Հուեյ ցզուն
Հուեյ ցզուն (չինարեն՝ 徽宗, փինյին՝ Huīzōng, W. S. - Hui-tsung, նոյեմբերի 2, 1082, Կայֆին, Kaifeng Fu, Jingji, Northern Song dynasty - հունիսի 4, 1135), Սուն արքայատոհմի ութերորդ կայսրը, նկարիչ, գեղագիր, երաժիշտ, թեյի արարողության վարպետ։ Արվեստի հանդեպ նրա կիրքը հանգեցրել է պետական գործերի անտեսեման ու աղետի. կայսրությունը կորցրել էր իր հյուսիսային տիրույթները, Կայֆինը՝ աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը, թալանվել է, իսկ կայսերական ընտանիքի գերեվարումը վերջ էր դրել Հյուսիսային Սուն արքայատոհմի պատմությանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխել է 1100-1126 թվականներին։ Արգելել է բուդդիզմը և հովանավորել դաոսականության տարածումը։ Գրել է աշխատություններ բժշկության և փիլիսոփայության վերաբերյալ։
1126-ի սկզբին Յուրչեն տոհմի զորքերը, անցնելով Դեղին գետը, պաշարել են Կայֆինը։ Սարսափած կայսրը 1126 թվականի հունվարի 18-ին հրաժարվել է գահից հօգուտ իր որդու։ Պաշարվածները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս, և քաղաքը պահպանվեց, չնայած որ Ցզինի հեծելազորային բանակը հարմարեցված չէր պաշարմանը։ 1127 թվականի հունվարի 9-ին Յուրչենները վերադարձան, Կայֆենգը գրավվել էր և թալանվել։ Հուեյ ցզունը, երիտասարդ կայսեր հետ միասին, որը ստացել էր Ցին-ցզուն (欽宗) անունը, ամբողջ պալատով և հարեմով ընկել էր զավթիչների ձեռքը։ Մայիսի 10-ին Հուեյ ցզունը, 14,000 նախկին հպատակների հետ միասին, ուղարկվել է հյուսիսային Մանչուրիա, որտեղ նա անց է կացրել իր կյանքի վերջին 8 տարիները՝ իբրև բանտարկյալ։
Նրա տղաներից մեկին հաջեղվել էր փախչել Չինաստանի հարավային մասը։ Այնտեղ նա դարձել է Հարավային Սուն արքայատոհմի հիմնադիրը (այժմ Հանչժոու)։ Նոր կայսրը ընդունել է Գաո-ցզունը անունը (գահակալել է 1127 թվականից 1162-ը).
Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապեր է պահպանել Կորյոյի կայսերական արքունիքի հետ։ 1114 թվականին և 1116-ին նա չինական երաժշտական գործիքների խմբաքանակ է ուղարկել Կորեայի կայսրին ՝ խթան հանդիսանալով կորեական երաժշտության զարգացմանը։
Գործունեությունը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսրը խաղում էր ցիսյանցին, նկարում էր ծաղիկներ և թռչուններ, գեղագրության վարպետ էր և ստեղծագործում էր բանաստեղծություններ։ Հայտնի «Թեյի մասին տրակտատի» (չին. ՝ 大观 茶 论, 1107) հեղինակն է։ Նրան են վերագրվում նաև Չժան Սուանյա ստեղծագործության երկու հայտնի օրինակները`« Մետաքսի պատրաստում » (Բոստոնի կերպարվեստի թանգարան) և տիկին Հյուգոյի «Գարնանային զբոսանք»-ը (Լյաոնինգի նահանգային թանգարան, Շենյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. xiv. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 8. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 10. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 302. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 297. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 224. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
- ↑ Ebrey P. B. Emperor Huizong — 1 — Harvard University Press, 2013. — P. 496. — 696 p. — ISBN 978-0-674-72525-6
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ebrey, Patricia Buckley. (2013). Emperor Huizong (Harvard University Press; 2013) 661 pages; scholarly biography online review
- Ebrey, Patricia Buckley. (1999). The Cambridge Illustrated History of China. Cambridge: Cambridge University Press. 0-521-66991-X (paperback).
- Ebrey, Walthall, and Palais (2006). East Asia: A Cultural, Social, and Political History. Boston: Houghton and Mifflin.
- Jing-shen Tao (1976) The Jurchen in Twelfth-Century China. University of Washington Press. 0-295-95514-7.
- Herbert Franke, Denis Twitchett. Alien Regimes and Border States, 907–1368 (Cambridge History of China, vol. 6). Cambridge University Press, 1994. 0-521-24331-9. Partial text on Google Books.
- Huiping Pang (2009), "Strange Weather: Art, Politics, and Climate Change at the Court of Northern Song Emperor Huizong," Journal of Song-Yuan Studies, Volume 39, 2009, pp. 1–41. ISSN 1059-3152.
- Levine Ari Daniel (2009)։ «The Reigns of Hui-tsung (1100–1126) and Ch'in-tsung (1126–1127) and the Fall of the Northern Sung»։ in Paul Jakov Smith, Denis C. Twitchett։ The Cambridge History of China: Volume 5, The Sung dynasty and Its Precursors, 907–1279։ Cambridge University Press։ էջեր 556–643։ ISBN 978-0-521-81248-1
- Buckley Ebrey P., Bickford M. Emperor Huizong and late Northern Song China: the politics of culture and the culture of politics. Cambridge: Harvard UP, 2006
|