Գնացքի վթար Հունաստանում (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնացքի վթար Հունաստանում
Տեսակգնացքի բախում, գնացքի վթար և ճակատային բախում
ՎայրՏեմբի
ՏեղադրանքԷվանգելիսմոս
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Տարեթիվփետրվարի 28, 2023
Զոհվածներ57 մարդ[1]
Վիրավորներ85[2]
Map
Map

Գնացքի վթար Հունաստանում, 2023 թվականի փետրվարի 28-ին Հունաստանի Թեսալիա նահանգի Լարիսա քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների բախումն է, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են[3][4][5][6], Հունաստանում գրանցված ամենամահաբեր երկաթուղային վթարն է[3][4], 50-ից 60 մարդ ներկայումս անհայտ կորած է վթարի հետևանքով[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքից դեպի Սալոնիկ մեկնող մարդատար գնացքը Աթենքից դուրս է եկել տեղական ժամանակով մոտավորապես 19:30 (17:30 UTC)՝ ժամանակացույցից մի քանի րոպե ուշ՝ տեղափոխելով մոտավորապես 350 ուղևոր։ Գնացքը շահագործվել է Hellenic Train ընկերության կողմից[8][9] Նույն ժամանակ, բեռնարկղերով բեռնված մի քանի վագոններով բեռնատար գնացքը շարժվել էր Սալոնիկից Լարիսա[6][10]։

Նույն օրը ավելի վաղ, Պալայոֆարսալոս երկաթուղային կայարանում, էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարիի հետևանքով հոսանքի օդային գիծը ընկել էլ միջքաղաքային գնացքի վրա, ինչը հանգեցրեց երթևեկության մի քանի ուշացումների[11] Վթարը հենց A1 մայրուղու էստակադայի հատվածում է եղել, որը բացվել է 2003 թվականին՝ որպես գծի վերակառուցման ծրագրի մի մաս։

Բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու գնացքները բախվել են Աթենք-Սալոնիկ մայրուղու վրա, որը շահագործում է Հունաստանի ազգային երկաթուղային OSE ընկերությունը։ Վթարի հատվածը, որը գտնվում է Լարիսայից 27,3 կիլոմետր հյուսիս, եղել է երկկողմանի երթևեկությամբ, տեղադրված է եղել ավտոմատ հսկողություն, սակայն անջատումն ու ազդանշանը դեռևս կառավարվել են ձեռքով[12]։ Ուղևորատար գնացքը և բեռնատար գնացքը ճակատ-ճակատի բախվել են կեսգիշերից անմիջապես առաջ[13][14]։ Թեսալիայի շրջանի նահանգապետ Կոստաս Ագորաստոսն ասել է, որ մարդատար գնացքի առաջին չորս վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ առաջին երկու վագոնները հրդեհվել են և «գրեթե ամբողջությամբ ավերվել»[15]։

Հաղորդվում է, որ ուղևորները փախել են պատուհաններից։ Շատերը խուճապի են մատնվել վթարի քաոսային տեսարանի պատճառով[16]։

Բախումից հետո գնացքի բազմաթիվ վագոններ հրդեհվել են։ Տասնյոթ հրշեջ մեքենա և 150 հրշեջներ փորձել են հանգցնել կրակը, իսկ բախման վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվել շտապօգնության 40 մեքենա և ավելի քան 30 ոստիկաններ[17][18][19]։ Օգնության համար կապ հաստատվեց Հունաստանի բանակի հետ։  Մոտ 250 ողջ մնացած ուղևորները, այդ թվում՝ թեթև վնասվածքներ ստացածները, ավտոբուսներով տարհանվել են բախման վայրից դեպի Սալոնիկ[20][21][22]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Փրկարարական աշխատանքներ վթարի վայրում

Զոհվել է երեսունութ մարդ, վիրավորվել՝ ութսունհինգ մարդ, որոնցից 25-ը ծանր։ Տուժածներից 66-ը հոսպիտալացվել են, իսկ վեցը՝ վերակենդանացման բաժանմունքներում են[4][6]։  Որոշ զոհերի նույնականացումը դժվարացել է, քանի որ առաջին վագոնի ներսում ջերմաստիճանը հասել է 1300 °C[23]։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարից հետո Հունաստանի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է կազմակերպել, և դեպքի վայր է մեկնել առողջապահության նախարար Թանոս Պլևրիսը[24]։ Նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն ընդհատեց իր այցը Մոլդովա՝ վթարի վայր այցելելու համար՝ նշելով տուժածներին «աջակցություն ցույց տալու» անհրաժեշտությունը[25]։ Վթարից հետո տրանսպորտի նախարար Կոստաս Աքիլեաս Կարամանլիսը հրաժարական է տվել[26]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարից հետո ոստիկանությունը հարցաքննել է երկաթուղային երկու պաշտոնյայի.[27]։ Ոստիկանությունը ձերբակալել է կայարանի պետին և մեղադրել նրան անզգուշությամբ մահ և վնաս պատճառելու մեջ[28]։ Լարիսայի կայարանի աշխատակիցը պնդել է, որ վերընթաց գծից անցումը չի աշխատում[29], և որ գնացքը նախատեսված էր պահել վերին գծում՝ բեռնատար գնացքից խուսափելու համար։ Նա նաև պնդել է, որ գնացքը շարժվել է կարմիր ազդանշանով[30]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարի առիթով, Հունաստանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել՝ բոլոր դրոշները կիսով չափ խոնարհել են, իսկ տոնական միջոցառումները հետաձգվել են[31]։  STASY-ի մետրոյի աշխատողների արհմիությունը կասեցրել է Աթենքի մետրոյում նախատեսված գործադուլը՝ ի հարգանք վթարի զոհերի։  Հունաստանի գնացքների մեքենավարների արհմիության նախագահն ասել է, որ վթարը «չէր լինի, եթե անվտանգության համակարգերը աշխատեին»[32]։

Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի մոտ դրոշները իջեցվել են վթարի առավոտյան[33]։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Թվիթթերում իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին[34]։ Ցավակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը[35]  և Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելը[36]։  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թվիթթերում գրել է. «Ֆրանսիան կանգնած է հույների կողքին»[37]։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահ Սի Ցզինպինը ցավակցական հեռագիր է հղել Սակելարոպուլուին[31]։ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցական հայտարարություն է տարածել՝ տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://nyheder.tv2.dk/udland/2023-03-04-lydfil-afsloerer-kommando-kort-foer-graesk-togulykke-koer-koer (դան.)
  2. Greece train collision: Anger erupts across the country as death toll rises to 46Euronews, 2023.
  3. 3,0 3,1 Panoutsopoulou Magda։ «Greece declares 3 days of national mourning in wake of deadly train crash»։ AA News։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  4. 4,0 4,1 4,2 «2 trains collide in northern Greece, at least 15 killed»։ BNO News (en-US)։ 2023-02-28։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  5. «Dozens killed after two trains collide in Greece»։ BBC News (անգլերեն)։ 2023-03-01։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  6. 6,0 6,1 6,2 «At least 40 dead, scores injured after trains collide in Greece»։ Reuters (անգլերեն)։ 2023-03-01։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  7. Smith Helena (2023-03-01)։ «Greece train crash: at least 40 killed and dozens injured in collision»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  8. (անգլերեն) Greece train crash leaves dozens dead, https://www.dw.com/en/greece-train-crash-leaves-dozens-dead/a-64847983, վերցված է 2023-03-01 
  9. «Ανακοίνωση 1/3/2023»։ Hellenic Train (հունարեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  10. «Crushed carriages lay strewn off tracks after deadly train crash in Greece»։ The Independent։ 2023-03-01։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  11. «Paleofarsalos: 25,000-volt power cables fell into a passing train»։ CNN Greece (Greek)։ 28 February 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  12. (անգլերեն) At least 32 killed, dozens injured in Greece train crash, https://www.youtube.com/watch?v=hj5FnTGI0ng&t=54s, վերցված է 2023-03-01 
  13. «Fiery train crash in Greece kills 29, injures at least 85»։ www.cbsnews.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  14. Carey Alexis (March 1, 2023)։ «Dozens dead after two trains collide in Greece»։ Courier Mail 
  15. «Greece train crash: Survivors describe 'nightmarish seconds'»։ bbc.com/news։ March 1, 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  16. «Greece train crash: Survivors describe 'nightmarish seconds'»։ bbc.com/news։ March 1, 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  17. «Carnage after trains collide near Greek city of Larissa»։ BBC News (en-GB)։ 2023-03-01։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  18. «Greece train collision updates: At least 29 dead, 85 injured»։ ABC News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  19. «At least 32 dead, 85 injured after trains collide in northern Greece»։ Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  20. «32 people dead and 85 injured in a train collision in Greece»։ The Jerusalem Post (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  21. «Fiery Greece train collision kills 32, injures at least 85»։ Associated Press (en-US)։ 2023-02-28։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  22. Hauser Heather, Chen Chris, Liakos Mohammed, Tawfeeq Jennifer (2023-03-01)։ «At least 29 dead, 85 injured as trains collide in Greece»։ CNN (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  23. «Greece train crash: Survivors describe 'nightmarish seconds'»։ bbc.com/news։ March 1, 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  24. «Train accident in Greece kills at least 29»։ Philstar.com։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  25. «Greek president cuts short Moldova trip after train collision»։ Reuters։ March 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  26. «Greek Transport Minister Kostas Karamanlis resigns over deadly train crash»։ Associated Press։ March 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  27. The Associated Press (2023-03-01)։ «Train Crash in Greece Kills at Least 29»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  28. «Greece train crash: Police arrest railroad station master»։ Deutsche Welle։ 1 March 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  29. «Το μοιραίο λάθος του σταθμάρχη Λάρισας που έφερε την τραγωδία»։ ProtoThema (հունարեն)։ 2023-03-01։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  30. «Τραγωδία στα Τέμπη – 36 νεκροί στο χειρότερο σιδηροδρομικό δυστύχημα στην Ελλάδα»։ Athens Transport (հունարեն)։ 2023-03-01։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 2023-03-01 
  31. 31,0 31,1 «At least 36 dead, scores injured as trains collide in Greece»։ CNN։ 1 March 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  32. «Strike action on metro suspended due to deadly train crash»։ eKathimerini։ 1 March 2023։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2023-ին։ Վերցված է 1 March 2023 
  33. EU_Commission (March 2023)։ «Our flags are lowered at half-mast in front of our headquarters in Brussels following the terrible train accident that claimed so many lives last night near Larissa, Greece.» (Թվիթ) 
  34. MinColonna (March 2023)։ «Pensées attristées après le terrible accident de train près de Larissa en #Grèce.» (Թվիթ) 
  35. vonderleyen (March 2023)։ «My thoughts are with the people of Greece after the terrible train accident that claimed so many lives last night near Larissa.» (Թվիթ) 
  36. CharlesMichel (March 2023)։ «My thoughts are with the people of Greece this morning.» (Թվիթ) 
  37. EmmanuelMacron (March 2023)։ «Mes pensées vont aux proches des victimes du terrible accident survenu la nuit dernière près de Larissa. La France se tient aux côtés des Grecs.» (Թվիթ) 
  38. «No: 62, 1 March 2023, Press Release Regarding the Train Crash in Greece»։ mfa.gov.tr։ Ministry of Foreign Affairs։ 1 March 2023։ Վերցված է 1 March 2023։ «We extend our condolences to the relatives of those who lost their lives in this tragic accident as well as to the people and Government of Greece and wish a speedy recovery to the injured.»