Գևորգ Ղարիբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ղարիբյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1994 (30 տարեկան) |
Հասակ՝ | 164 սանտիմետր[1] |
Քաշ | 58 կիլոգրամ[1] |
Գևորգ Ղարիբյան (դեկտեմբերի 11, 1994), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ։ 2020 թվականին Իտալիայի Հռոմ քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1994 թվականին։ 2010 թվականից մասնակցում է միջազգային մրցումների։ 2012 թվականին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է մինչև 55 կգ քաշային կարգի չեմպիոն։ Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ։
2017 թվականին առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որն անցկացվել է Սերբիայի Նովի Սադ[5] քաղաքում։ Մրցումների արդյունքում Գևորգը նվաճել է 11-րդ հորիզոնականը։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակչում Գևորգը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=AF227E31DF154FA6B42EE75B90368444
- ↑ Etchells, Daniel (2020 թ․ փետրվարի 12). «Armenia claim two Greco-Roman titles on day three of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Wrestler Gevorg Gharibyan Wins Gold at European Championships». Asbarez.com. 2020 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Մեր ըմբշամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
- ↑ «Գևորգ Ղարիբյան․ Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներից բարձր պահել | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարիբյան» հոդվածին։ |
|