Գրեգորիո դե Լաֆեռերե
Քաղաք | ||
---|---|---|
Գրեգորիո դե Լաֆեռերե | ||
Gregorio de Laferrère | ||
Երկիր | Արգենտինա | |
Պրովինցիա | Բուենոս Այրես | |
Շրջան | Լա Մատանսա | |
Համայնք | Լա Մատանսա | |
Հիմնադրված է | մայիսի 4, 1911 թ. | |
Մակերես | 21,8 կմ² | |
ԲԾՄ | 4 մ | |
Բնակչություն | 175 670 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | +54 11 | |
Փոստային ինդեքս | B1757 | |
| ||
Գրեգորիո դե Լաֆեռերե (իսպ.՝ Gregorio de Laferrère), քաղաք, որը գտնվում է Լա Մատանսա շրջանում, Բուենոս Այրես պրովինցիայում (Արգենտինա)։ Գրեգորիո դե Լաֆեռերեն մտնում է Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մեջ։
Գրեգորիո դե Լաֆեռերեն գտնվում է Մեծ Բուենոս Այրեսի տարածքի հարավ-արևմուտքում, մայրաքաղաքից 24 կմ հեռավորության վրա։ Քաղաքը Բուենոս Այրեսի հետ կապվում է Ազգային Ճանապարհ 3-ի միջոցով։
Ներկայիս Գրեգորիո դե Լաֆեռերեի տարածքը զբաղեցված է եղել կովերի ագարակներով, և 1858 թվականից համարվել է Սան Խուստո շրջանի մասը։ Այս քաղաքը պաշտոնապես ձևավորվել է 1911 թվականի մայիսի 4-ին, երբ քաղաքական գործիչ և դրամատուրգ Գրեգորիո դե Լաֆեռերեն, Օնորիո Լուկեն և Պեդրո Լուրոն դիմեցին Բուենոս Այրես պրովինցիայի կառավարությանը, քաղաք ստեղծելու թույլատվություն ստանալու համար։ Պեդրո Լուրոն, ով խոշոր հողատեր էր, նաև հիմք է դրել Վիլյա Լուրո շրջանի ձևավորման մեջ։ 1913 թվականին վաճառվել են Գրեգորիո դե Լաֆեռերեի առաջին 20 հողատարածքները։ Հենց այդ տարում մահացել է Լաֆեռերեն, և քաղաքին տրվել է իր անունը։
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները ազդել են տեղի տնտեսության վրա, և նվազեցրել են քաղաքի աճի տեմպերը, բայց Գրեգորիո դե Լաֆեռերեում առաջին քաղաքացիական հասարակության ինստիտուտների ստեղծման հետ 1922 թվականին, աճը վերսկսվել է։ Քաղաքի գոյության առաջին տասնամյակում բնակչությունը դանդաղ էր աճում, որը պայմանավորված էր Լա Մատանսա գետի հաճախակի ջրհեղեղներով, որ հոսում էին դեպի քաղաքի արևելք։ Արտադրության աճը շրջանում, հատկապես Սան Խուստոյում և այլ տարածքներում Գրեգորիո դե Լաֆեռերեց դեպի հյուսիս, 1940-ական թվականներին գրավում է մեծաքանակ միգրանտներ, հատկապես երկրի թերզագացած հյուսիսային մասերից։
Առաջին տեղական կաթոլիկ ծխական եկեղեցին, ինչպես նաև «Դեպորտիվո Լաֆեռերե» ֆուտբոլային ակումբը, ձևավորվել են 1956 թվականին։ Նոր ծխական եկեղեցու քահանան՝ Լեոպոլդո Լոպես Մայը, ստեղծել է առաջին բարձրագույն ուսումնական հատատությունը (Instituto Cristo Rey) 1958 թվականին։ 1970 թվականին քաղաքի բնակչությունը հասել է 70 000-ի։ Գրեգորիո դե Լաֆեռերեն քաղաքի կարգավիճակ է ստացել 1973 թվականի սեպտեմբերի 18-ին[1]։
Ներկայումս Գրեգորիո դե Լաֆեռերեն համարվում է տնտեսապես անբարենպաստ քաղաքներից մեկը Արգենտինայում, և տառապում է ենթակառուցվածքի բացակայությունից[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքը google քարտեզում (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորիո դե Լաֆեռերե» հոդվածին։ |
|