Գոհար Շագոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Շագոյան
Ծնվել էապրիլի 29, 1958(1958-04-29) (65 տարեկան)
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն

Գոհար Կառլենի Շագոյան (ապրիլի 29, 1958(1958-04-29)), երաժշտագետ[1], լրագրող-խմբագիր, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Երևանում։

1973 թվականին ավարտել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Այնուհետև սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ երաժշտության տեսություն բաժնում։ 1985-1994 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ 1983 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ սովորելով Նիկողոս Թահմիզյանի դասարանում, իսկ 1980 թվականին՝ եռամյա դասընթացը՝ Խորեն Պալյանի ղեկավարությամբ։

1995 թվականին դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության, 1997 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

1998 թվականից եղել է «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր[2]։ 2004-2008 թվականներին դասավանդել է «Գլաձոր» կառավարման համալսարանում։ 2005 թվականին հիմնադրել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժիշտ» պաշտոնաթերթը և դարձել թողարկման պատասխանատու։ 2017 թվականից դարձել է «Հայ կոմպոզիտոր» ամսագրի հիմնադիր-պատասխանատու քարտուղար։ Կազմել և հեղինակել է մի շարք գիտական ժողովածուներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ստացել է Արամ Խաչատրյանի 100-ամյակի հուշամեդալ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Երաժշտական Հայաստան»․ հայկական երաժշտական կյանքի տարեգրությունը».
  2. «Մշակութային մասնագիտական ձեռնարկներն ու դասագրքերն էլ անհրաժեշտություն ունեն պետական հոգածության».
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 500. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։