Դազիֆորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դազիֆորա
Դազիֆորա
Դազիֆորա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Dasiphora
Տեսակ Դազիֆորա (D. fruticosa)
Միջազգային անվանում
Dasiphora fruticosa

Դազիֆորա (լատին․՝ Dasiphora fruticosa), տերևաթափ թուփ է՝ 0,2-105 սմ բարձրությամբ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները փետրաձև են, կազմված 3-7 տերևիկներից, որոնք դեղնականաչավուն են, նշտարաձև կամ նշտարաձվաձև, ամբողջաեզր, մինչև 3 սմ երկարությամբ և 1,1 սմ լայնությամբ։

Ծաղիկները ոսկեդեղին են, մանուշակագույն։ Ծաղկում է մայիսից մինչև օգոստոս, պտուցները հասունանում են սեպտեմբեր- հեկտեմբերին։ Պատկանում է վարդազգիների ընտանիքի վարդայինների երթանտանիքին։

Բնական սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dasiphora fruticosa subsp. fruticosa[1]
  • Dasiphora fruticosa subsp. floribunda (Pursh) Kartesz[2]

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հեռավոր Արևելքում, հարավային Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայում, Մոնղոլիայում, Միջին Ասիայում։

Հայաստանում հանդիպում է Ախուրյան գետի վերին հոսանքներում, Սևանի ավազանում և Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, որտեղ աճում է գետակների ափերին, ալպյան և մերձալպյան գոտիների քարքարոտ լանջերում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է սերմերով։ Երկարատև ծաղկող թուփ է (գարնանից մինչև ուշ աշուն), բարձր գեղազարդ՝ շնորհիվ առատ ծաղկող խոշոր դեղին ծաղիկների։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է լայնորեն օգտագործել դեկորատիվ պարտիզագործության բնագավառում որպես երկարատև ծաղկող թփատոսակ։ Հեռանկարային է լայնորեն օգտագործելու գեղազարդ պարտիզագործության մեջ՝ որպես երկարատերև ծաղկող թփատեսակ և արդյունաբերական ձեռնարկությունների մերձակա կանաչ տնկարկներում՝ որպես գազադիմացկուն բուսատեսակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Germplasm Resources Information Network: Dasiphora fruticosa subsp. fruticosa Արխիվացված 2009-01-20 Wayback Machine
  2. Germplasm Resources Information Network: Dasiphora fruticosa subsp. floribunda Արխիվացված 2009-01-20 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Վ. Հարությունյան- Քո շրջապատի թփերը, 1984, 224 էջ
  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դազիֆորա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դազիֆորա» հոդվածին։