Գևորգ Քանանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Քանանյան
Ծնվել է1836
Մահացել է1897
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան

Գևորգ Քանանյան Եղիայի (Իլյայի) (1836 Ղզլար,-1897 Մոսկվա), հայ մանկավարժ, պատմաբան, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստավրոպոլի գիմնազիան (1854), Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը (18581861 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1861-1881 թվականներին եղել է Լազարյան ճեմարանի տեսուչ, 1881-1897 թվականներին՝ վերատեսուչ (ռեկտոր)։ Դասավանդել է Մոսկվայի համալսարանում, Լազարյան ճեմարանում, ինչպես նաև Ցիմերմանի արական գիմնազիայում։ Քանանյանի գործունեության շրջանում ճեմարանը վերածվել է բարձրագույն դպրոցի։ Նրա նախաձեռնությամբ կառուցվել են մարմնամարզական դահլիճ, ննջարաններ՝ գիշերօթիկ սաների, ինչպես նաև առանձին մասնաշենք՝ մասնագիտական դասարանների ու գրադարանի համար։ Քանանյանի Գամառ–Քաթիպա գրական ընկերության հիմնադիրներից է (1854)։ Քանանյանի «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» ժողովածուում և հայ պարբերականներում հոդվածներ է հրատարակել արևմտահայերի կյանքի, ինչպես նաև Լազարյան ճեմարանի պատմության վերաբերյալ։ Քանանյանի կտակի համաձայն 1901 թվականին Նոր Ջուղայում հիմնվել է Գևորգ Քանանյան երկսեռ դպրոցը, որը 1915-1916 ուսումնական տարում վերածվել է Օրիորդաց դպրոցի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семидесятилетие Лазаревского института восточных языков (1815-1890), М.,1891.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Քանանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։