Գրեյս Ակելո
Գրեյս Ակելո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1950 |
Ծննդավայր | Ուգանդա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն | ակնարկագիր, բանաստեղծուհի, բանահավաք, քաղաքական գործիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Ուգանդայի խորհրդարանի անդամ |
![]() |
Գրեյս Ակելո (անգլ.՝ Grace Akello, 1950, Ուգանդա), ուգանդացի պոետ, էսսեիստ, ֆոլկլորիստ և քաղաքական գործիչ[1]։ Հնդկաստանում Ուգանդայի դեսպանն է[2][3]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինահ Գրեյս Ակելոն տեսո ցեղից է և ծնվել է Սորոտիի մոտ, Ուգանդայի պրոտեկտորատի արևելյան մարզում։ Նա սոցիալական կառավարում և սոցիալական աշխատանք է սովորել Կամպալայի Մակերերե Համալսարանում։ 1979 թվականին նա ապրել է Տանզանիայում` Իդի Ամինի կառավարությունից փախչելուց հետո[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիայում և Տանզանիայում աշխատել է որպես ամսագրի խմբագիր նախքան 1980-ականներին Անգլիա ճամփորդելը, որտեղ նա դարձել է կառավարության քարտուղարության օգնական խմբագիր։ Ակելոն այդ պաշտոնին է եղել 1983-1990 թվականներին[4]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Գրեյս Ակելոն հետ է գնացել Ուգանդա և ստեղծեծ է մի հանձնաժողով, որպեսզի օգնի լուծել Տեսո ժողովրդի տեղահանման և սպանության հարցերը Ամինի նախագահության ժամանակ։ Այս հանձնաժողովը գործել է մինչև 1996 թվականը։ 1996 թվականին նա դարձել է Ուգանդայի խորհրդարանի անդամ և 1999 թվականին նշանակվել է Գենդերային հարցերի, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար[5]։
1999-2006 թվականներին եղել է Ուգանդայի կառավարության անդամ։ Նա եղել է Միկրոֆինանսական նախաձեռնությունների նախարար 1999-2003 թվականներին և Հյուսիսային Ուգանդայի նախարար 2003-2006 թվականներին, մինչև իր պաշտոնը կորցնելը։ Գրեյս Ակելոն դարձել է Ուգանդայի դեսպանն Իտալիայում, իսկ վերջերս դարձել է Ուգանդայի դեսպան Նյու Դելիում, Հնդկաստանում` ապահովելով դեսպանական ներկայությունը Հնդկական ենթացամաքում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյս Ակելոն իր ամուսնու` Հյու Մասոնի հետ ամուսնացել է 1983 թվականին։ Նրանք ունեն չորս որդի, և ընտանիքն ապրում է Կամպալայի մոտ գտնվող իրենց տանը[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին նրա «Նախամարտ» պոեմը «Իմ ամուլ երգը» հավաքածուից ներառվել է Մարգարետ Բասբիի «Աֆրիկայի աղջիկները»` Աֆրիկայի կին հեղինակների աշխատանքների հավաքածուում[6]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Iteso Thought Patterns in Tales, 1975
- My Barren Song. Dar es Salaam, Tanzania: Eastern African Publications, 1979
- Self Twice-Removed: Ugandan Woman, London: Change International Reports, 1982
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Umeh, Marie (2001). «Akello, Grace». In Miller, Jane Eldridge (ed.). Who's Who in Contemporary Women's Writing (1st ed.). Routledge. էջեր 6–7. ISBN 0415159806.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Sacrificial love helped bring peace to Uganda» (PDF). Pompey Chimes. 2007 թ․ փետրվար. էջեր 8–9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «2020 Africa Conference - Assuring Food and Nutrition Security in Africa by 2020». conferences.ifpri.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ "Encounter", in Busby, Margaret, ed. (1992). Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent from the Ancient Egyptian to the Present (1st ed.). Jonathan Cape. էջեր 638–39. ISBN 9780224035927.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Ակելո» հոդվածին։ |