Գուգլակ (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուգլակ
Նկարագրություն
ՏեսակԲազա ռազմական
Վարչական միավորԳուգլակ
ՊատվիրողԿիլիկիայի Հայկական Թագավորություն
Վերահսկվում էԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն
Քարտեզ
Քարտեզ
 Gülek Kalesi Վիքիպահեստում

Գուգլակ (նաև՝ Բերդ Կապանին, Գյուլեկ, Գյուլեկ կալե, Գյուլեկ կալեսի, Գյուլեք թեփե, Գյուլլեկ գալա, Գոուլեկ, Գուգլագ, Գուլաղ, Գուկլակ, Կապանի բերդ, Կապան Կուկլակա, Կավլակ, Կյուլեք, Կյուլեք-թեփե, Կյուկլեք, Կոգուլատ, Կոգուլատիում, Կուբլեկ ալ-Կուպլեկ, Կուլեկ կալեսի, Կուկլակ, Կուկլակա բերդ, Կուկլըկա բերդ, Կուկլկա բերդ, Հայոց Կուկլակ, Հուդայի դուռ), բերդ Կիլիկիայի հայկական թագավորությունում, Կիդնոս գետի աջ կողմում, Տարսոն քաղաքից դեպի հյուսիս, Գուգլակի լեռնանցքի (Կիլիկյան լեռնանցք) մոտ, ոչ բարձր լեռան վրա[1]։

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդի դիրքն անմատչելի էր, որի համար միջին դարերում խաչակիրների պատմությանը վերաբերվող աղբյուրներում անվանվել է Հուդայի դուռ (լատին․՝ Porta Yuda)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում (1199-1375) Գուգլակը եղել է նրա չորս խոշոր իշխանություններից մեկի՝ Գուգլակի իշխանության կենտրոնը[1]։ Գուգլակը պաշտպանում էր Կիլիկյան լեռնանցքը, որը 11-14-րդ դարերին կոչվել է բերդի անունով՝ «Կապանն Կուկլակայ»։ Այստեղով էր անցնում Արևելքը Արևմուտքի հետ կապող առևտրական գլխավոր մայրուղիներից մեկը, ուստի, բերդում կար մաքսատուն[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ արևմտյան կողմի, որը շրջապատված էր ամրակուռ պարսպով, մյուս կողմերից եզերված էր անդնդախոր ու անմատչելի կիրճերով[1]։ Բերդի երկարությունը 300 քայլ էր, իսկ լայնությունը՝ 100, ուներ սրբատաշ քարով կառուցված բոլորաձև աշտարակներ, որոնցից ամենամեծը արևմտյան կողմինն էր[1]։ Բերդի ներսում ևս եղել են աշտարականման ամրություններ։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկայի հայկական թագավորության ժամանակներում Գուգլակում արդյունահանում էին ոսկի, արծաթ, պղինձ[1]։ Բերդն ուներ նաև ձուլարան[1]։

Բերդի տարածքում նշմարվում են գետնափոր կացարաններ, սյունազարդ գավիթի, վիմափոր ջրամբարների, մթերանոցների և այլ շինությունների հետքեր[1]։ Քարաժայռից դեպի ցած է իջնում մոտ 60 աստիճան ունեցող վիմափոր հսկայական սանդուղքը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 970 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 243