Գուրգեն Շահնազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Շահնազ
Ծնվել էմայիսի 25, 1914(1914-05-25)
Մահացել էփետրվարի 20, 1978(1978-02-20) (63 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Գուրգեն Շահնազ (Գուրգեն Արշակի Շահնազարյան, 1914, մայիսի 25 - 1978, փետրվարի 20), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարս (հետո՝ Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի շրջանում) գյուղում։ 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը: 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետը։ 1946-1952 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Վեդու (հետո՝ Արարատի) և Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջաններում։ 1952-1954 թվականներին որպես մեթոդիստ աշխատել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1954 թվականին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության բուհերի բաժնում։ 1954-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Մահացել է Երևանում[1]:

Գ. Շահնազի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հողը կանչում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ։
  • Քեզնով հպարտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 92 էջ։
  • Այսպես եմ սիրում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 108 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 421