Գրիգոր Շենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շենյան
արմտ. հայ.՝ Գրիգոր Շէնեան
Ծնվել էմարտի 30, 1935(1935-03-30) (89 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող, խմբագիր և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Լիբանան և  ԱՄՆ
ԿրթությունԱզգային Մեսրոպյան վարժարան և Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան (1953)
ԱշխատավայրԱսպարեզ և Նոր կյանք

Գրիգոր Շենյան (մարտի 30, 1935(1935-03-30), Բեյրութ, Լիբանան), հայ գրող, խմբագիր, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Շենյանը ծնվել է 1935 թվականի մարտի 30-ին, Բեյրութում։ Նախնական կրթությունը ստացել է Ազգային Մեսրոպյան վարժարանում, այնուհետև ընդունվել է Անթիլիասի դպրեվանքը և 1953 թվականին ավարտել Ժառանգավորաց վարժարանը[1]։ 1955 թվականին ավարտել է Առևտրի տեխնիկական դպրոցը (1955): Բեյրութում աշխատակցել է «Նաիրի» (1955-1956), «Սփյուռք» (1960-1976), «Այգ» (1962-1964), «Ազդակ» (1970-1976) պարբերականներին։ 1976 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ 1976-1981 թվականներին աշխատել է «Ասպարեզ» օրաթերթի խմբագրությունում, 1981-1985 թվականներին՝ «Նոր կյանք» (հայերեն-անգլերեն) շաբաթաթերթի խմբագիր ու բաժնեկից-հրատարակիչ, 1985 թվականից՝ խմբագիր-հրատարակիչ։

1976 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։ 1991 թվականից եղել է Լոս Անջելեսի Հայրենակցական միությունների միացյալ մարմնի ատենապետ, 1993 թվականից՝ Լոս Անջելեսի Հայ գրողների միության հիմնադիր-փոխատենապետ[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինս ըսավ թե։ Շէնեան Գրիգոր, Լոս Անճելըս։ Ա. հ., 1993[3]:
  • Մայթերու վրայ։ Պատմվածքներ։ Շէնեան Գրիգոր, Հաճյան Վահրամ Եսայո, Պէյրութ։ «Սիփան», 1994[4]։
  • Յուշերիս հետ։ Մադոյեան Ռազմիկ Մելիքսէթի, Շէնեան Գրիգոր, Լոս Անջելես։ Ա. հ., 2003[5]:
  • Մեր օրերուն հետ։ Գրիգոր Շէնեան, Մատենաշար Նոր Կեանք հրատարակչություն, թիւ 40, 2005։
  • Տիկինս ըսավ թէ..: (Պատմուածքներ, յուշեր, խճանկարներ), Գրիգոր Շէնեան, «Անահիտ», 1991, 212 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Շէնեան , Գրիգոր». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  2. «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 261։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  3. Շէնեան, Գրիգոր (1993). Ամուսինս ըսավ թե. «Նոր կեանք» հրատ. Լոս Անճելըս: Ա.հ.
  4. Շէնեան, Գրիգոր; Հաճյան, Վահրամ Եսայու (1994). Մայթերու վրայ։ Պատմվածքներ. Նոր Կեանք. Պէյրութ: տպ. Սիփան.
  5. Մադոյեան, Ռազմիկ Մելիքսէթի; Շէնեան, Գրիգոր (2003). Յուշերիս հետ. Նոր կեանք. Լոս Անջելես: Ա. հ.
  6. Շէնեան, Գրիգոր (1991). Տիկինս ըսավ թէ..: (Պատմուածքներ, յուշեր, խճանկարներ). Անահիտ. ISBN 9785807903327.