Նախնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1857 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, վերադարձել Թիֆլիս։ 1858 թվականին պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում, հետագայում նաև՝ Թիֆլիսի Զինվորական ուսումնարանում։
1854-1866 թվականներին Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ[3]։ Կազմել է «Համառօտութիւն հայոց ազգի պատմութեան» աշխարհաբարով գրված դասագիրքը, որը լույս է տեսել 1869 թվականին (բ տպագրությունը՝ 1877 թվականին, գ-ն՝ 1884 թվականին)։ 1860-ականների սկզբներին Պերճ Պռոշյանի հետ մասնակցել է արևելահայ թատրոնի ստեղծմանը։ Հորինել է հայ թատրոնում բեմադրված մի քանի պիեսների երաժշտությունը (Շ. Կարենյանի «Շուշանիկ» ողբերգություն և այլն[4])։ 1866 թվականին, 29 տարեկանում անհետացել է[3]։ Կա վարկած, որ ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է[3][5][6][7][8]։
↑Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 12, էջեր 12 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
↑Հայ մշակույթի օրրանը, Երևան, 1971, էջ 62-65, «Պատմա-բանասիրական հանդես», 1968, թիվ 1։
↑Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 8։
↑Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 31)։