Գոհար Գալաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոհար Գալաչյան
Գոհար Գալաչյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 21, 1923(1923-12-21)
Երևան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 9, 2008(2008-09-09) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերդասական
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Մեծ թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952)
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գոհար Համբարձումի Գալաչյան (դեկտեմբերի 21, 1923(1923-12-21), Երևան - սեպտեմբերի 9, 2008(2008-09-09), Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի՝ մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1952-1956 թվականներին և 1960 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-1959 թվականներին՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնի մեներգչուհի։ 1979 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[2]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարած դերերից են՝

  • Լյուբաշա՝ «Թագավորի հարսը»,
  • Էբոլի՝ «Դոն Կառլոս»,
  • Ադալժիզա՝ «Նորմա»,
  • Փառանձեմ՝ «Արշակ Երկրորդ»,
  • Գերտրուդ՝ «Բանկ բան»,
  • Մադլենա՝ «Ռիգոլետտո»,
  • Կարմեն, Ալմաստ և այլն։

1967 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Գալաչյանի 90-ամյակի առթիվ նրա դասավանդած դասարանի պատին փակցվել է հուշատախտակ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]