Գուրգեն Քալաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Քալաշյան
Ծնվել է1902[1]
Մահացել է1974[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Քալաշյան Գուրգեն Գրիգորի (ծնվել է 1902 թ. Թիֆլիսում - մահացել է 1974 թ. Երևանում), Վրաստանում սովետական իշխանության համար պայքարի մասնակից, կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1919 թ.։

1919 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը։ 1931-1930 թվականներին սովորել է Կոմինտերնի լենինյան միջազգային դպրոցում, ապա՝ Կարմիր պրոֆեսուրայի պատմակուսակցական ինստիտուտում։ Մասնակցել է աշակերտական հեղափոխ․ կազմակերպությունների, Վրաստանի կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» կազմակերպության աշխատանքներին։ Եղել է Վրաստանի ԿԵՄ–ի 2-րդ շրջկոմի պատասխանատու, ապա՝ ԿԵՄ–ի Թիֆլիսի կոմի տեիքարտուղար։ Վրաստանում մենշևիկյան իշխանությունների կողմից բազմիցս ձերբակալվել է։ 1921-1930 թթ. Քալաշյանը եղել է կուսակցության Ալավերդու և Սանահինի շրջկոմների, Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Երևանի, Զանգեզուրի, Լենինականի գավկոմների քարտուղար, ՀԿ(բ) կ Կենտկոմի կազմբաժնի վարիչ։ 1930-1931 թթ.՝ Անդրերկրկոմի ինքնավար հանրապետություն ների և մարզերի սեկտորի վարիչ։ 1933 թ. ՀամԿ(բ) կ ԿԿ–ի կողմից մոբիլիզացվել և որպես կուսկազմակերպիչ ուղարկվել է նախ Դնեպրոպետրովսկի, ապա Ռոստովի շոգեքարշանորոգման գործարան։ 1944 թվականից կատարել է տնտ․ աշխատանքներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։