Գրիգորի Կրավչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Կրավչենկո
Grigory Kravchenko (cropped).jpg
սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 12), 1912 - փետրվարի 23, 1943(1943-02-23)[1] (30 տարեկանում)
ԾննդավայրHolubivka, Q12096701?, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրQ4384347?, Mginsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչումլեյտենանտ, ավագ լեյտենանտ, մայոր, գնդապետ, բրիգադայի հրամանատար, Կոմդիվ և օդագնացության գեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրQ21195005? և Q19906883?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Battles of Khalkhin Gol?, Խորհրդա-ֆինլանդական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Պատվո նշան» շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) և Կարմիր դրոշի շքանշան

Գրիգորի Կրավչենկո (ռուս.՝ Григо́рий Пантеле́евич Кра́вченко, սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 12), 1912, Holubivka, Q12096701?, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1943(1943-02-23)[1], Q4384347?, Mginsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ կրկնակի հերոս:

Ծնվել է Դնեպրոպետրովսկի մարզի Գոլուբովկա գյուղում: Դեռ պատանի հասակում Ուրալի գյուղական երիտասարդության դպրոցում հրապուրվում է ավիացիայով, ընտրվում Պաջըավիաքիմիայի կոմիտեի նախագահ և կազմակերպել է ավիախմբակ: 1931 թվականի ՀամԼԿԵՄ IX համագումարից հետո Գրիգորին ուղարկվեց Կաչինսկի օդաչուական ռազմական դպրոցը: Եռամյա ծրագիրը անցնում է 11 ամսում: Քսան տարեկանում ավարտում է օդաչուների դպրոցը և, որպես թռիչքի գերազանց վարպետ, թողնվում դպրոցում որպես հրահանգիչ: 1933 թվականից Կրավչենկոն օղակի հրամանատար էր հատուկ նշանակության ավիաբրիգադում: Նա կատարում է նոր տեխնիկայի բազմակողմանի փորձարկում և պատրաստում է փորձարկող օդաչուների կադրեր:

1937 թվականին մասնակցում է չին-ճապոնական պատերազմին: Հենց առաջին մարտում նա կործանում է հակառակորդի երկու ինքնաթիռ: Այդ պատերազմում նա պաշտպանում է Կանտոնի, Խանկոուի և մյուս քաղաքների օդային մատույցները: Չինացիները նրա ջոկատը անվանում էին «Արդարության սուր»: 1939 թվականի փետրվարի 22-ին Կրավչենկոն արժանանում է Խորհրդային Միության հերոսի կոչման «Խորհրդային Միության պաշտպանական հզորության ամրապնդման վերաբերյալ կառավարության հատուկ առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և հերոսություն ցուցաբերելու համար»: Նույն տարվա ամռանը նա կրկին մարտնչում է ճապոնացիների դեմ՝ ետ մղելով նրանց հարձակումը Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության վրա: Միայն վճռական մարտերի 8 օրվա ընթացքում մայոր Կրավչենկոյի գունդը ոչնչացնում է թշնամու 75 ինքնաթիռ, որոնցից ավելի քան տասը խփում է հրամանատարը: 1939 թվականի օգոստոսի 29-ին «մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և աչքի ընկնող հերոսության համար» Կրավչենկոն և Գրիցևեցը պարգևատրվում են «Ոսկե մեդալով» և դառնում Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոսները: Կրավչենկոյի գունդը արժանանում է Կարմիր դրոշի շքանշանի:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կրավչենկոն կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար էր, որը մարտնչում էր Լենինգրադի, Կալինինի, Արևմտյան, Բրյանսկի, Վոլխովի ռազմաճակատներում, այնուհետև հատուկ խմբավոր հրամանատար էր: Զոհվել է մարտի ժամանակ: Նրա աճյունասափորը Կրեմլի որմնախորշում է դրել ճակատայինների պատվիրակ գնդապետ Լոբանը[2]։

Գրիգորի Կրավչենկոյին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кравченко Григорий Пантелеевич / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., «Հայաստան», 1982, էջ 289-291: