Գվադառամա (ազգային պարկ)
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և Իսպանիայի ազգային պարկ |
---|---|
Մասն է | Իսպանիայի Ազգային պարկերի ցանց |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Մադրիդ, Սեգովիա և Կաստիլիա և Լեոն |
Տեղագրություն | Մադրիդ ինքնավար համայնք, Կաստիլիա և Լեոն |
Հիմնվել է | հունիսի 25, 2013[2] |
Մակերես | 339,60 քառ. կմ |
Գվադառաման ազգային պարկ է Իսպանիայում, որն ընդգրկում է 34000 հա տարածք։ Ազգային հինգ պարկերի համակարգում ամենամեծն է։ Սիերա դե Գվադառամա լեռնաշղթան պարունակում է մի քանի էկոլոգիապես մաքուր տարածքներ, որոնք տեղակայված են Մադրիդ ինքնավար համայնքում ու Կաստիլիա և Լեոն ինքնավար մարզում։ Օրենքը, որը ղեկավարում է վերջերս ընդունված ազգային պարկը, հրապարակվել է BOE -ում 2013 թվականի հունիսի 26-ին։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա մի նախագիծ, որի նպատակն է պաշտպանել 11 տարբեր էկոհամակարգերը, որոնք առկա են Գվառամա լեռներում։ Այն ներառում են «Միջերկրական բարձր լեռ» միակ իբերական օրինակը։ Ընդհանուր առմամբ տվյալ գոտում կա ավելի քան 1280 կենսաբանական տեսակ, որոնցից 13-ը ոչնչացման եզրին են, ավելի քան 1500 տեղական և 30 տարբեր տեսակի բույսեր։ Լեռներում կենդանիների տեսակները կազմում են Իսպանիայի կենդանական աշխարհի 45%-ը և եվրոպականի 18%-ը։ Բուսական աշխարհը հարուստ է սովորական սոճու, կաղնու, գիհու և թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող շատ բույսերի տեսակներով։ Ինչ վերաբերվում է կենդանական աշխարհին, ապա այնտեղ բնակվում են շատ կաթնասուններ, ինչպիսիք են ազնվացեղ եղնիկները, այծյամները, վարազները, վայրի այծերը, փորսուղները, վայրի կատուները, աղվեսները և նապաստակները։ Շատ տեսակի թռչուններ՝ ջրային և գիշատիչ, ապրում են ջրամբարներում, որոնցից են իսպանական արծիվները և սև անգղերը։ 70 տարվա բացակայությունից հետո վերջերս այգում հայտնաբերվել է գայլի ոհմակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Comunidad concluye el proyecto del Parque Nacional de la Sierra de Guadarrama Արխիվացված 2017-02-10 Wayback Machine 2006 report from the Community of Madrid's Website, accessed September 2008
- Official map of the madrilenian area of the Guadarrama National Park Արխիվացված 2012-02-09 Wayback Machine
- Video of the Guadarrama National Park
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվադառամա (ազգային պարկ)» հոդվածին։ |