Դալիա Իցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալիա Իցիկ
 
Կուսակցություն՝ Քադիմա, Ավոդա և One Israel?
Կրթություն՝ Երուսաղեմի հրեական համալսարան և Reichman University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և դաստիարակ
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1952(1952-10-20)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Երուսաղեմ[1]
Քաղաքացիություն  Իսրայել

Դալիա Իցիկ (եբրայերեն՝ דליה איציק‎, հոկտեմբերի 20, 1952(1952-10-20)[1], Երուսաղեմ[1]), իսրայելցի պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Քնեսեթի անդամ Քադիմա կուսակցությունից[2]։ Զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ, 2006 թվականի մայիսի 4-ին դարձել է Քնեսեթի առաջին կին խոսնակը (2006-2009)։ 2007 թվականի հունվարից հուլիս ամիսներին եղել է իսրայելի նախագահի պաշտոնակատար[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալիա Իցիկը ծնվել է 1952 թվականին Երուսաղեմում, իրաքցի-հրեա Գերշոն և Մաշսել Բալասների ընտանիքում։ Ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը, ուսանել է գրականություն և պատմություն։ Իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Հերցլիյա միջտարածաշրջանային կենտրոնում։ Երուսաղեմում զբաղեցրել է Ուսուցիչների արհմիության նախագահի (եբրայերեն՝ רשות השידור‎) պաշտոնը, եղել է Հեռարձակման բաժնի տնօրենների խորհրդի (եբրայերեն՝ רשות השידור‎) անդամ։ Միաժամանակ միացել է Ավոդա կուսակցությանը և ընտրվել Երուսաղեմի քաղաքապետարանի կազմում, եղել է քաղաքապետ Տեդի Կոլլեկի տեղակալը։ Շիմոն Պերեսի հետ հանդիպումը նպաստեց, որ Իցիկը հաղթանակի բաց նախնական ընտրությունը Ավոդա կուսակցության շարքերից և ընտրվել քնեսեթի կազմում։

Խորհրդարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի ընտրություններից հետո Դալիա Իցիկը զբաղեցրել է կրթության և մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ։ 14-րդ Քնեսեթում դարձել է գիտության և տեխնոլոգիաների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ։ 1999 թվականին Էհուդ Բարաքի կառավարությունում Դալիա Իցիկը եղել է Շրջակա միջավայրի նախարար, 2001 թվականի ընտրություններից հետո՝ Արիել Շարոնի առաջին կառավարության Առևտրի և արդյունաբերության նախարար։ 2003 թվականին, հերթական ընտրություններից հետո, Ավոդան չի ընդգրկվել կոալիցիայում, և Դալիա Իցիկը նշանակվել է կուսակցության խմբակցության ղեկավար, որը 16-րդ Քնեսեթում համակարգել է ընդդիմության աշխատանքը։ 2005 թվականին, երբ Ավոդան միացավ կոալիցիային, Իցիկը ստացավ Կապի նախարարի պաշտոնը։ 2005 թվականի նոյեմբերի 28-ին Իցիկը հայտարարել է Ավոդա կուսակցությունից դուրս գալու և Քադիմային միանալու մասին։

Քնեսեթի խոսնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ընտրությունների ժամանակ Իցիկը Քադիմայի ցուցակում զբաղեցրել է 14-րդ տեղը։ Ընտրություններում հաղթանակից հետո Քնեսեթի առաջին հանդիպման ժամանակ Իցիկն ընտրվել է Քնեսեթի խոսնակ։ Նա դարձել է այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ Երբ Մենի Մազուզի կառավարության իրավախորհրդատուն հայտարարեց, որ Մոշե Կացավը չի կարող կատարել իր պարտականությունները (սեռական սկանդալի վերաբերյալ ոստիկանության հետաքննության կապակցությամբ), Դալիա Իցիկն, օրենքի համաձայն, դարձավ Իսրայելի նախագահի պաշտոնակատար։ 2007 թվականի հուլիսի 1-ին Մոսե Կացավի նկատմամբ հրաժարականի պահանջից հետո Դալիա Իցիկը դառնում է Իսրայելի ժամանակավոր նախագահի պաշտոնակատար մինչև հուլիսի 15-ը՝ Շիմոն Պերեսի պաշտոնական երդման արարողություն։

Դալիա Իցիկն ամուսնացած է Իսրայելի էլեկտրական կորպորացիայի աշխատակից Դաննի հետ, ունի երեք երեխա՝ Ռան, Ուրի, Ադի։ Ընտանիքն ապրում է Երուսաղեմի Ռամաթ Շարեթ շրջանում[4]։

1988 թվականի ավտովթար[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հոկտեմբերի 26-ին Դալիա Իցիկի ավտոմեքենան վթարի է ենթարկվում՝ բախվելով Լիկուդ կուսակցության Քնեսեթի պատգամավոր Միխայիլ Ռայսերի մեքենային։ Ռայսերը մահանում է, իսկ Իցիկը լուրջ վնասվածք ստանում։ Այդ ժամանակից ի վեր նա մեքենա չի վարում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ דליה איציקKnesset.
  2. Dalia Itzik becomes acting president The Jerusalem Post, 25 January 2007
  3. Skard, Torild (2014) "Dalia Itzik" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0, p. 37
  4. Naama Lanski (2007 թ․ սեպտեմբերի 13). «The Quality of Dalia». Haaretz. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  5. חדשות NRG — כוח איציק

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիա Իցիկ» հոդվածին։