Գրեգորի Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգորի Փեյջ
Ծնվել էապրիլի 14, 1963(1963-04-14) (60 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներբաս կիթառ, կիթառ և վոկալ
Կայքgregorypage.com
 Gregory Page (artist) Վիքիպահեստում

Գրեգորի Դևիդ Փեյջ Հովելյան (անգլ.՝ Gregory David Page Hovelian, ապրիլի 14, 1963(1963-04-14), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), ամերիկահայ երգիչ-երգահան և կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգորի Փեյջը ճամփորդող հայ էստրադային երգիչ Գրեգորի Հովելյանի որդին է, որին նա չէր հանդիպել ավելի քան 40 տարի։ Նրա իռլանդուհի մայրը՝ Մոյրա Փեյջը, միայն աղջիկներից բաղկացած բրիտանական առաջին խմբերից մեկի՝ The Beat-Chics-ի մենակատարուհին և սաքսոֆոնահարն էր, որը շրջագայել էր The Beatles-ի հետ[2]։

Գրեգորի Փեյջը ծնվել է Հյուսիսային Լոնդոնում (Անգլիա)։ Նա ամաչկոտ տղա էր, գրքերի և նկարների սիրահար, միայնակ վազվզում էր անտառներում և դաշտերում՝ Անգլիայի իր գյուղական տան շուրջը։ Տասնչորս տարեկանում նա մեկնել է ԱՄՆ, իսկ հաջորդ 5 տարիներին բանաստեղծություններ է գրել և սովորել կիթառ նվագել։ Այս ընթացքում նա մտերմորեն ծանոթացել է երաժշտության հետ։ Ջեյմս Թեյլորը և Փոլ Սայմոնը նրա մեծ սերն էին, բայց նա հիանում էր Լեոնարդ Քոհենով, Նիք Դրեյքով և այլ սենտիմենտալ երաժիշտներով, որոնք գրում էին աղքատների և լքվածների տառապանքների մասին։

Հարավային Կալիֆոռնիայում Գրեգորի Փեյջը սկսեց կասկածել ինքն իրեն և իր աշխատանքին։ Սիրած աղջկա մերժումը նրա հուսահատության մեկնարկային կետն էր։ Գրելով այս թշվառ աշխարհի մասին և որոշ մխիթարություն գտնելով իր տեսածն ու զգացածը ներկայացնելու իր ջանքերում՝ թափառական և ճնշող անորոշությունից հետո 27 տարեկանում նա վճռեց դառնալ երգահան։ Փեյջը կարծում էր, որ դա իր փրկության միակ միջոցն է, մեկուսացած և մաքուր գործունեություն, որտեղ նա ազատ կլինի, պատասխանատու կլինի միայն իր առջև և, այնուամենայնիվ, կարող է ստեղծել մի գործ, որն ուրախություն և հասկացվածություն կհաղորդի ուրիշներին։

Գրեգորի Փեյջը ելույթի ժամանակ, 2006 թվական

Փեյջի երաժշտությունն օգտագործվել է BBC-ում, NPR-ում, ինչպես նաև ֆիլմերի և հեռուստատեսության սաունդթրեքներում, ներառյալ՝ Ray Donovan-ը և Better Things[3]։

Բացի սեփական երաժշտության վրա աշխատելուց, Փեյջն աշխատել է նաև մի շարք արտիստների հետ, ինչպիսիք են Ջեյսոն Մրազը, Ջոն Դոուն, Ջուելը, Թոմ Բրոսոն, Սթիվ Պոլցը, Ջոն Ռայլին և Էյ Ջեյ Կրոսը[4]։

1990-ական թվականներին Փեյջը The Rugburns խմբի անդամ էր[5]։

Գրեգորի Փեյջը Ջեյսոն Մրազի և Տոկա Ռիվերայի 2018 Live in Stereo շրջագայության հատուկ հյուրն էր, որի ընթացքում նրանք այցելեցին ամբողջ Միացյալ Նահանգների մեծաթիվ քաղաքներ[6]։

Փեյջը ներկայումս ապրում է Հարավային Կալիֆոռնիայում և հաճախակի շրջագայում է Եվրոպայում և Ավստրալիայում[4][7]։

Նա թողարկել է իր պոեզիայի երեք գիրք՝ «Դատարկ էջ» (The Blank Page)[8], «Գնանք, մոլորվենք» (Let's Go Get Lost) և «Չափսի փոքրացում» (Growing Smaller), որը լույս է տեսել 2020 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • God Makes Ghosts
  • "Live" in Australia
  • Under the Rainbow
  • Grace in Arms
  • Music for Mortals
  • Drawing Down The Moon" (1992)
  • The Romantic Adventures of Harry (1995/2005)
  • A Dream To Remember (1995)
  • The Romantic Adventures Of Harry (1996)[5]
  • Fare Thee Well (1998, Produced By John Doe)
  • "Live" From Lestat's (1999)
  • "Live" From The Basement in Oz (1999)
  • Music For Mortals (2000)
  • Unhappy Hour (2001)
  • And I Look Up (2001)
  • Under The Rainbow (2002)
  • God Makes Ghosts (2002)
  • Grace In Arms (2003)
  • The Reality of Dinosaurs (2004)(EP)
  • Sleeping Dogs (2005)
  • Daydreaming At Night (2006)
  • Love Made Me Drunk (2006)[5]
  • Daydreaming At Night (2006)
  • Happiness Is Being Lonely (2007)[5]
  • Knife in My Chest (2008, Produced By Jason Mraz)
  • All Make Believe (2008)[5]
  • Bird in a Cage (2009)
  • Once & For All (2010, Produced By Jason Mraz)
  • Promise Of A Dream (European Release 2010)
  • Heartstrings (2010)
  • My True Love (2011)
  • Shine, Shine, Shine (2012)
  • Right Side Up (2014, Recorded by Jason Mraz & Kellogg Boynton)
  • One Way Journey Home (2015)
  • Let's Fall In Love Again
  • So It Goes (2017)
  • A Wild Rose (2018)
  • One Hell Of A Memory (2020)
Համագործակցություններ
  • John C. Reilly & Friends
  • The American Folksingers ~ Volume 1 & 2 (With Tom Brosseau)
  • The Hatchet Brothers ~ "Love Hurts" & "Tools Of The Trade"
  • The Rugburns ~ "Morning Wood", "Mommy I'm Sorry" & "Taking The World By Donkey""

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «About Mr. Gregory Page»։ Gregorypage.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին։ Վերցված է 2014-07-29 
  3. «David Lindley With Gregory Page - January 9, 2018»։ Kpbs.org։ 2018-01-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-31-ին։ Վերցված է 2020-05-08 
  4. 4,0 4,1 «Page to the Stage | San Diego Reader»։ www.sandiegoreader.com (անգլերեն)։ Վերցված է 2022-08-11 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 The Rugburns biography. Allmusic
  6. «Live in Stereo with Toca Rivera»։ Jasonmraz.com (չաշխատող հղում)
  7. «The San Diego Union-Tribune - San Diego, California & National News»։ San Diego Union-Tribune (en-US)։ Վերցված է 2022-08-11 
  8. Twitter, Email, Facebook (2015-01-14)։ «Gregory Page readies musical triple-play»։ San Diego Union-Tribune (en-US)։ Վերցված է 2022-08-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]