Գևորգ Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գևորգ Բոյաջյան
Ծնվել էփետրվարի 7, 1961(1961-02-07) (58 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Գևորգ Գաբրիելի Բոյաջյան (1961, փետրվարի 7, Դոնի Ռոստով (Ռուսաստան)), մանկաբույժ, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1987 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986 թվական)։ 1988-1996 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության համակարգում, 1996 թվականից՝ Երևանի հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի թոքաբանական բաժանմունքի վարիչ (միաժամանակ՝ ՀՀ երեխաների առողջության պահպանման ընկերակցության փոխնախագահ)։

1991 թվականին և 1993 թվականին կամավոր, ապա գործուղումով մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան (Շահումյան, Վերինշեն, Մանաշիդ, Գյուլիստան), ՀՀ Մեղրի քաղաք, մասնակցել է հիվանդ և վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակչության, հիմնականում երեխաների, բուժսպասարկման աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png