Գունդարս Իգնատս
Գունդարս Իգնատս Gundars Ignats | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Գունդարս Իգնատս (լատիշ․՝ Gundars Ignats, ապրիլի 6, 1981, Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր։
Ծնվել է Վալմիերա քաղաքում 1981 թվականին։ 2005 թվականից տպագրվում է լատվիական պարբերականներում։ 2007 թվականին Լատվիայի «Դիենա» ամենամեծ օրաթերթի կազմակերպած «Պատմվածքների տրամվայ» մրցույթում նրա «Առանց բաճկոնի» պատմվածքն արժանացել է երկրորդ մրցանակի։ 2009 թվականին լույս է տեսել «Առանց բաճկոնի» պատմվածքների առաջին ժողովածուն և նույն տարում արժանացել է «Արձակի ընթերցումներ» փառատոնի գլխավոր մրցանակին։ Բանաստեղծ Եդվինս Ռաուպսը հեղինակին բնորոշել է որպես «հմայքով ռեալիստ»։ Նրա պատմվածքները լույս են տեսել Շվեդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Լիտվայի պարբերականներում և անթոլոգիաներում[1]։
Ապրում և աշխատում է Ռիգայում։
Գունդարս Իգնատսը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արժեզրկում։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 45-53։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 44։
|