Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյունտեր Ռայնդորֆ (հունվարի 26 (փետրվարի 7 ), 1889 [1] , Սանկտ Պետերբուրգ , Ռուսական կայսրություն - մարտի 14 , 1974 (1974-03-14 ) [1] , Տալլին , Էստոնական ԽՍՀ , ԽՍՀՄ ), սովետական գրաֆիկ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1969 թ.)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958 թ.)։ Սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի ուսումնարանում (1905 -1913 թթ.)։ 1920 թվականից ստեղծագործել է Էստոնիայում ։ Դասավանդել է Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1920 -1941 թթ.) և Էստոնական ՍՍՀ Գեղարվեստի ինստիտուտում (1950 -1958 թթ., 1951 թվականից ՝ պրոֆեսոր)։ Մինչև 1941 թվականը ստեղծագործել է հաստոցային և կիրառական գրաֆիկայի բնագավառում, հետագայում դիմել հիմնականում հաստոցային գծանկարին՝ ձգտելով պատկերել Էստոնիայի բնության ընդհանրացված կերպարը («Գիշերը լճի վրա», 1955 թ., Էստոնական ՍՍՀ Գեղարվեստի թանգարան, Տալլին)։ Ստեղծել է նաև Ա․ Ս․ Պուշկինի հեքիաթների պատկերազարդումներ (1946 -1947 թթ., Էստ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1949 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։