Մաքսիմ Դադաշև
Մաքսիմ Դադաշև լեզգիներեն՝ Дадашев Каибханан хва Максим և ռուս.՝ Максим Каибханович Дадашев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1990 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 23, 2019 (28 տարեկան) |
Մահվան վայր | Cheverly, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Պետերգոֆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բալթյան պետական տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Մաքսիմ Կաիբխանովիչ Դադաշև (ռուս.՝ Максим Каибханович Дадашев, սեպտեմբերի 30, 1990, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 23, 2019, Cheverly, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ) ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային կարգի (մինչև 63,5կգ) ներկայացուցիչ։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, 2015 թվականի Եվրոպական խաղերի մասնակից, Ռուսաստանի սիրողական առաջնությունների մրցանակակիր։ Ազգությամբ լեզգի[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Դմիտրի Ուստինովի անվան Բալթյան պետական տեխնիկական համալսարանը։
2015 թվականի Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում նա գերակշռող առավելություն ուներ մրցակցի՝ Դինա Ուոլշայի դեմ։ Դադաշևը նույնիսկ առաջին ռաունդում իր մրցակցին նոկդաունի է ենթարկել։ Սակայն դատավորները, առանձին որոշումներով, հաղթանակը տվել են Ուոլշին։ Հետագայում նրանք որակազրկվել են, բայց մենամարտի արդյունքները նույնն են մնացել։ Եվրոպական խաղերից հետո Դադաշևը որոշել է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ[3]։
2019 թվականի հուլիսի 20-ին Մաքսիմ Դադաշևը պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Նրա հակառակորդը եղել է պուերտոռիկացի Սաբրիել Մատիասը։ 11-րդ ռաունդում մարտը կանգնեցվել է մրցավարի կողմից, որովհետև ռուս բռնցքամարտիկը ստացել էր մի շարք հարվածներ և չէր կարողացել վերահսկել մարտի ընթացքը[4]։ Դադաշևի վիճակը կտրուկ վատացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նրան շտապ հոսպիտալացրել են ուղեղի այտուցվածության կասկածով։ Ավելի ուշ բռնցքամարտիկի մոտ հայտնաբերվել է գանգի տրեպանացիա[5]։ Նա հայտնվել է արհեստական կոմայի մեջ։
2019 թվականի հուլիսի 23-ին նա գիտակցության չգալով մահացել է՝ վերջին մարտում ստացած վնասվածքների պատճառով[6][7]։
Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 թվականի երիտասարդների առաջնության աշխարհի չեմպիոն;
- 2010 թվականի Ռուսաստանի չեմպիոն;
- 2012 թվականի Ռուսաստանի չեմպիոն;
- 2013 թվականի Ռուսաստանի չեմպիոն;
Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Մարտ | Արդյունք | Ռեկորդ | Հակառակորդ | Եղանակ | Հրապարակ | Մարտի վայր | Ամսաթիվ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|---|
14 | Պարտություն | 13-1 | Սուբրուել Մատիաս | Տեխնիկական նոկաուտ | MGM National Harbor | ![]() |
19 հուլիսի, 2019 | IBF վարկածով որակավորման պայքար։ |
13 | Հաղթանակ | 13-0 | Ռիկի Սիսմունդո | Նոկաուտ | The Hangar | ![]() |
23 մարտի, 2019 | |
12 | Հաղթանակ | 12-0 | Անտոնիո Դեմարկո | Միաձայն որոշում | Park Theater | ![]() |
20 հոկտեմբերի, 2018 | Պաշտպանել է NABF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ |
11 | Հաղթանակ | 11-0 | Դարլեյս Պերես | Նոկաուտ | MGM Grand | ![]() |
9 հունիսի, 2018 | Պայքարել NABF վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ |
10 | Հաղթանակ | 10-0 | Աբդիել Ռամիրես | Միաձայն որոշում | StubHub Center | ![]() |
10 մարտի, 2018 | |
9 | Հաղթանակ | 9-0 | Կլարենս Բուտ | Նոկաուտ | Save Mart Arena | ![]() |
11 նոյեմբերի, 2017 | |
8 | Հաղթանակ | 8-0 | Խոսե Մարրուֆո | Նոկաուտ | Microsoft Theater | ![]() |
5 օգոստոսի, 2017 | |
7 | Հաղթանակ | 7-0 | Բիլան Մախասին | Նոկաուտ | StubHub Center | ![]() |
22 ապրիլի, 2017 | |
6 | Հաղթանակ | 6-0 | Ժերոմ Ռոդրիգես | Նոկաուտ | Sportsmans Lodge | ![]() |
27 հունվարի, 2017 | |
5 | Հաղթանակ | 5-0 | Էֆրեյն Կրուս | Տեխնիկական նոկաուտ | Cosmopolitan of Las Vegas | ![]() |
26 նոյեմբերի, 2016 | |
4 | Հաղթանակ | 4-0 | Էդդի Դիաս | Միաձայն որոշում | Sportsmans Lodge | ![]() |
14 հոկտեմբերի, 2016 | |
3 | Հաղթանակ | 3-0 | Ջեյսոն Գևինո | Տեխնիկական նոկաուտ | Pioneer Event Center | ![]() |
16 հուլիսի, 2016 | |
2 | Հաղթանակ | 2-0 | Ռաշեդ Բոգար | Նոկաուտ | Sportsmans Lodge | ![]() |
14 մայիսի, 2016 | |
1 | Հաղթանակ | 1-0 | Դարին Հեմփթոն | Նոկաուտ | Oceanview Pavilion | ![]() |
2 ապրիլի, 2016 | Առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://chernovik.net/content/lenta-novostey/bokser-maksim-dadashev-umer-posle-poedinka
- ↑ https://topspb.tv/news/2019/07/23/bokser-maksim-dadashev-biografiya/
- ↑ «Максим Дадашев решил перейти в профессиональный бокс». akboxing.ru. 2015 թ․ հուլիսի 2. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Секундант получившего отёк мозга Дадашева: не мог убедить его остановить бой» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Дадашев перенёс трепанацию» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Российский боксёр Максим Дадашев умер в США». ТАСС. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Скончался госпитализированный после боя боксёр Максим Дадашев». 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Максим Дадашев». vringe.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
|