Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարան
Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | գիտության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դաքքա |
Վայր | Դաքքա |
Պատկանում է | Ministry of Science and Technology? |
Կայք | nmst.gov.bd |
![]() | |
![]() |
Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարան[1] (բենգալերեն՝ জাতীয় বিজ্ঞান ও প্রযুক্তি জাদুঘর), թանգարան Դաքքայում, Բանգլադեշում, որը հիմնադրվել է 1965 թվականի ապրիլի 26-ին, Բանգլադեշի անկախության պատերազմից հետո, Պակիստանի կառավարության կողմից և դարձել է Բանգլադեշի գիտության և տեխնոլոգիաների նախարարության մաս։ Նախ այն գտնվել է Դաքքայի հանրային գրադարանում և շատ անգամներ տեղափոխվել է, մինչև որ դրա մշտական շենքը պատրաստ է եղել 1981 թվականին։ Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարանը ծառայում է որպես Բանգլադեշի միակ գիտության թանգարանը և կազմակերպում է գիտակրթական միջոցառումներ ազգային մակարդակով[2][3]։
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն ունի մի քանի պատկերասրահներ, որոնցից են ֆիզիկական գիտության պատկերասրահը, զվարճալի գիտության պատկերասրահը, կենսաբանական գիտության պատկերասրահը, տեխնոլոգիական պատկերասրահը, IT պատկերասրահը, տիեզերագիտության պատկերասրահը, երիտասարդ գիտնականների պատկերասրահը, գիտության գրադարանը, աստղադիտարանն և գիտության այգին։ Բացի իր մշտական ցուցադրությունները, թանգարանը նաև կազմակերպում է գիտահանրամատչելի դասախոսություններ, գիտական ֆիլմերի ցուցադրություններ և մանկական գիտական փառատոն։
Գիտության և տեխնոլոգիաների ազգային շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարանը կազմակերպում է ազգային գիտության և տեխնոլոգիաների շաբաթ ամեն տարի և՛ մարզային և՛ ազգային մակարդակներով։ Յուրաքանչյուր շրջանից միայն երկու մասնակից կարող են մասնակցել ազգային մակարդակի մրցույթին։ Ուսանողները, որոնց ծրագրերը գիտության յուրաքանչյուր շաբաթվանից հետո ընտրվում են որպես աշխատող, խրախուսվում են հետագայում զարգացնել իրենց նախագծերը։
Երիտասարդ գիտնականների ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարանն օգնում է ուսանողների գիտական ծրագրերին և՛ ֆինանսապես և տեխնոլոգիապես։ Յուրաքանչյուր տարի Գիտության և տեխնոլոգիաների ազգային թանգարանը ընտրում է պոտենցիալ նախագծեր, ըստ ազգային հետաքրքրության և սոցիալ-տնտեսական շահի, և այս նախագծերը իրականացվում են երեք տարի։ Յուրաքանչյուր ուսանողին տրվում է մեկ ամսվա մուտքի թույլտվություն և նշանակվում է մենթոր, որը տվյալ ոլորտի փորձագետ է։ Բացի այդ, տրամադրվում է հատուկ աշխատարան և անհրաժեշտ բոլոր հում նյութերը։
պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդ գիտնական (բենգալերեն՝ Nabin Biggani), տարին չորս անգամ հրապարակվող գիտական ամսագիր
- Նորարարություն (բենգալերեն՝ Udbhaban), տարեկան զեկույց երիտասարդ գիտնականների մասին
- Տարեկան զեկույց ազգային մակարդակով գիտության և տեխնոլոգիայի շաբաթվա մասին
- Թանգարանի կողմից անցակցվող հանրամատչելի գիտության վերաբերյալ տարեկան միջոցառումներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Art and science project on Rampal»։ The Daily Star։ 2016-09-28։ Վերցված է 2016-10-02
- ↑ «National Museum of Science and Technology in Bangladesh»։ bangladesh.com։ Bangladesh Channel։ February 7, 2010։ Վերցված է September 5, 2015
- ↑ «National Museum of Science and Technology»։ en.banglapedia.org։ Banglapedia։ Վերցված է 2016-10-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|