Գյուղացի տիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղացի տիկին
թուրքերեն՝ Hanım Köylü
Изображение логотипа
Գյուղացի տիկին հեռուստասերիալի պոստերը
Ժանրսիրային կատակերգություն
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՄուստաֆա Շեվքի Դողան
Գլխավոր
դերերում
Յուսուֆ Չիմ, Գյուլսիմ Իլհան Ալի, Մեհմետ Օզգյուր
ՊրոդյուսերՖարուք Թուրղութ
ՍցենարիստԲայկութ Բադեմ, Ֆիլիզ Էքինջի, Բերկ Ջան Դողան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունGold Film
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV), 1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo

Գյուղացի տիկին (թուրքերեն՝ Hanım Köylü), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ի եթերում 2016 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Յուսուֆ Չիմը, Գյուլսիմ Իլհան Ալին և Մեհմետ Օզգյուր[1]։ Հեռուստասերիալի պրոդյուսերը Ֆարուք Թուրղութն է, իսկ ռեժիսորը՝ Մուստաֆա Շեվքի Դողանը։ Հեռուստասերիալը բաղկացած է 13 սերիաներից, յուրաքանչյուր սերիան մոտ 120 րոպե։ Նկարահանումները տեղի են ունեցել Մարմարիսում, Մուղլայում և Ստամբուլում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի իրադարձությունները կատարվում են մի գյուղում, որը ավանդույթներով և սովորույթներով տարբերվում է մնացած գյուղերից։ Գյուղի բնակիչները այնքան են կապված միմյանց հետ, որ եթե ամուսնացնեն իրենց որդիներին և դստրերին, չեն թողնի նրանց դուրս գալ գյուղի տարածքից։ Եվ հենց սա է գլխավոր հերոսի խնդիրը։ Հիմնական խնդիրը, որը չի թողնում Ֆերիտին (Յուսուֆ Չիմ) ամուսնանալ Գյուլի հետ, այն փաստն է, որ նրանք տարբեր գյուղերից են։ Նա կփորձի պայքարել իր սիրո համար՝ ձևացնելով, թե ինքը նույնպես այդ գյուղից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]