Ծնվել է Կեսարիայում։ 1924 թվականին հայրենադարձել է։ Իրականացրել է նշանավոր ճարտարապետների և քանդակագործների զարդաքանդակային մտահղացումները՝ Երևանում Կառավարական տան (ֆելզիտ), Օպերայի և բալետի թատրոնի (գրանիտ, երկուսն էլ՝ 1930-ական թվականներ), Կառավարական 2-րդ տան (ֆելզիտ, 1950-ական թվականներ), «Մայր Հայաստան» թանգարանի (սև տուֆ, 1950), «Արարատ» տրեստի մառանների (բազալտ, 1945-1963), ՀՀ տարբեր վայրերում՝ աղբյուր-հուշարձանների և այլ կառույցների քանդակային ձևավորումներ։ Մահացել է Երևանում[2]։