Գուտենբերգի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուտենբերգի թանգարան
Տեսակտեխնոլոգիայի թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունՖրիբուր[1][2]
Մասն էՖրայբուրգի մշակութային արժեքների ցանկ
ՀասցեPlace Notre-Dame 14–161702[1]
Հիմնադրվել է1900
Կայքgutenbergmuseum.ch/fr/accueil/ և gutenbergmuseum.ch
Քարտեզ
Քարտեզ

Գուտենբերգի թանգարան (գերմ.՝ Gutenberg Museum), Շվեյցարական տպագրության և հաղորդակցության թանգարանը համարվում է շվեյցարական գրքի արդյունաբերության թանգարանը Ֆրիբուր քաղաքում։ Հիմնադրվել է Մայնցի Գուտենբերգի թանգարանի հետ միաժամանակ՝ Յոհաննես Գուտենբերգի ծննդյան 500-ամյակի կապակցությամբ 1900 թվականին և մոտավորապես 100 տարի այն գտնվել է Բեռնում՝ Կորնհաուսի (Kornhaus) շենքում։ Կապիտալ վերանորոգման հետ կապված՝ թանգարանը ստիպված է եղել լքել շենքը։ Մի քանի քաղաքներ նրան ապաստան առաջարկեցին։ 2000 թվականի աշնանը, այն տարին, երբ Գուտենբերգի տպագրության գյուտը հայտարարվել է «հազարամյակի գյուտ», թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս տեղակայման վայրը՝ նախկին համայնքային Kornhaus Derrière-Notre-Dame («Կորնհաուս Նոտր-Դամի հետնամասում») Ֆրիբուր քաղաքում։ Քաղաքային և կանտոնային երկլեզուությունը համապատասխանում էր Հաղորդակցության թանգարանին։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նոր շենքը, որը կառուցվել է հենց տպագրության գյուտի դարաշրջանում, համարվում է ազգային նշանակության մշակութային ժառանգության ինքնուրույն օբյեկտ, սակայն երբեք չի կապվել թղթի կամ տպագրության արտադրության հետ։ Այն գտնվում է Աստվածամոր եկեղեցուց ուղիղ հյուսիս-արևելք և Ժան Թենգելի թանգարանից դեպի արևելք։ Փոստային հասցեն է՝ Place Notre-Dame / Liebfrauenplatz 14-16: Դեպի արևելք քաղաքային շինություններն ավարտվում են, քանի որ այդտեղ տարածքը իջնում է զառիթափ ժայռով մոտ 40 մետր դեպի Զանե (Սարին) գետը։ Նկուղի հիմքը և պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, վերին հարկերը՝ սրբատաշ ավազաքարից։ Արևելյան արտաքին պատը համարվում է քաղաքի պարսպի մի մասը։

Առաստաղի մասերը չորսուներով առաջին հարկում

Ներկայիս Գուտենբերգի թանգարանը բաղկացած է երկու հնագույն մասերից։ Ամենահին մասի նախորդը եղել են 13-րդ դարում կառուցված երեք բնակելի շինություններ, որոնք կցված էին հարավում գտնվող մեկ այլ շենքին։ 1523-1527 թվականներին ճարտարապետ Պիտեր Ռաֆինգերը այդ տեղում հին հիմքի վրա կառուցել է առաջին քաղաքային ամբարը։ 16-րդ դարում շինության երկրորդ ուղղանկյուն հատվածի ավելացման ժամանակ վրանաձև տանիքով հին հատվածը զգալի փոփոխություններ է կրել։

Շենքի հիմնական տարրերը բացահայտվել են շենքի ներսում վերջին վերանորոգման ժամանակ, որով ավելի է հստակեցվել դրա կառուցման և վերակառուցման պատմությունը։ Մի քանի վիթխարի ավազաքարային սյուներ և կաղնու հեծաններ ձևավորում են գերամուր հենարաններ շենքի հաստ պատերի ներսում։ Փայտե զարդաքանդակը պատրաստել է քանդակագործ Հանս Գեյլերը[3]։ Նկուղում և միջանցքում առկա հին պատկերների միջոցով կարելի է ավելին իմանալ այդ հնագույն ամբարի ճարտարապետության պատմության մասին։ Հին լուսանկարները փաստում են տան արտաքին փոփոխությունները վերջին 150 տարվա ընթացքում։ Դրանց կենդանի ապացույց են համարվում հնագույն սանդուղքի մնացորդները։

Տպագրական արդյունաբերությունը Ֆրիբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրիչներ Ֆրիբուրգում 1585-1816 թվականներին
Ժամանակաշրջան Տպագրիչներ
1585-1597 Աբրահամ Հեմպերլին
1596-1605 Գիյոմ Մաեսս
1606-1617 Էթիեն Ֆիլո
1618-1651[4] Գիյոմ Դարբելե
1650-1676 Դավիդ Իրբիշ
1677-1711 Ժան-Ժակ Կվենտց
1712-1736 Անմեղ Թեոդորիկ Հաութ
1736-1773 Անրի Իգնաց Նիքոմեդ Հաութ[5]
1774-1816 Բեատ- Լուի Պիլլեր

Գուտենբերգի թանգարանն այսօր գտնվում է այն քաղաքներից մեկում, որը առանձնահատուկ դեր է խաղացել շվեյցարական տպագրական արդյունաբերության զարգացման գործում։ Ֆրայբուրգում տպագրության գոյության երկուսուկես դարերի ընթացքում՝ տպագրության սկզբից մինչև պետական հսկողության տակ գտնվող վերջին տպարանը 1816 թվականին, այստեղ աշխատել է ընդամենը մեկ տպարան[6]։ Թե՛ տպարանի, թե՛ առանձին գրադարանի հովանավորը համարվում է Պետեր Կանիզիուսը, ով քաղաքում բնակվել է 1580 թվականից և ի թիվս այլ բաների, 1582 թվականին հիմնադրել է Սուրբ Միքայելի քոլեջը։

Քաղաքը պարտական է առաջին տպագրիչ Աբրահամ Գեմպերլինին այստեղ՝ հայտնի Սեբաստիան Վերրոսի (1585) առաջին տպագիր գրքի "Fragstück des Christlichen Glaubens an die neuwe sectische Predigkandten / erstlich durch den hochgelehrten H. Johann Hayum… frantzoesisch beschriben; demnach durch Sebastian Werro… in das Teutsch gebracht; und mit angehencktem andern Theyl gemehret" և այդ ժամանակ սկսված հակառեֆորմացիայի այլ կարևոր տեքստերի համար։

Տպարանի հիմնական պատվիրատուն Ֆրայբուրգի հոգևորականներն են եղել, մասնավորապես ճիզվիտները, եպիսկոպոսությունը և Ֆրայբուրգի քաղաքապետարանը, որն այստեղ պաշտոնական հայտարարություններ է տպագրել[7]։ 1816 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնի են այստեղ հրատարակված 1858 տպագիր հրատարակություններ, որոնցից 420-ը ընդարձակ գրքեր են՝ ավելի քան 49 էջով[8][9]։

Ժ․ Ժ Կվենտցի գործունեության ժամանակ տպարանի գտնվելու վայրը՝ Ռյու դ՛Օղ 9

Աբրահամ Գեմպերլինը ծագումով Ռոտենբուրգ-նա-Նեկարից էր և տպագրական արհեստով սկսել է զբաղվել Բազելում Ամբրոսիուս Ֆրոբենիուսի հետ։ Նա սկսել է կատարել Ֆրայբուրգի պատվերները և աստիճանաբար ստիպել քաղաքին հիմնել սեփական տպարանը։

1712 թվականին Վիլմերգենյան պատերազմներում կաթոլիկների պարտությունից հետո եկեղեցական գրականության արտադրությունը կտրուկ ընկել է, քանի որ որոշ տարածքներ, հատկապես Բեռնը, անցել են Առաջադիմական բարեփոխումների վերահսկողության ներքո։ Բարոն Ֆ.-Ջ.-Ն. Դալտ Տիֆենտալի պատվերով տասը հատորանոց մոնումենտալ Histoire des Helvétiens-ը տպարանի համար փրկարար պատվեր է դարձել[6]։ 1711 թվականից սկսել են տպագրվել կանտոնային պարբերականներ՝ Ալմանախը կամ Նոր տոմարը, իսկ 1738 թվականից՝ Շվեյցարական Ֆրայբուրգի շաբաթաթերթը, որը համարվում է կանտոնի առաջին թերթը[6]։ Մարլիում գտնվող (քաղաքից 6 կմ հեռավորության վրա) և մինչև 1921 թվականը գործած թղթի ֆաբրիկան երկար ժամանակ եղել է տպարանի միակ թղթի մատակարարը։

Մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկ և նկուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկուղում կա գործող տպարան, որը կարող է օգտագործվել կոմերցիոն և գեղարվեստական տպագրության համար։ Բոլոր սարքերը և մեքենաները (մամլիչներ, լինոտիպեր և այլն) ապահովված են բացատրական տեքստային վահանակներով։ Աշխատանքային օրերին տպագրատան աշխատակիցը կարող է անհատական կամ կոլեկտիվ խորհրդատվություններ կամ էքսկուրսիաներ կազմակերպել։

Գործում է նաև ամբողջությամբ կահավորված կազմարարական արտադրամաս, որը հիանալի կերպով լուսաբանում է հիմնականում տնայնագործական կազմարարական արվեստը։

Վերերկրյա հարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական ցուցահանդեսային տարածքները գտնվում են երկրորդ և երրորդ հարկերում։ Ցուցադրությունն այստեղ հիմնականում նվիրված է տպագրության ակունքներին, տնայնագործական և մեքենայական գրքերի արտադրությանը։ Ձեղնահարկում ներկայացվում է շվեյցարական թղթադրամների տպագրության պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  3. Christoph Allenspach: Weite Räume im mittelalterlichen Industriebau.
  4. Дарбеле работал с 15-летним перерывом между 1620 и 1635 гг.
  5. После смерти Анри Хаутта в 1773 году дело перешло к его сестре Мари-Маргерит-Элизабет.
  6. 6,0 6,1 6,2 Alain Bosson: L’Atelier typographique de Fribourg 1585–1816.
  7. Online-Ausgabe Արխիվացված 2016-05-16 Wayback Machine von Fragstück des Christlichen Glaubens …
  8. Presseinformation zur Wechselausstellung im Freiburger Gutenberg Museum Արխիվացված 2013-09-21 Wayback Machine, Klon von Druckspiegel.de auf drupa.de, 2009.
  9. L’Atelier typographique de Fribourg 1585–1816.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտենբերգի թանգարան» հոդվածին։