Jump to content

Գրենլանդական սառցե վահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենլանդական սառցե վահան
Սառույցի հաստության քարտեզը
Տեսակice sheet?
ԵրկիրԴանիա
Վարչատարածքային միավորԳրենլանդիա, (վարչական միավոր)
Աշխարհագրական
տեղադրություն
Հյուսիսային Ամերիկա
Մակերես1 700 000 կմ²[1]


Գրենլանդական սառցե վահան, չափսերով երկրորդ սառցե վահանը աշխարհում Անտարկտիդականից հետո։

 Վահանի տարածքը 1833900 քառակուսի կիլոմետր է, այն զբաղեցնում է Գրենլանդիայի տարածքի մոտ 80% -ը, հյուսիսից հարավ ձգվող երկարությունը գրեթե 2530 կմ է, իսկ հյուսիսում լայնությունը հասնում է 1094 կմ[2]։ Սառույցի միջին հաստությունը 1500 մետր է[2]։ Վահանի ամենամեծ հաստությունը գերազանցում է 3000 մետրը[2]։ Սառույցի տարիքը գնահատվում է մոտավորապես 110 հազար տարեկան[3], այլ տվյալներով ՝ ավելի քան 200 հազար տարեկան[4]։

Վահանը գտնվում է կղզու կենտրոնում, ծովից առանձնացված է երկրի շերտով, որոշ տեղերում նրա սահմանը գտնվում է գրեթե ափին։ Գրենլանդիայի ափերը խիստ կտրված են խորը և երկար ֆյորդով` հասնելով սառցե վահանի եզրերին։ Գրենլանդական սառցե վահանը կղզու միակ սառցադաշտը չէ, ափերին գտնվում են նաև այլ մեկուսացված սառցադաշտեր և սառցե գլխարկներ։

Վահանի տակ գտնվում է Գրենլանդիայի մեծ կիրճը, որը հյուսիսային ափից ձգվում է 750 կմ հեռավորության վրա։

Գրենլանդիայի տեղագրական քարտեզ` առանց նրա սառցե ծածկույթի

Գլոբալ տաքացման պատճառով Գրենլանդական սառցե վահանը փոքրանում է։ 2007 և 2008 թվականներին Արբանյակների դիտարկումները ցույց են տվել, որ սառցե վահանի տարածքը հասել է 30 տարվա դիտարկման նվազագույն ցուցանիշին[5]։ Սառցադաշտի ծավալը գնահատվում է 2.85 մլն խորանարդ կիլոմետր, նրա հալման ժամանակ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա ավելի քան 7 մետր[6][7]։ Ենթադրվում է, որ տարածաշրջանում ջերմաստիճանի ընդամենը 3 °C բարձրացման դեպքում սառցե վահանն ամբողջությամբ կարող է հալվել ավելի քան 1000 տարվա ընթացքում[7][8]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդական վահանի բազմադարյան սառույցները գրավում են գիտական արշավախմբերին։ 1870 և 1883 թվականներին գիտական արշավախումբը ղեկավարել է բարոն Ադոլֆ Էրիկ Նորդենշելդը[2]։ 1888 թվականին Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը առաջին անգամ հատեց սառցե վահանը` Ամմասալիկից շարժվելով դեպի Նուուկ[2]։ Մի քանի արշավներ են իրականացրել Ռոբերտ Պիրին և Կնուդ Ռասմուսենը[2]։ 1930 թվականին Ալֆրեդ Վեգեների ղեկավարած արշավախումբը հիմնադրել է «Այսմիթ» («Eismitte») բևեռային կայանը», որտեղ մոտ 3000 մետր բարձրության վրա իրականացվել են օդերևութաբանական և գլացիոլոգիական (սառցաբանական) հետազոտություններ։ Մասնավորապես` որոշվել է սառցե վահանի հաստությունը` ըստ սառցադաշտի վրա քարե օթյակի պայթյունի արձագանքի վերադարձի ժամանակի։ Այդ ժամանակի և սառույցի մեջ առաձգական ալիքների տարածման հայտնի արագության միջոցով հաշվարկվել է սառույցի հաստությունը[9]։ 1952-1954 թվականներին գործել է բրիտանական «Նորթայս» կայանը։ 1960-ական թվականներին ամերիկյան զինվորականները մշակում են «Սառցե որդ» նախագիծը։ 1990-1992 թվականներին Greenland ice core project նախագծի շրջանակներում հորատվել է 3029 մ խորությամբ հորատանցք` մինչև սառցե վահանի հիմքը[4]։ ՆԱՍԱ-ի հետազոտությունների արդյունքում Բրիստոլի, Կալգարի և Ուրբինսկի համալսարանների գիտնականները 2013 թվականի օգոստոսին հայտնաբերում են երկրի ամենաերկար կիրճը, որը գտնվում է Գրենլանդիայի սառույցի տակ[10]։

Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդի տվյալներով 2019 թվականին Սիբիրում տեղի ունեցած անտառային հրդեհներն արագացրել են Արկտիկայում սառույցների աննախադեպ հալումը, որտեղ սկսվել է հալվել գրենլանդական սառցե վահանի 90 տոկոսը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.geus.dk/udforsk-geologien/viden-om/viden-om-ilulissat-isfjord/indlandsisen-klimaet-og-istiderne
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Greenland Ice Sheet» (անգլերեն). Encyclopædia Britannica Online. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Paul A. Mayewski, Michael Bender The GISP2 ice core record — Paleoclimate highlights(անգլ.) // Reviews of Geophysics. — 1995. — В. S2. — Т. 33. — С. 1287–1296. — doi:10.1029/95RG00498
  4. 4,0 4,1 «Greenland Icecore Project (GRIP)» (անգլերեն). European Science Foundation. 2016 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Гренландский и антарктический ледяные щиты теряют массу». Центр новостей. ООН. 2009 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Climate Change 2001: The Scientific Basis. Contribution of Working Group I to the Third Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change (IPCC) / Houghton, J.T.,Y. Ding, D.J. Griggs, M. Noguer, P.J. van der Linden, X. Dai, K. Maskell, and C.A. Johnson (eds.). — Cambridge, United Kingdom and New York, NY, USA: Cambridge University Press, 2001. — 881 p. — ISBN 0521807670
  7. 7,0 7,1 Gregory, J.M., P. Huybrechts, and S.C.B. Raper Threatened loss of the Greenland ice-sheet(անգլ.) // Nature. — 2004. — № 428. — С. 616. — doi:10.1038/428616a
  8. «Тревожные выводы делают американские ученые: количество льда, попадающее в Атлантический океан с ледников Гренландии, за последние пять лет удвоилось». Эхо Москвы. 2006 թ․ փետրվարի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Подольский, Евгений (2010 թ․ փետրվարի 26). «Ледяные миры». Элементы. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. Matt Smith (2013 թ․ օգոստոսի 31). «Beneath Greenland's ice, a grand canyon» (անգլերեն). CNN.
  11. Пожары в Сибири спровоцировали таяние льдов в Арктике, 30 августа 2019

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Greenland ice sheet» (անգլերեն). NOAA. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  • Ted Scambos, Julienne Stroeve and Lora Koenig. «Greenland Ice Sheet Today» (անգլերեն). National Snow and Ice Data Center. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  • «Ice Sheets». State of the Cryosphere (անգլերեն). NSIDC. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենլանդական սառցե վահան» հոդվածին։