Գուսենվիլ
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Goussainville[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 11,52 կմ² | ||
Բնակչություն | ▼30 910 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95190[3] | ||
Պաշտոնական կայք | ville-goussainville.fr և ville-goussainville.fr/index.php(ֆր.) | ||
| |||
Գուսենվիլ (ֆր.՝ Goussainville), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 30 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30.388[5]: 2013 թվականի հունվարի 1-ից համայնքը անդամագրվել է Ռուասի Պորտ դը Ֆրանս ագլոմերացիային (communauté d'agglomération Roissy Porte de France)[6]:
1973 թվականին Գուսենվիլում է տեղի ունեցել Փարիզի ավիաշոուին մասնակցող Տու-144 գերձայնային ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել են օդանավի անձնակազմի բոլոր՝ վեց անդամները և ութ բնակիչ։ Դրանից մեկ տարի անց մերձակայքում բացվել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը, և օդ բարձրացող ու վայրէջք կատարող ինքնաթիռների գրեթե անընդմեջ աղմուկը դարձել է մշտական հիշեցում մահացու աղետի մասին[7][8]։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 832 թվականին, Gunsane Villa ձևով[9], այնուհետև՝ 862-ին՝ Gunsanevilla, 1137-ին՝ Gunseivilla, 1173-ին՝ Gunzavilla, XIII դարասկզբին՝ Gonsenvilla, 1221-ին՝ Gosseynvilla, 1247-ին՝ Guossenvilla[10]:
Ըստ ամենայնի՝ այդ անվանումը նշանակել է Գունզայի ագարակ (la ferme de Gunza)[9]:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 20.504 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 14.538-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,9 տոկոս՝ 1999 թվականի 69,1%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 5.966 անձանցից 2.411-ը սովորողներ էին, 1.123-ը՝ թոշակառուներ, 2.432-ը չէին աշխատում այլ պատճառներով[11]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 9.365 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 14.581 եվրո[12]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին քաղաքի հանրային 13 նախակրթարաններն ունեին 1.718, հանրային 13 տարրական դպրոցները՝ 2.782 սան։ Միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 կամպուսներում ընդհանուր առմամբ կար շուրջ 4.500 ուսանող[13]։
Ավագ դպրոցներ.
- Ժորժ Շարպակի անվան քոլեջ (Collège Georges Charpak)[14]
- Մոնտենի անվան քոլեջ (Collège Montaigne)[15]
- Ռոմեն Ռոլանի անվան լիցեյ[16]
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակի փոփոխությունները [17] і INSEE[18]):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին և զոհվածների հուշարձանը
-
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գիշերով
-
Հյուրանոցը
-
Քարանձավը (Cave du de sous-sol).
-
-
Արական հին դպրոցը 1932 թ.
-
Մոնմորանսիի ագարակի աշտարակը
-
Համայնքապետարանը 1924 թ.
-
Զոհվածների հուշարձանը
-
Ամրոցի պահակատունը զբոսայգու մուտքի մոտ
-
Հին դարպաս
-
-
Հին ամրոցի տեղում 1860 թվականին կառուցված առանձնատուն
-
Սեն Միշել եկեղեցին
-
Գուսենվիլի նոր միջնակարգ դպրոցը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ (pdf)։ 1/10/2012 http://fr.scribd.com/doc/108574806/Adhesion-Goussainville-octobre2012 .
- ↑ «French ghost town deserted for 40 years - thanks to Charles de Gaulle»։ uk.news.yahoo.com (en-CA)։ Վերցված է 2020-05-03
- ↑ Holt Ophelia (2014-08-15)։ «40 Years of Vacancy in the Eerie Paris Ghost Town of Goussainville»։ Atlas Obscura (անգլերեն)։ Վերցված է 2020-05-03
- ↑ 9,0 9,1 – Marianne Mulon –Noms de lieux d’Île-de-France, Bonneton, Paris, 1997 2862532207
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013 (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013 Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
- ↑ "Les établissements Archived 2016-09-11 at the Wayback Machine.." Goussainville. Retrieved on September 4, 2016.
- ↑ Home. Collège Georges Charpak de Goussainville. Retrieved on September 4, 2016.
- ↑ Home. Collège Montaigne. Retrieved on September 4, 2016.
- ↑ Home. Lycée Romain Rolland. Retrieved on September 4, 2016.
- ↑ http://cassini.ehess.fr/ Population par commune avant 1962 (résultats publiés au journal officiel ou conservés aux archives départementales)
- ↑ INSEE : Population depuis le recensement de 1962
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գուսենվիլ Վիքիպահեստում |
---|
- Official website (Ֆրանսերեն)
- Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
- Land use (IAURIF) (անգլերեն)
|