Գնչուական տիրամայր
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Տիցիան[1] |
| տարի | մոտ 1510[1][1] |
| բարձրություն | 65,5 սանտիմետր[1] |
| լայնություն | 83,5 սանտիմետր[1] |
| ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ |
| ժանր | հոգևոր արվեստ[2] |
| նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ |
| գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[1][1] |
| հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[1][1] |
| սեփականատեր | Արվեստի պատմության թանգարան, Bartolomeo della Nave? և Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի[3] |
| հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Գնչուական Մադոննա» (իտալ.՝ Madonna zingarella), իտալացի գեղանկարիչ, վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ Տիցիանի նկարը (շուրջ. 1490-1576)։ Ստեղծվել է 1511-1512 թվականներին (այլ տվյալներով՝ 1910-1911[4])։ Այն ստեղծվել է ավելի շատ տանը պահելու, ոչ թե եկեղեցու համար[5]։ Պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (ինվ. № GG 95)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը, որում պատկերված է Մարիամ Աստվածածինը նորածնի հետ, նկարչի ստեղծագործության վաղ շրջանի առաջին և առավել հայտնի նկարներից է։ «Գնչուական Մադոննան» այդպես է կոչվել Մադոննայի աչքերի մուգ գույնի և թուխ մաշկի պատճառով։ Ֆիգուրների բրգաձև կառուցվածքը, անկախ բնանկարի պատկերումից, հիշեցնում է Ջովաննի Բելլինիի և Ջորջոնեի աշխատանքները։ Այս աշխատանքում բացահայտվել են Տիցիանի տաղանդի անհատական հատկանիշները՝ նյութական կերպարայնության էներգետիկ պոռթկումը, գույների չափազանց նուրբ աստիճանավորումը, որոնք պատկերում են պատկերված առարկաների ծավալը և անգերազանցելի զգացմունքայնությունը։
Մարիամի ու նորածնի անթերի եռանկյունաձև դիրքը և նրանց ետևում տեսքի նոսր մթնոլորտը կենդանանում են ծաղիկների նուրբ համադրության շնորհիվ, որոնք հիմնականում վերցվել են Ջորջոնեից։ Այս կտավի վրա նկարիչը արտացոլել է Վենետիկի մթնոլորտը. հետին պլանում լեռները լուծվում են մաքուր մթնոլորտում՝ ստեղծելով նուրբ ծաղիկների նրբագեղ սիմֆոնիա, որոնք հիանալի ներդաշնակում են Կույս Մարիամի փարթամ զգեստի կարմիր, կանաչ և սպիտակ գույների հետ։ Տիցիանը, ի տարբերություն իր ուսուցիչների, ունի բացառիկ ինտուիցիան դեմքի վերաբերյալ, որն արտացոլվել է Մադոննա-գնչուհու և մանկան արտասովոր, լարված հայացքներում։
Կտավը 1659 թվականից եղել է էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի Ավստրիացու հավաքածուում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 https://www.khm.at/objektdb/detail/1931/
- ↑ https://rkd.nl/explore/images/218937
- ↑ Younger D. T. t., Austria A. L. W. o. Theatrum pictorium — 1673. — ed. size: 244
- ↑ Jaffé, 74: "about 1511"; KM: "um 1510"
- ↑ Jaffé, 74; Brown, 56, 58
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вольфганг Прохаска. «Венский музей истории искусств. Живопись». — Лондон: Scala Publishers, 2011. — 128 с. — («Музеи мира»). — 7000 экз. — ISBN 978-34-065-2756-2
- «Музей истории искусства. Вена». Под редакцией Сильвии Боргези. = Kunsthistorisches Museum. Vienna. — /Пер. с ит. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8
- Йен Дж. Кеннеди. «Тициан. 1490—1576» = «Titian». — М.: Taschen/Арт-Родник, 2007. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0028-0
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնչուական տիրամայր» հոդվածին։ |
| ||||||
