Գիտությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավաֆրիկյան գիտության պատմության մեջ եղել են մի քանի կարևորագույն հայտնագործություններ և մշակումներ։ Այսօր, չնայած բիոտեխնոլոգիաների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ձեռնարկատերերի ներդրումների խրախուսմանն ուղղված կառավարության ջանքերին, երկրից դուրս հայտնի են միայն եզակի հարավաֆրիկյան ընկերություններ։ Այնուամենայնիվ կառավարությունը շեշտը դնում է այդ ճյուղերի զարգացման վրա, քանի որ գիտակցում է, որ չի կարող մրցակցել ոչ հեռավոր արևելյան երկրների մասսայական արտադրության, և ոչ էլ հանքային ռեսուրսներ արդյունահանման բնագավառների երկրների հետ։

Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայում գոյություն ունի զարգացող աստղագիտական ընկերակցություն[1]։ Այստեղ է գտնվում հարավաֆրիկյան Մեծ աստղադիտակը, ամենամեծ օպտիկական աստղադիտակը հարավային կիսագնդում։ Ներկայումս ընթանում է MeerKAT վիթխարի աստղադիտակի շինարարությունը, որը կարող է դառնալ նախագծվող Square Kilometre Array (բառացի քառակուսի կիլոմետր չափերով) աստղադիտարանի շինարարության առաջին էտապը։ ՀԱՀ-ն Ավստրալիայի հետ միասին համարվում է այս նախագիծը իրականացնող թեկնածու երկրներից մեկը։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ առաջին սրտի փոխպատվաստումն իրականացվել է Քեյփթաունի Գրոտե Սխուր (աֆրիկանաաս՝ Groote Schuur-hospitaal) հոսպիտալում 1967 թվականին վիրաբույժ Կրիստիան Բարնարդի կողմից։ Վիրահատությունը իրականացվել է սրտի արյունատար անոթների և ձախ խոռոչի նախաինֆարկտային անևրիզմով տառապող 54 տարեկան տղամարդու մոտ, որի համար դոնոր է դարձել գանգուղեղային վնասվածքներից մահացած 25 տարեկան աղջիկը։ Մաքս Թեյլերը պատվաստանյութ է մշակել դեղին տենդի դեմ, Ալլան ՄակԼեոդ Քորմակը առաջինն էր, որ օգտագործեց ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիան, իսկ Ահարոն Կլյուգը մշակեց էլեկտրոնային մանրադիտակային հետազոտության բյուրեղագիտական մեթոդը։ Այս բոլոր նվաճումները նշանավորվեցի նոբելյան մրցանակներով։ 2002 թվականին նույն մրցանակին արժանացավ Սիդնեյ Բրենները մոլեկուլյար կենսաբանության բնագավառում կատարված աշխատանքների համար։

Նոբելյան մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին ՀԱՀ-ը սկսեց (որոշ տվյալներով Իսրայելի հետ համագործակցությամբ) միջուկային զենքի մշակման նախագիծը։ 1977 թվականին Կալահարի անապատում գտնվող հրաձգարանում կառուցվեցին պայթուցիկ սարքերի փորձարկման հորաններ, որը հավաստանշվեց ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դիտարկման միջոցներով։ Շատ պետություններ հանդես եկան հայտարարությամբ, որով ստիպում էին ՀԱՀ իշխանություններին չիրականացնել միջուկային փորձարկումներ և դառնալ առաջին երկիրը, որը կամավոր հրաժարվել է միջուկային զենքի մշակման նախագծից[2][3]։

ՏՏ և այլն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Շաթլվորթը հիմնադրեց Thawte ընկերությունը, որը զբաղվում էր ինտերնետ անվտանգությամբ, որն էլ հետագայում գնվեց այս բնագավառում առաջատար համարվող VeriSign ընկերության կողմից։ Նա հիմնադրեց նաև Canonical ընկերությունը, որը զբաղվում էր Ubuntu, ազատ գործառնական համակարգի մշակմամբ և տարածմամբ, որն էլ դարձավ Linux միջուկների բազայի վրա ԳՀ-ի ամենամասսայական տարածողն ու համակարգողը։

Գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականից գիտական աշխատանքների կազմակերպման և կոորդինացման պետական կենտրոնը Գիտական և արդ. հետազոտությունների խորհուրդն է (Պրետորիա)։ Խոշոր կազմակերպություն է Ատոմային էներգիայի հանձնաժողովը (1948 թ.): Գիտահետազոտական կենտրոններ կան նաև առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի, երկրաբանության և այլ մինիստրությունների կազմում։ Խոշոր ԳՀԻ-ներ ունեն մոտ 50 մասնավոր արդ. ֆիրմաներ։ Մասնավոր են նաև գիտական ընկերություններն ու միավորումները, որոնց մեծամասնությունը մտնում է ՀԱՀ-ի գիտական և տեխնիակակն ընկերության ասոցիացիայի (1920 թ.) մեջ։ Գործում է գիտությունների և արվեստների հարավաֆրիկյան ակադեմիան (1909 թ.): Բնական գիտությունների բնագավառի հետազոտություններ են կատարվում նաև համալսարաններում։ 20-րդ դարի 1-ին կեսին ՀԱՀ-ում աշխատել է հայտնի գիտնական-բժիշկ Մաքս Թեյլերը (Նոբելյան մրցանակ, 1951 թ.), 60-ական թթ. վիրաբուժության մեջ հայտնի են դարձել Ք. Բեռնարդի աշխատանքները։

Հետազոտական ինստիտուտներ և կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Աֆրիկայի գիտության ակադեմիա
  • Գենոմ տեխնոլոգիաների աֆրիկյան կենտրոն
  • Մաթեմատիկական գիտությունների աֆրիկյան ինստիտուտ
  • Գյուղատնտեսական հետազոտությունների խորհուրդ (Հարավային Աֆրիկա)
  • Հարավային Աֆրիկայի աստղագիտական միություն
  • Բերնարդ Փրայսի անվան հնէաբանական հետազոտությունների ինստիտուտ
  • Գիտական և արդյունաբերական հետազոտությունների խորհուրդ
  • Գիտության և տեխնոլոգիայի բաժին (Հարավային Աֆրիկա)
  • Հարավային Աֆրիկայի ճարտարագիտական խորհուրդ
  • Հարավային Աֆրիկայի ազգային հետազոտական հիմնադրամ
  • Onderstepoort անասնաբուժական ակադեմիական հիվանդանոց
  • Հարավային Աֆրիկայի գործառնությունների հետազոտական միություն
  • Հարավային Աֆրիկայի Թագավորական հասարակություն
  • Հարավային Աֆրիկայի ՁԻԱՀ-ի պատվաստանյութի նախաձեռնություն
  • Հարավային աֆրիկյան ստանդարտների բյուրո
  • Ջրային կենսաբազմազանության Հարավաֆրիկյան ինստիտուտ
  • Հանքարդյունաբերության և մետալուրգիայի Հարավաֆրիկյան ինստիտուտ
  • Հարավաֆրիկայի գիտական ամսագիր
  • Հարավաֆրիկյան ծովային գիշատիչների լաբորատորիա
  • Հարավաֆրիկայի բժշկական հետազոտությունների խորհուրդ
  • Հարավաֆրիկայի ազգային անտարկտիկական ծրագիր
  • Հարավաֆրիկյան ազգային բիոինֆորմատիկայի ինստիտուտ
  • Հարավային Աֆրիկայի ազգային տիեզերական գործակալություն
  • Տեխնոլոգիական ինովացիոն գործակալություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clerke, Agnes M. (1893). A popular history of astronomy during the nineteenth century. էջ 8.
  2. «Южно-Африканская Республика (ЮАР)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  3. Von Wielligh, N. & von Wielligh-Steyn, L. (2015). The Bomb – South Africa’s Nuclear Weapons Programme. Pretoria: Litera.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 288