Գլոբբինգ
ԳԼՈԲԲԻՆԳ «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ | |
---|---|
Տեսակ | Միջազգային օնլայն գնումների հարթակ |
Հիմնադրված է | 2015թ. |
Հիմնադիր | Դավիթ Հարությունյան |
Երկիր | Հայաստան Ուզբեկստան Ղազախստան |
Տնօրեն | Շուշանիկ Հարությունյան |
Կարգախոս | Know No Boundaries |
Գլոբբինգ (Globbing, Global Shipping Inc.), միջազգային գնումների հարթակ, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել արտասահմանյան խանութներից և դրանք ստանալ Հայաստանում։ Հիմնադրվելով 2015 թվականին։ Ունի 150-ից ավել աշխատակից, պահեստներ ութ երկրներում(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄԷ, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան), գլխամաս ու մասնաճյուղեր Հայաստանում և ամենամեծ լոքերների ցանը(մոտ՝ 140 լոքեր և 3800 պահատուփ)[1][2]։
Ունի 750,000-ից ավել գրանցված օգտատեր և մինչ օրս առաքել է 7 միլիոն 300,000-ից ավել ծանրոց[3]։
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի Ask.com-ը և Insider.com-ը ընկերությանը համեմատել են «Ամազոն»-ի հետ` ներկայացնելով, թե ինչով է հայկական ընկերությունը գերազանցում «Ամազոն»-ին։
Հեղինակավոր կայքերը, մասնավորապես, անդրադարձել են Կովկասում էլեկտրոնային առևտրի ոլորտի զարգացմանը` նկատելով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով, այդ տարի գնորդներն առցանց գնումների վրա ծախսել են մոտ 900 մլրդ դոլարով ավելի, քան նախորդ երկու տարիներին[4]։
2022 թվականի «սև ուրբաթի» օրերին Globbing-ի միջոցով կատարվել է 280,000-ից ավելի գնում, որից 100,000-ը՝ Հայաստանից[5]։
Ընկերությունը 2023թ.-ի ընթացքում կարողացել է ապահովել օրական 18940 ծանրոց հանձնելու հնարավորություն, «սև ուրբաթ»-ի ժամանակ գրանցել է գնումների 37% աճ, իսկ պահեստ առաքված ծանրոցների գրանցումը տևել է մոտ 4 ժամ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գլոբբինգ ՍՊԸ | WorkNet.am». www.worknet.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Ամենաինովացիոն լոքերների ցանցը տարածաշրջանում». onlineshoppingnetwork.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «globbing.meta.about.ogTitle». am.globbing.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Հանրահայտ Ask.com-ը և Insider.com-ը զուգահեռներ են անցկացրել «Ամազոն»-ի և «Գլոբբինգ»-ի միջև` բացահայտելով` ինչով է հայկական ընկերությունը գերազանցում «Ամազոն»-ին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Հայաստանցիների պատվերները սև ուրբաթի շրջանակում. Ռեկորդներ Amazon-ում և Globbing-ում». PanARMENIAN.Net. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Instagram | Globbing Armenia». www.instagram.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.