Գրիգոր Գռզիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Գռզիկ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական

Գրիգոր Գռզիկ Այրիվանեցի, VII-VIII դարերի հայ գիտնական, հոգևոր երաժշտության երգիչ- կատարող, երաժիշտ-ստեղծագործող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակցել է Ստեփանոս Սյունեցի երկրորդին։ Երկուսով, գիտական նպատակներով, մեկնել են Աթենք, ուսումնասիրել Աստվածաշունչը և նրա մեկնությունները, ծանոթացել փիլիսոփայության հին ու նոր ուսմունքներին։ Կոստանդոպոլսում շփվել են ժամանակի բյուզանդացի հայտնի բանաստեղծ-երաժիշտների (այդ թվում' Գերմանոս պատրիարքի) հետ, հունարենից թարգմանել Գիոնիսիոս Արիոպագացու, Նեմեսիոսի, Գրիգոր Նյուսացու և այլոց աշխատությունները։ Վերադարձից հետո Գրիգոր Գոռզիկը որպես միաբան հաստատվել է Այրիվանքում, ծավալել երաժշտակատարողական և ստեղծագործական բեղուն գործունեություն։ Եղանակել է գիշերային ժամի «Օրհնեսցուք»-ը, «ճրագալուցի» երգեր, ամենայն հավանականությամբ հայկ առաջին «մեսեդիները» (տես Մեսեդի), «առաւոտերգեր» և նման շատ կցուրդներ։ Նրա երգերի գրական հիմքը դավթյան սաղմոսներն են։ Ծանոթ է եղել արլ. քրիստոնեական երգարվեստի խոշոր գործիչներից մեկի Ռոմանոս Երգեցողի անունով Հայաստանում տարածված սաղմոսատիպ (վանկային) եղանակներին, որոնք ծաղկեցնելով ստեղծել է զարդոլորուն ոճի բարդ մեղեդիներ։ Գրիգոր Գռզիկը երկար տարիներ ճգնել է Այրիվանքի մերձակա քարայրերից մեկում, ուր և վախճանվել է։ Գերեզմանը համարվել է «հրաշագործ», վրան կառուցվել է մատուռ։ Նրա հեղինակությունները ամփոփվել են ավելի ուշ կազմված Մանրուսումն կամ Խազգիրք կոչվող ժողովածուներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 214 CC-BY-SA-icon-80x15.png