չգրանցելով իրենց ամուսնությունը Ֆրանսիայում: 2010 թվականից մինչ օրս հարաբերությունների մեջ է գտնվում Էմիլի Սուդրեի հետ: 2014 թվականին զույգը ունեցել է դուստր՝ Բիլի Ռոուզին[7]: 2017 թվականին նրանք ամուսնացել են[8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]