Գուրգեն Ներսիսյան
Գուրգեն Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1985[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գուրգեն Գառնիկի Ներսիյան (հոկտեմբերի 15, 1985[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների գլխավոր դատախազ[2], 2023 թվականի փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության Պետական նախարար պաշտոնը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Ներսիսյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ստեփանակերտի՝ Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 դպրոցն ավարտել է 2002 թվականին, իսկ 2007 թվականին իրավագետի որակավորմամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը։ 2007 թվականից աշխատել է Արցախի Հանրապետության դատախազության համակարգում և նշանակվել Մարտակերտի շրջանի դատախազի օգնական-ստաժոր։ 2008-2009 թվականներին զբաղեցրել է Մարտակերտի շրջանի դատախազի օգնականի և նույն դատախազության դատախազի պաշտոնը։ 2009-2011 թվականներին աշխատել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում։ 2011-2015 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի, իսկ մինչև 2019 թվականը՝ ավագ դատախազի պաշտոնը։ 2019-2020 թվականներին. աշխատել է գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնում։ 2020 թվականի հուլիս ամսից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ[3]։
2021 թվականի փետրվարի 11-ին Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ ընտրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ 2023 թվականի փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության Պետական նախարար պաշտոնը[3]։
Գուրգեն Ներսիսյանը 2014 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։ Հեղինակ է հինգ գիտական հոդվածի և մեկ տասնյակից ավելի հրապարակումների։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մխիթար Գոշ մեդալ» Արցախի Հանրապետության Նախագահի պարգևատրվել է 2016 թվաականի հոկտեմբերի 13-ին. (ՆՀ-232-Ա հրամանագիր)[4]։
- «Իրավակարգի ամրապնդման համար մեդալ» պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազի 2019 թվականի նոյեմբերի 22-ի հրամանով[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Գուրգեն Գառնիկի Ներսիյան
- ↑ «Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու առաջարկը»։ ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2023-02-26
- ↑ 3,0 3,1 3,2 Արմենիա Sputnik (20230223T1627+0400)։ «Ռուբեն Վարդանյանը ազատվել է պետնախարարի պաշտոնից. Հարությունյանը մանրամասներ է հայտնել»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2023-02-26
- ↑ 4,0 4,1 www.genproc.am։ «Գուրգեն Գառնիկի Ներսիսյան | Արցախի Հանրապետության Դատախազություն»։ Վերցված է 2023-02-26