Գո Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գո Սի
Guo Xi - Early Spring (large).jpg
Ծնվել է1020[1][2][3][…]
ԾննդավայրWen County, Սուն դինաստիա
Վախճանվել է1090[1][2][3][…]
Մահվան վայրԿայֆին, Kaifeng Fu, Սուն դինաստիա
ՔաղաքացիությունՍուն դինաստիա[4] և Northern Song Dynasty
Մասնագիտություննկարիչ և գրող
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներGuo Si?[4]
Commons-logo.svg Guo Xi Վիքիպահեստում

Գո Սի (1020[1][2][3][…], Wen County, Սուն դինաստիա - 1090[1][2][3][…], Կայֆին, Kaifeng Fu, Սուն դինաստիա), Սուն դարաշրջանի չինացի նկարիչ։

Գո Սին XI դարի լավագույն չինացի բնանկարիչն է, ով մտավ արվեստի պատմության մեջ որպես միագույն մոնումենտալ բնապատկերի ավանդույթի ավարտող, որը եկել էր նրա նախորդներից՝ Գուան Տունա, Լի Չենա, Ֆան Կունյա, Ցզյուժանյա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի կյանքի մասին պահպանվել է շատ քիչ տեղեկություն։ Նրա ժամանակակից գեղանկարչության չինացի տեսաբան և քննադատ Գո Ժոսյույը իր «Նամակներ գեղանկարչության մասին․ ինչ տեսել և լսել եմ» աշխատության մեջ 1082 թվականից հայտնում է այդ մասին հետևյալը․ «Գո Սին ծնունդ է առել Վենում, Խեյանում։ Ներկայումս զբաղեցնում է իսյուն[5] պաշտոնը Կայսերական Շույուան բաժնում։ Նկարում է ձմեռային անտառի բնապատկերներ։ Ցուցաբերում է ինչպես հմտություն և բազմազանություն, այնպես էլ կոմպոզիցիայի խորություն։ Սակայն նա անընդհատ ուսումնասիրում է Ին-ցյու (այլ անուն՝ Լի Չենա) և հիանում է նրանով, բայց կարող է արտահայտել նաև իր սեփական զգացմունքները։ Իր նկարներով պատված հսկա պատերը և շիրմաները ավելի զորեղ են քան նրա նախորդներինը։ Ներկա սերնդի մեջ Սին-նինի կառավարման սկզբում ստացել է կայսերական հրաման պատկերազարդել շիրման փոքր սրահի համար։ Նա պատկերազարդեց կենտրոնական փեղկը, Լի Ցզունչեն և Ֆու Դաոսնը պատկերեցին կողային մասերը։ Յուրաքանչյուրը ջանաց մինչև վերջ արտահայտել թաքնվածը, սակայն պարոն Ֆուին հաջողվեց այն բանում, որ նրա գործընկերներն էին Գոն և Լին»[6]։

Ուրիշ հնադարյան աղբյուրներ պնդում են, որ Գո Սին սովորել է Լի Չենայի մոտ։ Նա գերազանցել է նրան և ստեղծել իր ոճը ու առավելագույնս ազատ տիրապետել է վրցնին։ Նկարելով պալատների պատերը՝ նա ստեղծեց հսկա բնապատկերներ՝ կատարված միայն սև տուշով։ Այս հատուկ չինական ավանդական նկարչության տեխնիկան պահանջում է մեծ վարպետություն կատարման մեջ, տարբեր տրամաչափի վրցինների և տարբեր թանաքների տիրապետում։ Այն նաև պահանջում է թանաքի շերտի անթերի տեղադրում, քանի որ քսված թանաքը ուղղել այլևս հնարավոր չէ։ Լավ, կատարված միայն սև տուշով բնապատկերը չի զիջում գունավոր բնապատկերին, որում փայլուն պատկերված նկարները որոշ եվրոպական վարպետների կողմից XVI-XVIII դարերում հաճախ լինում են ավելի լավը քան իրենց սեփական նկարները։ Գո Սին իր նախորդներից կլանեց բոլոր տեխնիկական հմտությունները և բնապատկերի արվեստը բարձրացրեց նոր աստիճանի։

Գո Սի: Քարքարոտ հարթավայր և հեռավոր հորիզոն։ 11, Գուգուն, Պեկին

Իր կարիերան նկարիչը սկսեց Ժեն-ցզունա (1062-1063) կայսեր կառավարման ժամանակ։ Նրա վաղ ստեղծագործության մասին տեղեկությունները բացակայում են։ Ըստ պատմական վկայությունների՝ Գո Սին արդեն ստացել էր իսյուէ աստիճան։ Հավանաբար նա դարձել էր կայսերական գեղանկարչության բաժնի տնօրեն (Խանլին Ակադեմիա) 1060-ական թվականներին և բոլորովին արժանի, քանի որ առանձնանում էր նկարիչների մեջ և՛ ինչպես պրակտիկ, և՛ ինչպես տեսաբան, և՛ ինչպես ուսուցիչ, գեղանկարչության նոր մոտեցման քարոզիչ։ Բացի այդ Գո Սին եղել է վայելչագրության բաժնի անդամ` ունենալով այնտեղ դայչժառ աստիճանը[5]։

Առաջին խոշոր աշխատանքները նկարիչը ստեղծեց կայսերական պալատում՝ նկարելով մոնումենտալ բնապատկերներով շիրմաները և պատերը։ 1068 թվականին կայսր Շեն-ցզունեի օրոք (1067-1085) Սյաոգան պալատի համար նկարիչը նկարում է երեք փեղկանի շիրմայի կենտրոնական մասը, կայսեր գործերի թեմայով՝ կատարված իր կյանքի ընթացքում (կողքի փողերը նկարել են Լի Ցզունչեն և Ֆու Դաոինը)։ Իր գործընկերոջ Ցույ Բոի հետ միասին Գո Սին դառնում է Շենցզունա կայսեր անձնական նկարիչը, ոչ միայն նրա պատվերները կատարողը, այլ իր ղեկավարի ճաշակը և նախնընտրությունները ստեղծագործություններում արտացոլողը։ Մասնագետները նշում են, որ այս լուսաբանված կայսեր ճաշակը ավելի ընդարձակ էր, հարուստ և բազմազան, քան իր տասնմեկերորդ որդունը՝ նկարիչ-կայսր Հուեյ ցզունինը (1100-1126), ով իշխանության էր եկել հոր մահից 15 տարի անց։ Իր «Նամակներ անտառների և առուների բարձր էության մասին» աշխատության մեջ Գո Սին գրում է, որ վայրի աղբյուրների և ժայռերի խորհրդածությունը սովորական վայելք է կատարյալ մարդու համար։ Շենցզուն կայսերը հազիվ էր հաջողվում հաճախ խորհել վայրի բնության մասին միայնակ։ Դրան խանգարում էր զբաղվածությունը պետական գործերով։ Իսկ հազվադեպ այցերը բնության գիրկը ուղեկցվում էին մեծ շքախմբով։ Բավականին հասկանալի են ինչպես «կատարյալ մարդ» դառնալու կայսեր ձգտումը, այնպես էլ այն դերը, որը խաղում էին Գո Սիի՝ բնությանը փոխարինած բնապատկերները։

Գո Սին մեծարում էր Լի Չենին։ Նրա բնապատկերներով նա սովորել էր ոչ միայն տիրապետել վրցնին, այլ նաև կոմպոզիցիոն լուծումներին և տարածության կազմությանը։ Զարմանալի չէ, որ շուտով նա սկսեց նմանվել իր ուսուցչին, միացվել էին իրենց անունները, որպեսզի ընդգծեին գեղանկարչության մեջ հատուկ ավանդույթը, որը ստեղծել էին նրանք։ «Լի-Գո Դպրոցը» դարձավ դասական, կայսեր կողմից բնապատկերի բազմազանությամբ հաստատված և վերածվեց պաշտոնական օրենքի։

1080-ական թվականներին ի պատիվ նրա որդու՝ գիտական աստիճանի քննության հանձնմանը, Գո Սին նկարազարդեց Կոնֆուցիա տաճարի պատերը։ Տաճարում ստեղծված էին չորս բնապատկերային կոմպոզիցիաներ, մոնումենտալ և վեհաշուք, որոնցով նկարիչը առանձնահատուկ հպարտանում էր։ Դեկորատիվ-մոնումենտալ նկարազարդումները ստեղծվել էին Գո Սիի կողմից տարբեր տաճարներում և գեղանկարչության բաժնի շինությունում։ Բանաստեղծ Սու Ուն նվիրել է մոնումենտալ բնանկարների վարպետներին իր ստեղծագործությունները, որոնցում գրել է, որ «...Յաշմ Դահլիճում՝ Գո Սիի նկարների դիմաց պառկած զգում ես քեզ ինչպես կանաչ անտառների ներքո...»։

1078-1085 թվականներին Գո Սին ստեղծեց 12 մոնումենտալ բնապատկերներ դաոսական տաճարներից մեկում, յուրաքանչյուրը շուրջ 7 մետր բարձրությամբ։ Ըստ նրա ժամանակակից Խուան Շանգուի նկարագրության, ով բավականին տեղեկացված էր, տաճարի պատերի վրա կնքված էին վեհաշուք լանդշաֆտներ՝ սարերով, գետերի հոսքերով և ջրվեժներով։ 1087 թվականին Խուան Շանգուն Գո Սիի արվեստին նվիրեց մի աշխատություն, որում նշում էր նկարչի «սուր աչքը»։ Չնայած ծեր հասակին՝ վարպետը դեռ կարողանում էր վրցնի խաղով լույսը փոխանցել։ Ոչ քիչ հոգեհարազատ տողեր է նկարչին նվիրել նշանավոր բանաստեղծ Սու Շին իր՝ վարպետի «Աշնանային սարեր» նկարին նվիրված բանաստեղծություններում։

Գո Սիի արվեստի հետազոտողները կարծում են, որ նա մինչև կյանքի վերջ ակտիվ աշխատել է գեղանկարչության բաժնում։ Սակայն վարպետի մահից հետո իշխանության եկավ Հուեյ ցզուն կայսրը (1100-1126), ով ինքն էլ հանճարեղ նկարիչ էր։ Նրա նոր ճաշակին և գեղանկարչության «հնաոճ» պատկերացումներին Գո Սիի ստեղծագործությունները ոչ մի կերպ չէին համապատասխանում, այդ պատճառով էլ հանճարեղ վարպետի աշխատանքների ճնշող մեծամասնությունը, առաջին հերթին դեկորատիվ-մոնումենտալ նկարները սպիտակեցված էին, իսկ ձեռագրերի մեծամասնությունը՝ ոչնչացված։ XII դարում ապրող Դեն Չունը՝ «Գեղանկարչության մասին նամակներ»-ի հեղինակը, հայտնում է, որ XII դարի սկզբի բնապատկերները նորաձև չեն, արվեստը դարձել է կամերային և մտերմիկ, նախապատվությունը տրվում էր նկարիչներին, որոնք նկարում էին ծաղիկներ և թռչուններ։ Գո Սիի ձեռագրերից մեկով ուղղակի ծածկված էր սեղան, իսկ նկարչի աշխատանքները, որոնք նախկինում գեղեցկացնում էին պալատը, փոխարինեցին նորերով։ Դեն Չունի հայրը խնդրեց նրան տալ Գո Սիի նկարները, ինչի համար ստացավ բարձրագույն համակրանքը։ Սակայն անցավ ժամանակ, ամեն ինչ կրկին փոխվեց, և հրաշալի սունսյան բնանկարչի արվեստը սկսեց կրկին բարձր գնահատվել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո Սի: Ծառեր և հարթ հեռավորություն: Մանրամասն: 11: Նյու Յորք, Մետրոպոլիտեն թանգարան

Պահպանվել են 12 գեղանկարչական ձեռագրեր, որոնք ավանդույթը կապում է Գո Սիի անվան հետ, սակայն մի շարք մասնագետների կարծիքով իրական կարելի է համարել միայն երեքը։ Նրանց մեջ անկասկած գլուխգործոց է համարվում «Վաղ գարուն»-ը (Գուգուն, Տայբեյ)։ Այս նկարը, 158x108 սմ չափերով, նկարվել է 1072 թվականին Շանցզուն կայսեր համար։ Նրա վրա պահպանվել է անվանումտ։ Ինչպես հաճախ լինում է չինական գեղանկարչության մեջ, նկարն ունի սիմվոլիկ իմաստ։ Դա ոչ միայն հիասքանչ նկարված բնապատկեր է, այլև վաղ գարնան զարթոնքի փոխաբերություն առաջին առուներով և առաջին տպավորություններով, որ մարդ ապրում է այդ ժամանակ, անորոշ թուլությամբ և արբեցնող ակնկալիքով։ Նկարը նկարված է Գո Սիին բնորոշ «մանրամասն ոճով», որը տարբերվում է նրա ուսուցչի՝ Լի Չենի ոճից։ Դրա մեջ նկարիչը օգտագործել է տարբեր չափի վրցիններ, տարբեր թանաքներ, որով նա ծածկում էր մի քանի շերտ։ Նրանում երևում է վրցնին ազատ տիրապետումը, որը բնորոշ է փորձառու վարպետներին ծաղկուն տարիքում։ Նկարը համարվում է չինական ազգային բնապատկերի օրինակ։

Մինչև մեր օրեր են հասել հորիզոնական ձեռագրեր՝ ստեղծված Գո Սիի կողմից։ Օրինակ՝ «Աշունը գետի հովտում» (Ֆրիր Պատկերարահ, Վաշինգտոն), ծածկում է հսկա բնապատկերը, իսկ մյուսները, ինչպիսիք են «Ծառեր և հարթ հեռուն» Մետրոպոլիտենի (Թանգարան, Նյու Յորք) կամ «Քարքրոտ հանքավայր հեռավոր հորիզոնով» (Գուգուն, Պեկին) չեն զբաղեցնում լայն ծածկույթ, բայց հրաշալի փոխանցում են տարածական խորությունը։

Գո Սին որպես տեսաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո Սի: Աշուն է գետի հովտում: Հատված ոլորման: Ֆրիրի 11-րդ Պատկերասրահ, Վաշինգտոն:

Իր պատկերացումները գեղանկարչության մասին Գո Սին արտահայտում էր և գրի առնում։ Այդ ուրվագծային հատվածներից նրա որդին (Գո Սին) կազմեց աշխատություն «Նամակներ անտառների և առուների բարձր էության մասին» վերնագրով (Լինցյուան գաոչժի ցզի)[7], որը ներկայացրեց կայսրին։ Աշխատությունը կազմված է երկու մասերից՝ «Խրատ սարերի և ջրերի մասին» և «Գեղանկարչության գաղտնիքները»։ Այդ երկու գլուխներին նրա որդին ավելացրեց սեփական ոչ մեծ եզրակացությունը՝ «Գեղանկարչության մասին» վերնագրով։ Աշխատության համաձայն՝ նկարիչը նկարը համարում է հեղինակի յուրօրինակ հոգեբանական պատկեր՝ ընդգծելով անձի վեհ էությունը և նկարչի շնորհակալությունը։ Այսինքն՝ նկարիչը հատուկ ընդգծում է վարպետի անձի կատարելության անհրաժեշտությունը։ Գեղանկարչության ստեղծագործության հաջորդ կարևոր գործոն նա համարում է պոեզիան։ Բերելով անհայտ գրողին պատկանող արտահայտություն․ «Պոեզիան գեղանկարչություն է՝ զրկված ձևից, իսկ գեղանկարչությունը՝ ձև ձեռք բերած պոեզիա է»։ «Բնապատկերի գաղտնիքը» բացահայտված է Գո Սիի կողմից նույն կերպ, ինչ նրա նախորդ Լի Չենայի աշխատությունում։ Երկու տեսաբաններն էլ հետևում են բնապատկերային արվեստի սկզբունքներին, որոնք ձևակերպել է տան դարաշրջանի բանաստեղծ և նկարիչ Վան Վեյը (701-761)։ Նրանց շարադրությունները իրենցից ներկայացնում են մեկնաբանություններ տեքստի վերաբերյալ՝ ըստ Վան Վեյի ստեղծած նախատիպի։ Իր աշխատությունում Գո Սին բացահայտում է ձեռագրի տարածական կազմության գաղտնիքը (հենց Գո Սին է մշակել այդպես կոչված «Երեք հեռուների» տեսությունը, սանյուան, մեկ բնապատկերում միացված երեք մասեր դիտողից տարբեր աստիճանով հեռացված)։ Այսպիսին էր Գո Սիի կրճատ տեսական հիմքը, որը նա քարոզում էր, երբ ղեկավարում էր Խանլինի Կայսերական Ակադեմիայի գեղանկարչության բաժնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://en.isabart.org/person/86132
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artsy — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Korean Authority File (կոր.)
  4. 4,0 4,1 Կենսագրական տվյալների չինական բազա
  5. 5,0 5,1 Исюэ и дайчжао — чины, которые давали в императорской Академии. Члены Академии причислялись к рангу чиновников, и получали жалование. Система должностей состояла из четырёх ступеней: Гунфын — „состоящий в свите Академии, представляющий“, Дайчжао — „ожидающий императорских указаний“, Чжихоу — „почтительно ожидающий“, Исюэ — „учительствующий“.
  6. Цит. по книге: Го Жо Сюй. «Записки о живописи: что видел и слышал» — М.: Наука, 1978.
  7. Трактат опубликован в книге «Мастера искусства об искусстве» Том I, М. Искусство, 1965.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Самосюк К. Го Си. — М.: Искусство, 1978.
  • Пострелова Т. А. Академия живописи в Китае в X—XIII вв. — М.: Наука, 1976.
  • Виноградова Н. А. Китайская пейзажная живопись. — М.: Изобразительное искусство, 1972
  • Го Жо Сюй. Записки о живописи: что видел и слышал. — М.: Наука, 1978.
  • Завадская Е. В. Эстетические проблемы живописи старого Китая. — М.: Искусство, 1975.
  • Three Thousand Years of Chinese Painting. Yale University Press. 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գո Սիի տրակտատ «Նշումներ անտառների և հոսքերի բարձր էության վերաբերյալ» [1]
  • Գո Սիի աշխատանքի վերաբերյալ նյութերի ընտրանի (հիմնականում վերցված է Կիրա Սամոսյուկի «Գո Սի» գրքից)։ [2]