Գիտելիքի գաղտնի նստարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Գիտելիքի գաղտնի նստարանը
Sculpture Lea Vivot LAC BAC.jpg
'
Գտնվում էՕտտավա, Կանադա
Կառուցվել է1994, մայիսի 1
Կառուցել էԼի Վիվո

Գիտելիքի գաղտնի նստարանը (անգլ.՝ The Secret Bench of Knowledge, պաշտոնապես` Գաղտնի նստարան, կորած դրախտ), չեխական ծագմամբ կանադացի քանդակագործ Լի Վիվոյի բազմաթիվ ձուլվածքներում ստեղծած քանդակը, որոնցից ամենահայտնին գտնվում է Օտտավայում` Վելինգտոն փողոցի վրա գտվող Կանադայի գրադարանի և արխիվի մուտքի մոտ, որտեղ նախապես տեղադրվել է 1989 թվականին քանդակագործի սեփական նախաձեռնությամբ[1]։ Մեկ տարի անց Վիվոն քանդակը հեռացրեց այդ վայրից` խոստանալով փոխարինել նոր քանդակով։ Չորս տարի անց` 1994 թվականի մայիսի 1-ին 3000 քաղաքացիների ներկայությամբ տեղի ունեցավ նոր «Գաղտնի նստարանի» բացումը։ Նոր քանդակն ընդգրկում էր բազմաթիվ ուղերձներ, որոնք նախորդ քանդակը չուներ։ Կանադայի բոլոր դպրոցական երեխաներն ու գրողներն իրենց ուղերձներն էին ներկայացրել նոր ձուլման համար, որոնցից շուրջ 100-ը, որոնք ներկայացնում են ընթերցանության կարևորությունն ու հաճույքը, փորագրվել են նստարանին։ Նրանք, ովքեր ընտրվել են, ստացել են մոմե կաղապար, որի վրա գրել են նստարանի համար իրենց ուղերձը։ Նոր հուշարձանի բացումը կատարել է Լի Վիվոն փոքրիկ կույր տղայի` Գաբրիել ՄաքԲրայդի ուղեկցությամբ, որն իր հաղորդագրությունը գրել էր Բրեյլի գրերով։

Հուշարձանի մյուս տարբերակները գտնվում են Օնտարիոյի տարբեր քաղաքներում (այց թվում` Սարնիայում), ինչպես նաև Մոնրեալում (1989, հունիս)[2] և Նյու Յորք քաղաքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vivot Lea։ «Secret Bench»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-01-ին։ Վերցված է 2015-03-12 
  2. «Secret Bench sculpture in Montreal»։ dcMemorials.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]