Գոհար Գրիգորյան
Գոհար Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1924 |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2008 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1949) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Երևանի մանկական երկաթուղի |
Պարգևներ |
Գոհար Մամիկոնի Գրիգորյան (մարտի 20, 1924, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 2008, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1957)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1949-1996 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում (1949-1955 թվականներն՝ «Երքաղնախագիծ»), 1967-1992 թվականներին եղել է նախագծերի գլխավոր ճարտարապետ[2][3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Կամոյի անվան դպրոցը (այժմ՝ թիվ 76 հայ-արգենտինյան դպրոց)
- Համահեղինակների հետ՝ բնակելի տներ 1953-1956 թվականներին, բոլորը ամուսնու՝ ճարտարապետ Բաբկեն Հակոբյանի հետ
- Մանկական երկաթուղու կայարանը, 1954
- Մանկապարտեզներ՝ Երևանում, 1954, Գյումրիում, 1955, Հրազդանում, 1982
- Վարչական շենքեր՝ Մեղրիում, 1974, Արթիկում, 1974, Մեծամորում, 1974, Սևանում, 1977
- Մարզպետարանի և քաղխորհրդի միացյալ շենքը Հրազդանում, 1973
- Բնակելի թաղամաս Արթիկում, 1974
- Տներ Վանաձորում, Գյումրիում
1977-1985 թվականներին ճարտարապետ Մարտին Միքայելյանի հետ վերակազմել է Հրազդան քաղաքի վարչական-մշակութային կենտրոնի նախագիծը՝ բնակելի 4 միկրոշրջաններով։
Հեղինակային խմբի հետ 1974-1978 թվականներին մասնակցել է Մեծամոր ավանի նախագծմանն ու կառուցապատմանը։
Մի շարք տիպային, փորձարարական, մրցութային նախագծերի հեղինակ է։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992, 1994, 2004 թվականներին Երևանում կազմակերպվել է Գրիգորյանի ճարտարապետական, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Գոհար Գրիգորյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-18-ին։ Վերցված է 2020-03-20
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Գոհար Գրիգորյան»։ urbanista.am։ Վերցված է 2022-08-24