Գիորգի Պապաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Պապաշվիլի
Ծնվել է1898 օգոստոսի 23
ԾննդավայրQ55088812?
Վախճանվել էմարտի 29, 1978(1978-03-29) (տարիքը 79)
Վախճանի վայրԿամբրիա, Կալիֆորնիա
Մասնագիտությունգրող և քանդակագործ
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԱՄՆ

Գիորգի Պապաշվիլի (վրաց.՝ გიორგი პაპაშვილი, օգոստոսի 23, 1898(1898-08-23)[2], Q55088812? - մարտի 29, 1978(1978-03-29)[1], Cambria, Կալիֆոռնիա, ԱՄՆ), վրացի-ամերիկացի գրող և քանդակագործ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Պապաշվիլին ծնվել է Արևելյան Վրաստանի Մցխեթ-Մթիանեթ շրջանի Ախալգորի շրջանի Կոբիաանթկարի գյուղում։ Աշակերտել է թուր պատրաստող վարպետի և դեկորատիվ կաշեգործի։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է խորհրդային բանակում, եղել է դիպուկահար։ Պատերազմի ավարտից հետո գաղթել է ԱՄՆ, որտեղ ապրել և ստեղծագործել է։ Պապաշվիլին հայտնի է որպես և՛ գրող, և՛ քանդակագործ, եղել է շնորհալի ինժեներ և գյուտարար։

Ամուսնացել է ամերիկացի Հելեն Պապաշվիլիի (1906-1996) հետ։ Համատեղ գրել են բազմաթիվ գրքեր, որոնք հիմնված են կյանքի փորձի վրա։ Նրանց առաջին գիրքը կոչվում է «Ամեն ինչ կարող է պատահել» (1945), որտեղ ներկայացված է Պապաշվիլու՝ առանց դրամի ներգաղթյալի կենսափորձը։ Ստեղծագործությունը նախնական հրատարակվել է Common Ground և Direction ամսագրերում[4]։ Գիրքն ընտրվել է որպես «Ամսվա գիրք» և ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 600,000 օրինակ, իսկ աշխարհում՝ 1.5 միլիոն օրինակ։ Այն թարգմանվել է 15 օտար լեզուներով, այդ թվում և վրացերեն (1966)։ 1952 թվականին ֆիլմը էկրանավորվել է Խոսե Ֆերրերի և Կիմ Հանտերի մասնակցությամբ։

Պապաշվիլին մահացել է 1978 թվականին Կալիֆորնիայի Կամբրիա գյուղում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այո և ոչ պատմություններ - վրացական ժողովրդական հեքիաթներ» (1946)
  • «Շները և մարդիկ» (1954)
  • «Շնորհակալություն Նոյին» (1956)
  • «Տուն, և կրկին տուն» (1973, նկարագրում է 1960-ական թվականներին ուղևորությունից վերադարձ դեպի գյուղ)
  • «Ռուսական խոհանոց» (1969)

«Շնորհակալություն Նոյին» ստեղծագործությունը հրատարակվել է նաև վրացերեն (1971 թվականին)։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալ կրթություն չունենալով՝ Պապաշվիլին սկսեց փորագրությամբ զբաղվել 1940 թվականին։ Նրա ստեղծագործություններն ունեն իրենց ուրույն ոճը՝ միախառնված նաիվ և մոդեռն տարրերով։ Փորագրել է փայտով, քարով՝ ստեղծելով ֆիգուրներ, բարելևֆներ։ Պապաշվիլուն հոգեհարազատ են բնության թեմաները՝ կենդանիներ, ծաղիկներ, երբեմն մարդկային ֆիգուրներ։ Նրա ամենահայտնի գործերից են՝

  • «Պատերազմի ավարտը» (1946)
  • «Աղավնիներ» (1948, Հազելթոնի արվեստի միություն)
  • «Խոյ» (1951)
  • «Թիթեռնիկ» (1952, Վուդմեր պատկերասրահ)
  • «Ձի» (1955, Վրաստանի ազգային պատկերասրահ)
  • «Կենդանի» (1957)
  • «Խնձոր» (1959)
  • «Արջի ձագը գորտի հետ» (1966)

Պապաշվիլին ունեցել է տարբեր անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև ցուցահանդեսներով հանդես է եկել իր ընկեր-նկարիչների հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • American Artist magazine, October, 1955.
  • George Papashvily: Sculptor, a retrospective catalogue with an introduction by Charles H. Muhlenberg, Pennsylvania, 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. George Papashvily
  4. Papashvily, George (1945). Anything Can Happen. New York and London: Harper & Brothers Publishers. էջ viii.