Գլյուկոզա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլյուկոզա
Natalia Ionova (Glukoza).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Глюкоза
Նաև հայտնի է որպես Глюк’oZа
Ծնվել է հունիսի 7, 1986 (31 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ժանրեր Փոփ, փոփ ռոք, ռեփ, էլեկտրոփոփ
Մասնագիտություն երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, երգերի հեղինակ, պարուհի
Լեյբլ Մոնոլիտ ռեկորդս, Գլյուկոզա փրոդաքշն

Գլյուկոզա (ռուս.՝ Глюкоза, անունը նաև գրվում է Глюк’oZa, իսկական անունը՝ Նատալյա Իլյինիչնա Չիստյակովա-Իոնովա, հունիսի 7, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3], Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[4][3] և Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հաղորդավարուհի, MTV EMA 2003 մրցանակակիր։ Նրա «Глюк'oZa Nostra» երաժշտական ալբոմը դարձել է միջազգային հիթ, իսկ «Невеста» և «Ненавижу» սինգլներն առաջատար են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հիթ-շքերթներում։

Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Իոնովան ծնվել է 1986 թվականի հունիսի 7-ին Մոսկվայում: Բաց աղբյուրներում կա այն տեղեկությունը, որ երգչուհու ծննդավայրը Սիզրան քաղաքն է[5][6][7][8], սակայն երգչուհու[9] և նրա PR-մենեջերի խոսքերով դա չի համապատասխանում իրականությանը, իսկ Սիզրանի մասին հորինվածը եղել է Գլյուկոզայի PR-ընկերության մի մասը և լեգենդ երաժշտական շուկայում նոր արտիստի հայտնվելու մասին։

Նատալյայի ծնողներն են Տատյանա Միխայլովնա Իոնովան և Իլյա Յեփիմովիչ Իոնովը։ Հարցազրույցներից մեկում Նատալյան ասել է, որ նրանք երկուսն էլ եղել են ծրագրավորողներ[10], մյուսում, որ նրա հայրը եղել է ճարտարապետ, իսկ մայրը «վաճառող-կազմակերպիչ-գանձապահ»[11]: Ավագ քույրը՝ Ալեքսանդրա Սիդորովան, խոհարար-հրուշակագործ էր, տատը՝ Լիդիա Միխայլովնան էր, իսկ նախապապը՝ Կիրիլ Աֆանեսևիչ Իոնով արհեստավորն էր։

1993 թվականին՝ 7 տարեկան հասակում, սկսել է հաճախել երաժշտական դպրոց՝ ֆորտեպիանոյի դասերի, իսկ 8 տարեկանում թողել է։ Մանուկ հասակում հաճախել է բազմաթիվ դպրոցական պարապմունքների՝ շախմատից մինչև բալետ[5]: Նատալյան հաճախել է Մոսկվայի № 308 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է մինչև 9-րդ դասարանը։ 2001 թվականին տեղափոխվել է Մոսկվայի № 17 երեկոյան դպրոց, որտեղ ավարտել է 10-րդ ու 11-րդ դասարանները։

11 տարեկան հասակում Նատալյան անցավ առաջին ալիքի «Երալաշ»[6] մանկական հեռուստաթերթի լսումների փուլը։ Հաջորդ տարիներին Նատալյան մասնակցել է հեռուստաթերթի մի քանի սերիաներում, այդ թվում նաև «Поганки»-ում՝ 1997 թվականին: Այդ հեռուստաթերթից է նաև սկսվել t.A.T.u.-ի, Յուլյա Վոլկովայի, Smash-ի, Սերգեյ Լազարևի, Վլադ Տոպալովի, ինչպես նաև դերասան Ալեքսանդր Գոլովինի կարիերան։

1999 թվականին երգչուհին նկարահանվել է «Война принцессы» ֆիլմում, որը թողարկվել է 2013 թվականին: 2002 թվականին Նատալյան մասնակցել է Յուրիա Շատունովայի «Детство» տեսահոլովակում[7]: 2001 թվականին Նատալյան ձայնագրել է իր առաջին՝ «Шуга» սինգլը[8], որը իր ընտանիքի հետ միասին հրատարակել է ինտերնետում։ Մաքսիմ Ֆադեևն, գտնելով այդ երգը, կապնվեց նրա հետ՝ ցանկանալով համագործակցել։ Հետո Նատալյան պայմանագիր է ստորագրել «Մոնոլիտ» ընկերության հետ, որի հիմնադիրն էր Մաքսիմ Ֆադեևը։

Դրան հաջորդել է ալբոմի ձայնագրությունը և շրջագայությունը ամբողջ երկրով։

«Глюк’OZA» նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Նատալյան ծանոթացավ Մաքսիմ Ֆադեև պրոդյուսերի հետ, ով կազմավորեց «Глюк’OZA» խումբը, որտեղ Իոնովան դարձավ մենակատար։ Ամանորի նախօրյակին (2001-2002 թվականներ), «Էլֆ» պրոդյուսերական կենտրոնում, որը զբաղվում էր Մաքսիմ Ֆադեևի պրոդյուսերական գործերով, հայտնվեց սկավառակ, որի վրա մարկերով գրված էր՝ Глюк’Оza «Шуга»: Երգը հայտնվել էր մի քանի ռադիոկայանների եթերում, բայց Մոսկվայում ոչ ոք այդ երգին ուշադրություն չէր դարձնում։ Դրան գումարած «Шуга»-ն հայտնվել էր կիևյան «Մեր ռադիոյի» «Լավագույն տաս» երգերի ցանկում, որտեղ ոչ ոք չգիտեր անգամ նախագծի անվանումը։ Ուշացումով մոսկովյան լեյբլներն սկսեցին փնտրել Գլյուկոզային, որպեսզի ստորագրեն պայմանագիր։ Ամենավստահելին եղավ «Մոնոլիտ ռեկորդս» լեյբլը, որի մենեջերներն բացահայտեցին, որ նախագիծն շատ մեծ կապ ունի Մաքսիմ Ֆադեևի հետ։ 2002 թվականի մարտին լեյբլի հետ ստորագրվեց պայմանագիր։

Պրոդյուսերական գործում Գլյուկոզայի ու Մաքսիմ Ֆեդեևի միջև հայտնաբերվեցին նման տեսանկյուններ՝ «Վերցնում ենք սկզբնական հումքը և զտում ավելորդությունները»:

Aquote1.png Հյուրախաղեր գնալ չեմ պատրաստվում, լինել փայլուն թերթերի շապիկին՝ ինձ անհրաժե՞շտ է. Այս բոլոր հարցազրույցներն, եթերներն կեղծ են! Ես ապրում եմ ինտերնետում![12] Aquote2.png


Aquote1.png Չկա ավելի լավ բան, քան աղջկա 3D պատկերն պատկերել վիրտուալ միջավայրում, որը Մաքսիմը երբեք չէր մտածել: Շատ եմ սիրում Մասյանյուին: Մենք նրա հետ ինչ-որ բանով նման ենք, բայց ամբողջովին ես այդպիսինը չեմ: Իսկ Gorillaz-ը՝ արդեն գնացինք: Aquote2.png


Եվ նկարել է ինքն իրեն։ Պրոֆեսիոնալ դիզայներներն ու նկարիչներն ուղակի ուղղեցին այդ կերպարը։ «Ненавижу»-ն Գլյուկոզայի դեբյուտային տեսահոլովակն է, որի հիման վրա մի ամբողջ մուլտիպլիկացիոն սերիալ է նկարահանվել։

Глюк’oZа-ն հասարակ երգչուհի չէ, նրա անունով է կոչվել մի խումբ, որ հանդես է գալիս փոփ-փանկի ոճում։ Միայն 2003 թվականի հունիսին լսողներն կարողացան տեսնել Գլյուկոզային։ Երգչուհու երևալը տեղի ունեցավ «Աստղերի ֆաբրիկա» համերգի եզրափակչում, որի պրոդյուսերն էր Մաքսիմ Ֆադեևը։

Գլյուկոզայի երգերն զբաղեցրել են առաջին հորիզոնականներն ազգային հիթ-շքերթներում, իսկ երգչուհին արժանացել է բազմաթիվ պարգևների։ 2003 թվականին անիմացիոն Глюк’oZа-ն դարձել է Rambler ինտերնետային կայքի տարվա կերպարը։ Նախագծի հիմքի վրա ստեղծվեց խաղ, որի կերպարները խմբի անդամներն էին։

2003 թվականի մայիսի վերջին թողարկվեց Գլյուկոզայի «Глюк’oZa Nostra» դեբյուտային ալբոմը, որում ներառված էին 10 երգեր։ Երկրորդ ալբոմը՝ «Москва»-ն, թողարկվել է 2005 թվականին, որում ներառված էին 10 երգեր և տեսահոլովակ՝ «Швайне» երգի հիման վրա։ Երկու ալբոմներն էլ հաջողված էին, իսկ երգերն անգամ հիմա լսվում են ռադիոկայաններով։ Ամուսնությունից հետո Նատալյան ոչ երկար ժամանակով թողեց բեմը։

«Глюк’OZA»-յի վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի վերջին Глюк’oZа-ն վերադարձավ ասպարեզ և Մաքսիմ Ֆադեևի հետ միասին բացեց «Գլյուկոզա Փրոդաքշն» ընկերությունը։

2008 թվականի հունվարին Глюк’oZа-ն ձայնագրեց «Бабочки» երգը, որի հիման վրա նկարվեց տեսահոլովակ։ 2008 թվականի գարնանը հիթ-շքերթում ավելացավ մի նոր երգ՝ «Танцуй, Россия!»-ն։ 2008 թվականի հուլիսին Յուրմալայում ընթացող «Նոր Ալիք» փառատոնին, Глюк’оZа-ն հանդես եկավ իր նոր՝ «Сицилия» կոմպոզիցիայով, որն իրենից ներկայացնում էր դուետ Մաքսիմ Ֆադեևի հետ։ 2008 թվականի հոկտեմբերին բացվում է երգչուհու նոր պաշտոնական էջը՝ www.gluk.ru-ն։ 2008 թվականի վերջին երաժշտական ալիքների ցանկում հայտնվեց Գլյուկոզայի «Дочка» տեսահոլովակը։ Նոր անիմացիոն տեսահոլովակում հայտնվեց Глюк’oZa հայտարարությունը, ինչպես նաև փոքրիկ Գլյուն, որը հիմնված էր Նատալյայի դստեր՝ Լիդիայի կերպարի հիման վրա։ Տեսահոլովակում շիկահերներն փրկում են երկրագունդը ալյմոլորակային զավթիչներից։ 2008 թվականին հրատարակվեց «Գլյուկոզան և վամպիրների արքայազնը» գիրքը, որի հեղինակն է Աննա Գուրովան։

2008 թվականի ամռանը թողարկվեց Գլյուկոզայի նոր «Деньги» սինգլը, դառնալով, երգչուհու խոսքերով, «ճարպոտ ստորակետ» իր գործում։ Արդեն աշնանը Նատալյան հայտարարեց իր տեսքի փոփոխության մասին։ Ջինսերն, շապիկներն, մեծ կոշիկներն, ինչպես նաև հումորային երգերն մնացին անցյալում։ Երկրպագուներն տեսան նոր կանացի ու մեծացած Глюк’oZa-յին։ Տարվա վերջում որոշակի կառույցներ Глюк’oZa-յին համալրեցին ամենաոճային, գեղեցիկ ու պայծառ երգիչների շարքերը։

2010 թվականի մարտին եղավ «Вот такая любовь» երգի պրեմիերան։ Глюк’oZa-յի համար անսպասելի լսողությունն ու շփոթմունքների առաջացնող տեքստն համոզեցին նրան ուշադրություն դարձնել նոր երգի վրա։ 2010 թվականի ամռանը երգչուհին նկարահանեց «High sign» երգի հիման վրա տեսահոլովակ։ Այդ երգերն երգչուհու համար գրել էին գերմանացի հեղինակներ։ Այդ երգի ռուսերեն տարբերակը կոչվում է «Взмах», որի խոսքերի հեղինակն է Նատալյայի ամուսինը՝ Ալեքսանդր Չիստյակովը։ 2010 թվականի աշնանը Глюк’oZа-ն նկարահանեց «Как в детстве» երգի հիման վրա տեսահոլովակ։

2011 թվականի հունվարի 31-ին tophit.ru կայքում տեղի ունեցավ «Hign sign»-ի պրեմիերան։ Փետրվարին լույս տեսավ «Взмах» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ 2011 թվականի ապրիլի 18-ին թողարկվեց հաջորդ՝ «Хочу мужчину (Сука Гага)» երգը, որի խոսքերի հեղինակն էր երգչուհու ամուսինը։ 2011 թվականի ապրիլին «Б2» ակումբում տեղի ունեցավ երգչուհու մենահամերգը՝ «NOWБой» անվանմամբ։ Հենց այդտեղ էլ ցուցադրվեց նրա շոուն՝ 3D ձևաչափով։ 2011 թվականի մայիսի 30-ին երաժշտական ալիքներում և ինտերնետում հայտնվում է «Хочу мужчину» երգի տեսահոլովակը։ Գլխավոր տղամարդ հերոսի դերում նկարվել էր հայտնի դերասան Թիմուր Բատրուտդինովը։ 2011 թվականի հունիսին բացվում է երգչուհու նոր պաշտոնական էջը՝ www.glukoza.com-ը։ 2011 թվականի հուլիսին պարային ռադիոկայանների եթերում հայտնվում է «Хочу мужчину» երգի ռեմիքսը, որը արված էր DFM դիջեյների կողմից ամառվա համար։

2011 թվականի սեպտեմբերի 10-ին «Ռուսական ռադիոյով» տեղի ունեցավ «Следы слёз» երգի պրեմիերան, որի բառերի հեղինակն էր հենց ինքը Глюк’oZa-ն։ Երաժշտության հեղինակն էր Արտեմ Ֆադեևը։ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին Глюк’oZa-ն թողարկեց «Следы слёз» երգի հիման վրա տեսահոլովակը, որով հենց սկսվեց Գլյու աղջկա պատմությունը դոբերման շնով։

«Транс-ФОРМА»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 18-ին հայտարարվեց, որ նոր ալբոմը կկոչվի «Транс-ФОРМА»[13]: 2011 թվականի հոկտեմբերին վաճառքի հանձնվեցին Blu-ray և DVD համերգային ծրագրով՝ «NOWБОЙ» անվանմամբ։ Համերգի առանձնահատկությունը նրանում էր, որ առաջին անգամ Ռուսաստանի երաժշտության պատմության մեջ հանդիսատեսը կարող էր տեսնել ոչ թե սովորական, այլ 3D շոու։

Բացի հին հիթերից, ծրագրում ներառվեցին նոր կոմպոզիցիաներ՝ «Транс-ФОРМА» ալբոմից։ 2011 թվականի նոյեմբերի 10-ին ալբոմը լույս աշխարհ եկավ։ Ալբոմում ներառվեցին ինչպես բացարձակ նոր, այնպես էլ արդեն սիրված «Взмах», «Вот такая любовь», «Следы слез», «Танцуй, Россия», «Бабочки», «Хочу мужчину» և «Дочка» երգերը։ Ինչպես նաև սկավառակին ներկայացված են «Наигрались», «Мой порок», «Фрик», «Выстрел в спину», «Как в детстве» և 4 լեզվանի՝ Sugar, High Sign, Schweine ու Forget you not կոմպոզիցիաներն։ Транс-ФОРМА անվանումն Գլյուկոզան մտածել է երկրպագուների հետ։

Aquote1.png Ես արդեն ասել եմ, որ հին Գլյուկոզան արդեն չկա, ես փոխվում եմ՝ փոխակերպվում: Երգը նույնպես փոխվում է: Այս ալբոմում կան ինչպես բոլորին հայտնի, այնպես էլ այնպիսի երգեր, որոնք, ըստ ինձ, իմ կարիերայի նոր ուղղությունն են՝ պարային և ավելի անամոթ ձայնով: Հերիք է շատ էլեկտրոնիկա: Կա փոփ-փանկ «Выстрел в спину», կա R’n’B «Вот такая любовь», էլեկտրոնային դենսն «Фрик» և «Наигрались»: Երաժշտությունն գրել են մի քանի կոմպոզիտորներ՝ Մաքս Ֆադեևը, Արտեմ Ֆադեևը, Գյունտեր Գրաֆը: Վերադաշնակումներն նույնպես տարբեր են: Ըստ ինձ, հետաքրքիր է ստացվել: Իսկ ալբոմի կարգախոսը ես վերցրել եմ Բիյոնսեից՝ Who run the world? Girls!, կամ «Աղջիկներն կառավարում են» Aquote2.png


Գլյուկոզան ընդունեց, որ նոր ալբոմը կմատուցի նրան մի նոր կողմից։

Aquote1.png Թվում է, թե Գլյուկոզայի հմայքը այդպիսինն է: Ես սկսվել եմ մուլտֆիլմից և առանց ընկերուհու չեմ կարող: Այդ աղջիկը եղել է ինձ և իմ բնավորությանը նման այդ ժամանակ: Իսկ վերակենդանացած աշխատանքը մենք անվանում ենք Քիբեր Գլյու: Եվ դա ռոբոտ-տնային տնտեսուհի չէ, այլ ժամանակակից աղջիկ՝ անամոթ, սեքսուալ ու լարված, ամուր ձևերով, երկաթե նյարդերով, կապով սարդոստային հետ և բաց հայացքով... Այդ ամենն իրոք իմ հոգով է և համընկնում է իմ զգացողության և այն բանի հետ, ինչպիսինն ես ինքս ինձ ուզում եմ տեսնել: Ըստ ինձ, յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ իրեն ուզում է տեսնել այդպիսինը: Քիբեր Գլյուն կդառնա իմ նոր ալբոմի խորհրդանիշը և շուտով կհայտնվի ինձ հետ տեսահոլովակներում: Բայց անիմացիոն տեսահոլովակներն այլևս չեն լինի: Կապրենք, ինչպես իրականում: Aquote2.png


2011 թվականի նոյեմբերի 24-ին, երգչուհու երկար բացակայությունից հետո, բեմում տեղի ունեցավ բաց համերգ, որում Глюк’oZa-ն կատարեց արդեն սիրված հիթեր, ինչպես նաև նոր «Транс-ФОРМА» ալբոմի բոլորովին նոր երգերն։

2012 թվականի հունվարին տեղի ունեցավ «Мой порок» երգի տեսահոլովակի պրեմիերան՝ YouTube-ում՝ ELLO ալիքով։ Մինչև պրեմիերան աղմուկ բարձրացնելով՝ «Мой порок»-ը դարձավ երգչուհու վերջին ժամանակների ամենապրովոկացիոն երգերից մեկը։ Տեսահոլովակի սյուժեում երգչուհին գնտնվում է ինքնապարփակ տարածության կենտրոնում, որի բոլոր կողմերում կան սենյակներ, որ նայում են գաղտնի պատուհաններից։ Այդ պատուհաններում երևում են տարբեր մարդիկ, ովքեր հետևում են գեղեցկուհուն։ Տեսահոլովակի նկարահանումներն եղել են դեկտեմբերին։ Տեսահոլովակի սյուժեն խիստ գաղտնի էր պահվում, նկարահանվող սենյակը ստորագրել էր համաձայնագիր տեսահոլովակի նկարահանման համար։ Երգչուհին այսպես է արտահայտվել տեսահոլովակի մասին՝ «Մենք նկարել ենք այն այնպիսինն, ինչպիսինն տեսել ենք այդ ժամանակ: Այո, մենք հասկանում ենք, որ տեսահոլովակը կարող է լինել ձախողում՝ TV-եթերների աչքում, բայց մենք ռիսկի դիմեցինք: Ինչ արժի „Вот такая любовь“-ը, որը չենք վերցրել խոսքերում գտնվող «կոկային» բառից, ինչպես նաև թեթև այլասերվածությունից տեսահոլովակում: Դա հիմարություն է: Հիմա հեռուստացույցով ինչ ասես թե չեն ցույց տալիս... Բայց այդ ժամանակ „Вот такая любовь“-ը դարձավ հիթ ինտերնետում, որը ինձ վստահություն ներշնչեց, որ ինտերնետը հիմա մեկն է գերակայության հրապարակներից: Ի սկզբանե „Мой порок“-ը պլանավորված չէր, որպես սուպեր սկանդալային, բայց նկարահանումների ընթացքում ստեղծվեց արվեստային քաոս, մենք շեղվեցինք սյուժեից և ստացվեց այն, ինչ ստացվեց»: Հաշվի չառնելով Глюк'oZa-յի վտանգավորությունը, Ռուսաստանի և Ուկրաինայի հեռուստաալիքներն հրապարակեցին «Мой порок»-ը:

2012 թվականի ապրիլին Глюк’oZa-ն ցուցադրեց նոր տեսահոլովակ՝ «Ко$ка» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է Ալան Բադոևը, ով նկարահանել էր տեսահոլովակ «Бабочки» երգի հիման վրա:

Կարիերան՝ Глюк’oZa նախագծից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Նատալյան դառնում է СТС հեռուստաալիքի «Детские шалости» ծրագրի համահեղինակ, իսկ հետո հաղորդավարուհի: 2009 թվականի գարնանը այդ ծրագրի պայմանագիրը երկարացվեց: Հիմա ծրագիրը եթեր չի հեռարձակվում:

Նատալյան հնչյունավորել է Նենսի Դրյու խաղերի շարքի 4 խաղերը՝ Curse of Blackmoor Manor, The Secret of Shadow Ranch, Secret of the Old Clock, Last Train to Blue Moon Canyon[14]: 2009 թվականի էկրան է բարձրանում «Հրեշներն օտարականների դեմ» մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսի՝ Գիգանտիկայի դերը հնչյունավորել է Նատալյան:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 17-ին Նատալյան ամուսնացել է գործարար Ալեքսանդր Չիստյակովի հետ (ծնվել է 1973 թվականի հունվարի 25-ին), ով Ruspetro նավթի ընկերության համատերն է, ՕԱՕ «ՖՍԿ ԵԷՍ»-ի ապագա թոփ-մենեջերը[15][16]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Թողարկման ամսաթիվ Ձևաչափ Վաճառք
1
Глюк'oZa Nostra 2003 թվականի մայիսի 27 CD 1.400.000 պատճեն[17]
Глюк'oZa Nostra (Подарочное издание) CD
2
Москва 2005 թվականի հունիսի 9 CD -
Москва (подарочное издание) 2005 թվականի հունիսի 9 CD
3
Транс-ФОРМА 2011 թվականի նոյեմբերի 10 Цифровой релиз -
CD
CD (Digipack)

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Ненавижу
  • 2003 - Невеста
  • 2003 - Малыш
  • 2004 - Карина
  • 2004 - Жениха хотела (feat. Վերկա Սերդյուչկա)
  • 2004 - Ой-oй
  • 2004 - Снег идёт
  • 2005 - Швайне
  • 2005 - Юра
  • 2005 - Москва
  • 2006 - Свадьба
  • 2006 - Сашок
  • 2007 - Бабочки
  • 2008 - Танцуй, Россия!!!
  • 2008 - Дочка
  • 2009 - Деньги
  • 2010 - Вот такая любовь
  • 2010 - Как в детстве
  • 2011 - Взмах
  • 2011 - Хочу мужчину
  • 2011 - Следы слёз
  • 2012 - Мой порок
  • 2012 - Ко$ка (Կատու)
  • 2012 - Возьми меня за руку
  • 2013 - Бабочки (feat. Սմոկի Մո)
  • 2013 - Хочешь сделать мне больно?
  • 2014 - Зачем?
  • 2015 - Пой мне, ветер

Վիդեոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2002 թվական «Ненавижу» Մարատ Չերկասով «Глюк’оZa Nostra»
2003 թվական «Невеста» Անդրեյ Եվդոկիմով «Глюк’оZa Nostra»
2003 թվական «Глюк’оZa Nostra» Անդրեյ Եվդոկիմով «Глюк’оZa Nostra»
2004 թվական «Ой-oй» («Между нами любовь») Մաքսիմ Ֆադեև «Москва»
2004 թվական «Снег идёт» Անդրեյ Եվդոկիմով «Москва»
2005 թվական «Швайне» Անդրեյ Եվդոկիմով «Москва»
2005 թվական «Москва» Մաքսիմ Ֆադեև «Москва»
2006 թվական «Свадьба» Անդրեյ Եվդոկիմով «Зачем»
2008 թվական «Бабочки» Ալան Բադոև «Транс-ФОРМА»
2008 թվական «Танцуй, Россия!!!» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2008 թվական «Дочка» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2009 թվական «Деньги» Մաքսիմ Ֆադեև TBA
2010 թվական «Вот такая любовь» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2010 թվական «Как в детстве» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2011 թվական «Взмах/High sign» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2011 թվական «Хочу мужчину» Յուրի Կուրոխտին «Транс-ФОРМА»
2011 թվական «Следы слёз» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2012 թվական «Мой порок» Մաքսիմ Ֆադեև «Транс-ФОРМА»
2012 թվական «Ко$ка (Կատու)» Ալան Բադոև «Зачем»
2012 թվական «Возьми меня за руку» Մաքսիմ Ֆադոև «Зачем»
2013 թվական «Бабочки» (feat. Սմոկի Մո) Օլեգ Չերվոնյակ «Младший» (Սմոկի Մոյի ալբոմ)
«TBA»
2013 թվական «Хочешь сделать мне больно» Մաքսիմ Ֆադեև «Зачем»
2014 թվական «Зачем» «Зачем»

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի շրջագայություններ

Հեռուստաելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստացույցին Նատալյային կարելի էր տեսնել հետևյալ նախագծերում.

  • 2004 «Я шагаю по Москве» (Գիշեր՝ Disco ոճով);
  • 2005 «По кличке Шапокляк» (Գիշեր մանկության ոճով);
  • 2006 «Я его ищу» (Իվանուշկի International, Տարելիցային համերգ);
  • 2006, օգոստոսի 15 «Маленький принц» (Գիշեր՝ Միքայել Տարիվերդիևի հիշատակին);
  • 2007 ամանորյա համերգներ «Ночь в стиле детства» և «Ночь в стиле Disco»;
  • 2008 «Тучи в голубом» (Օճառային օպերայի ցնորք);
  • Ինչպես նաև նա «Детские шалости» և «Золушка 2.0» ծրագրերի հաղորդավարուհին էր;
  • «Звёзды на льду»-ում գեղասահորդ Անտոն Սուխարուլիձեի զույգն էր;
  • 2012 «Танцы со звездами» Եվգենի Պապունաշվիլիյի զույգն էր, որտեղ դարձավ հաղթող;
  • 2012 «Новогодняя ночь на Первом (Оливье шоу-2013)» հանդես եկավ Յուլյա Կովալչուկի, Յուլյա Սավիչևայի և Սաթի Կազանովայի հետ՝ «Танцуй, Россия!» երգով;
  • 2013 «Вечерний Ургант» Սմոկի Մոյի հետ կատարեց «Бабочки» երգը՝ «Младший» ալբոմի;
  • Խաղացել է «Хорошие шутки»-ում

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - «Золотой граммофон» ազգային երաժշտական մրցանակ՝ «Невеста» երգի համար
  • 2003 - «MTV EMA» մրցանակի հաղթող՝ «Լավագույն ռուս կատարող» անվանակարգում
  • 2003 - «Песня года» երաժշտական փառատոնին լաուրեատ՝ «Невеста» երգի համար
  • 2004 - «Золотой граммофон» ազգային երաժշտական մրցանակ՝ «Жениха хотела» երգի համար
  • 2004 - «Золотой граммофон» ազգային երաժշտական մրցանակ՝ «Ой, ой» երգի համար
  • 2004 - «Премия Рекордъ» մրցանակի հաղթող՝ «Տարվա դեբյուտ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերում
  • 2004 - «премия Муз-ТВ» երաժշտական մրցանակի հաղթող՝ «Տարվա ճեղքվածք» անվանակարգում
  • 2005 - «Золотой граммофон» ազգային երաժշտական մրցանակ՝ «Юра» երգի համար
  • 2005 - «Движения 2005»-ում (Սոչի) ազգային մրցանակ՝ «Լավագույն արտիստ» անվանակարգում
  • 2006 - «Золотой граммофон» ազգային երաժշտական մրցանակ՝ «Свадьба» երգի համար
  • 2006 - «Песня года» փառատոնի լաուրեատ՝ «Свадьба» երգի համար (Հատուկ մրցանակ Ալլա Պուգաչովայից)
  • 2008 - «Песня года» փառատոնի լաուրեատ՝ «Бабочки» երգի համար
  • 2008 - «ELLE Style Awards» մրցանակի հաղթող՝ «Եթերի էակ» անվանակարգում
  • 2009 - «Песня года» փառատոնի լաուրեատ՝ «Деньги» երգի համար
  • 2012 - «Танцы со звёздами» ծրագրի հաղթող
  • 2013 - «Золотой граммофон» ազգային երաժշտական մրցանակ՝ «Возьми меня за руку» երգի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. http://www.last.fm/music/%D0%92%D0%B8%D0%BA%D1%82%D0%BE%D1%80+%D0%A6%D0%BE%D0%B9+%D0%B8+%D0%93%D1%80%D1%83%D0%BF%D0%BF%D0%B0+%22%D0%9A%D0%B8%D0%BD%D0%BE%22+(+Victor+Tsoy+I+Gruppa+%22Kino%22+)/+similar
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/name/nm2447028/bio
  4. 4,0 4,1 http://www.yourepeat.com/watch/?v=xmJ69gwnsuA
  5. 5,0 5,1 «Глюкоза»։ govoru.com։ Վերցված է 2013-12-19 
  6. 6,0 6,1 «Наталья Ионова»։ glamour.ru։ Վերցված է 2013-12-19 
  7. 7,0 7,1 «Глюкоза (Наталья Ионова) биография, личная жизнь»։ Звездный портал։ Վերցված է 2013-12-19 
  8. 8,0 8,1 «ГЛЮК’OZA- БИОГРАФИЯ»։ Cosmopolitan։ Վերցված է 2013-12-19 
  9. Видеочат со звездой на МУЗ ТВ Глюк'oZа ՅուԹյուբում
  10. Российские звезды рассказали, откуда взялись их псевдонимы
  11. Детские годы Натальи Ионовой
  12. личная страница / Наталья Чистякова-Ионова / FM-TV
  13. 2011.html Глюкоза назвала новый альбом «Транс-Форма»
  14. 2011-03-29-106 Русский голос Нэнси! Эксклюзивное интервью с Глюкозой или как всё начиналось.
  15. Муж Глюкозы владеет 48 % акций Ruspetro
  16. «Александр Чистяков продолжит работу в ОАО «ФСК ЕЭС»»։ music.km.ru 
  17. «Российская индустрия звукозаписи. Год 2011» (ռուսերեն)։ Արխիվացված rmi2011.pdf օրիգինալից-ից 2012-03-12-ին 
  18. «Промо Тур Глюк'oZы по Украине» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]