Jump to content

Գլորիա Ֆուերտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Ֆուերտես
իսպ.՝ Gloria Fuertes García
Ծննդյան անունիսպ.՝ Gloria Fuertes García
Ծնվել էհուլիսի 28, 1917(1917-07-28)[1][2][3]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Վախճանվել էնոյեմբերի 27, 1998(1998-11-27)[4][2][3] (81 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և մանկագիր
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերմանկա-պատանեկան գրականություն, մանկական գրականություն և պոեզիա
Գրական ուղղություններPostism? և 50-ականների սերունդ
Պարգևներ
Համատեղ ապրողPhyllis Turnbull?[6]
 Gloria Fuertes Վիքիպահեստում

Գլորիա Ֆուերտես Գարսիա (անգլ.՝ Gloria Fuertes García , հուլիսի 28, 1917(1917-07-28)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - նոյեմբերի 27, 1998(1998-11-27)[4][2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ, հետքաղաքացիական պատերազմի, 50-ականների սերունդների կամ պոստիզմի առաջին իսպանական գրական շարժման հետ կապված մանկական գրքերի հեղինակ։ Առավել հայտնի է դարձել Իսպանիայում 70-ական թվականներին մանկական հեռուստատեսային շոուների հետ համագործակցությունից հետո։ Իր ստեղծագործություններում նա պաշտպանում է տղամարդկանց և կանանց հավասարությունը, պացիֆիզմը և շրջակա միջավայրի համար պայքարը[7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ֆուերտեսը ծնվել է 1917 թվականին Մադրիդում։ Մայրը եղել է դերձակ և բուժքույր, հայրը՝ եկեղեցու աշխատող։ Կանանց մասնագիտական կրթության ինստիտուտում սովորել է սղագրություն, տպագրում և երեխայի խնամք։ Գրականության նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է հինգ տարեկան հասակից, երբ սկսեց գրել և պատկերազարդել պատմություններ։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ընտանիքը չի աջակցել իրեն, իսկ մայրը կպատժեր իրեն, եթե գիրքը ձեռքին տեսներ[9]։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է տասնչորս տարեկանում՝ «Մանկություն, երիտասարդություն, ծերություն» (Niñez, Juventud, Vejez), տասնյոթ տարեկանում՝ բանաստեղծությունների առաջին գրքույկը։ 1934 թվականից աշխատել է որպես հաշվապահ, քարտուղար և երկար ժամանակ այս աշխատանքները համատեղել երեխաների համար գրելու պատմություններ, թատերական պիեսներ, պոեզիա։ Չնայած Գլորիան միշտ նշել է, որ «ինքնուս է», նրա անունը կապված է երկու գրական շարժումների հետ՝ 50-ամյա սերունդ և Պոստիզմ։ Ֆուերտեսի համար հումորը իրականությունը կառուցելու և ճշմարտությունը բացահայտելու քննադատական ձև է։ Քաղաքացիական պատերազմը խորը տպավորություն է թողել նրա վրա, և Ֆուերտեսի ստեղծագործություններում առկա են հակա-պատերազմը և բողոքը քաղաքակրթության անհեթեթության դեմ։ Ինչպես Ֆուերտեսն է ասում, «Առանց պատերազմի ողբերգության, ես երբեք բանաստեղծություններ չէի գրի»։ Պատերազմի արդյունքում Ֆուերտեսի ստեղծագործությունները բնութագրվում են հեգնանքով, կապված համընդհանուր հարցերի հետ, ինչպիսիք են սերը, ցավը, մահը և միայնությունը։

1940-1953 թվականներին Ֆուերտեսն աշխատել է մանկական ամսագրերում՝ Pelayos, Chicos, Chicas, Chiquitito, «Flechas y Pelayos», «Arriba» թերթում։ Պատանի ընթերցողների շրջանում հասել է մեծ ճանաչման։

Մանկական գրականության հանդեպ նվիրվածությամբ լի 1951 թվականին Մարիա Դոլորեսի և Ադելաիդա Լասանտասի հետ միասին հիմնադրել են, որը ստեղծել է "Verses in Skirts" խումբը, որը կազմակերպել է համերգներ և պոեզիայի ընթերցումներ՝ համագործակցելով մեծահասակների ամսագրերի հետ։ 1950-1954 թվականներին ստեղծել և ղեկավարել է Archer պոեզիայի ամսագիրը Անտոնիո Գալայի, Խուլիո Մարիսկալի և Ռաֆայել Միրի հետ միասին[10]։

1955-1960 թվականներին Մադրիդի միջազգային ինստիտուտում սովորել է գրադարանագիտություն և անգլերեն։ 1961 թվականին արժանացել է Ֆուլբրայթ կրթաթոշակ՝ իսպաներեն գրականություն դասավանդելու Միացյալ Նահանգների Բաքնելի համալսարանում, ապա դասավանդել է Մերի Բոլդվին քոլեջում և Բրին Մար քոլեջում և մինչև 1963 թվականը Միջազգային ինստիտուտում ամերիկացիներին իսպաներեն է դասավանդել։ 1972 թվականին Խուան Մարչ մանկական գրականության հիմնադրամից ստացել է կրթաթոշակ։

Ֆուերտեսը եղել է մոլի ծխող։ Նա մահացել է թոքերի քաղցկեղից 1998 թվականի նոյեմբերի 27-ին։ Թաղված է Մադրիդի հարավային գերեզմանոցում։ 2001 թվականին նրա մասունքները տեղափոխել են La Paz of Alcobendas (Մադրիդ) գերեզմանատուն։ Իր հարստությունը թողել է կաթոլիկ մանկատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Canciones para niños (1956)
  • Villancicos (1956)
  • Cangura para todo (1968). Mención de honor en el Premio Hans Christian Andersen de literatura infantil.
  • Don Pato y Don Pito (1970)
  • Aurora, Brígida y Carlos (1970)
  • La pájara pinta (1972)
  • "La Oca Loca" (1977)
  • El camello cojito (1978)
  • El hada acaramelada (1973)
  • La gata chundarata y otros cuentos (1974)
  • El dragón tragón (1978)
  • La momia tiene catarro (1978)
  • El libro loco. De todo un poco (1981)
  • El perro que no sabía ladrar (1982)
  • El abecedario de don Hilario (1983)
  • El burro y la escuela (1987)
  • Trabalenguas para que se trabe tu lengua (1988)
  • El cocinero distraído (1994)
  • La princesa que quería ser pobre (1942)
  • El chinito Chin-cha-té (1955)
  • Petra, un señor pregunta por ti (1970)
  • Las tres reinas magas (1978)

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Un globo, dos globos, tres globos
  • La mansión de los Plaff
  • La cometa blanca
  • Big Vand
  • Los pequeños niños atacan de nuevo

Մեծահասակների գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Isla ignorada (1950)
  • Antología y poemas del suburbio (1954)
  • Aconsejo beber hilo (1954)
  • Todo asusta Caracas (1958). Primera mención del Concurso Internacional de Poesía Lírica Hispana
  • Que estás en la tierra (1962)
  • Ni tiro, ni veneno, ni navaja (1965). Premio Guipúzcoa
  • Poeta de guardia (1968)
  • Cómo atar los bigotes del tigre (1969). Accésit premio Vizcaya
  • Antología poética (1950-1969)
  • Sola en la sala (1973)
  • Cuando amas aprendes geografía (1973)
  • Obras incompletas (1980)
  • Historia de Gloria: (amor, humor y desamor) (1983)
  • Mujer de verso en pecho (1983)
  • Pecábamos como ángeles (1997)
  • Glorierías (1999)
  • Es difícil ser feliz una tarde (2005)
  • El Rastro (2006) Relatos
  • Se beben la luz (2008)
  • Los brazos desiertos (2009)
  • El caserón de la loca (2010) (theatre)
  • Poemas prácticos más que teóricos (2011)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://cervanteschico.ayto-alcaladehenares.es/wp-content/uploads/2022/06/libro-25-aniversario-cervantes-chico.pdf
  6. https://www.vanitatis.elconfidencial.com/famosos/2018-11-27/gloria-fuertes-amor-hispanista-phyllis-turnbull_1669354/
  7. EFE (1998 թ․ նոյեմբերի 28). «La lectura de poemas pone un acento entrañable al entierro de Gloria Fuertes». El Mundo (իսպաներեն). Madrid. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  8. Nash, Elizabeth (1998 թ․ դեկտեմբերի 1). «Obituary: Gloria Fuertes». Independent. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Fuertes, Gloria (2017). De Cascante, Jorge (ed.). El libro de Gloria Fuertes. Antología de poemas y vida. Blackie Books. էջ 17. ISBN 9788416290734.
  10. «Biografía». Fundación Gloria Fuertes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Ֆուերտես» հոդվածին։