Գրոսբերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմունա
Գրոսբերեն
Großbeeren
Զինանշան
Wappen Grossbeeren.png

Großbeeren.JPG
Կոորդինատներ: 52°21′16″ հս․ լ. 13°18′22″ ավ. ե. / 52.35444° հս․. լ. 13.30611° ավ. ե. / 52.35444; 13.30611
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲրանդենբուրգ
ՇրջանՏելտով Ֆլեմինգ (շրջան)
ՂեկավարԿառլ Ալգրիմ
Մակերես51,89 կմ²
ԲԾՄ42 մ
Բնակչություն7466 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ033701
Փոստային ինդեքս14979
Փոստային ինդեքսներ14979 և 15831
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կոդ12 0 72 120
Պաշտոնական կայքgrossbeeren.de
##Գրոսբերեն (Գերմանիա)
Red pog.png
##Գրոսբերեն (Բրանդենբուրգ)
Red pog.png

Գրոսբերեն (գերմ.՝ Großbeeren), կոմունա Գերմանիայում, Բրանդենբուրգ երկրամասում։

Մտնում է Տելտով Ֆլեմինգ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 7466 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1] (2007)։ Զբաղեցնում է 51,89 կմ²տարածք։ Պաշտոնական կոդն է 12 0 72 120։

Կոմունան բաղկացած է 7 գյուղական համայնքներից։

Տարեթիվ Բնակչություն
2005 6809
2010 7397

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում փոքրիկ գյուղակ էր գրեթե 1000 բնակչով։ Հայտնի է 1813 թվականի օգոստոսի 23–ին ֆրանսիացիների և ռուս–պրուսական–շվեդական զորքերի միջև կայացած ճակատամարտով։

1813 թվականի ամռանը կնքված համաձայնությունից հետո Նապոլեոնը որոշեց գրավել Բեռլինը․ դրա համար առանձնացվեց բանակ՝ բաղկացած 70000 մարդուց, հիմնականում՝ Ռեյնի միության և սաքսոնյան զորքերից, Նիկոլա Շառլ Ուդինոյի ղեկավարությամբ։ Բեռլինը պաշտպանում էր Հյուսիսային զորքը․ շվեդները՝ Շառլոտենբուրգում, ռուսները՝ Շպանդաուում, պրուսները՝ քաղաքի հարավում։ Հյուսիսայի զորքի գլխավոր հրամանատար Բերնադոտը ցանկանում էր հանձնել Բեռլինը՝ Պրուսիայի մայրաքաղաքը, առանց դիմադրության․ պրուսները դրան չհամաձայնեցին։ Բերնադոտը ստիպված էր փոխել որոշումը, բայց չէր տալիս սպասելի հանձնարարականները։ Այդ էր պատճառը, որ Ուդինոյի զորքերին նրանք չկարողացան համապատասխան ուժերով դիմավորել։ Ջոկատները լիովին տարանջատված էին։ Տաուենցինը ետ մղեց առաջին գրոհը, բայց Ռենյեի զորքը զբաղեցրեց Գրոս-ի Կլայնբերենը։ Այդ ժամանակ, չնայած Բերնադոտի՝ Տեմպելհոֆի բարձունքը լքելու հրամանին՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Բյուլովը գրոհեց և գրավեց Գրոսբերենը։ Ֆրանսիացիների զիջեցին և վերադարձան՝ կորցնելով 3000-4000 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amt für Statistik Berlin-Brandenburg: Bevölkerung im Land Brandenburg am 31. Dezember 2010 nach amtsfreien Gemeinden, Ämtern und Gemeinden (PDF; 31,71 KB), Stand 31. Dezember 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]